Ռեալ Մադրիդը, Չելսին և Թագավորների Աստվածային հնարավորությունները

Ռեալ Մադրիդը, Չելսին և Թագավորների Աստվածային հնարավորությունները

Հոդվածի առանցքում

  • Նախորդ ամիս Եվրոպական ֆուտբոլի լեգենդար թիմերից մեկը` Ռեալ Մադրիդը, փոխեց իր պատմական գերբը:
  • Ռեալ Մադրիդն արդեն իսկ աշխարհի ամենաթանկ ակումբն է, որի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ. դոլար, բացի դրանից այն հանդիսանում է ամենահաջողակ ակումբը:
  • Այս տարի Ռեալ Մադրիդը հերթական անգամ Բարսելոնայի հետ կվիճարկի Իսպանիայի առաջնության տիտղոսը:
  • Ամբողջ աշխարհում երեխաները երազում են կամ առնվազն գովազդի նպատակով ցույց են տալիս, որ երազում են խաղալ Մանչեսթեր Յունայթեդում:
  • Լա լիգայում անցել է մրցաշրջանի մեկ երրորդը, Բարսելոնան 2-րդ հորիզոնականում է` զիջելով Ռեալին 2 միավոր, և հնարավոր է որ երկու թիմերի պայքարը տևի միչև վերջին օրը:

Ուշադրությանն արժանի

Նախորդ ամիս Եվրոպական ֆուտբոլի լեգենդար թիմերից մեկը` Ռեալ Մադրիդը, փոխեց իր պատմական գերբը: Ռեալ նշանակում է արքայական, և այս թիմի լոգոն դեռևս 1920-ականներին ստեղծել էր թագավոր Ալֆոնսո 13-րդը: Կապույտ-ոսկեգույն օղակ` M.C.F. հապավմամբ (Madrid Club de Fútbol), շրջապատված իսպանական թագով, որի գլխին պատկերված է խաչը: Ավելի ճիշտ` պատկերված էր: Խաչը հանվել է լոգոյի վրայից, քանի որ Աբու Դաբիի Ազգային Բանկը վերջերս հայտարարեց, որ պատրաստվում է 90 մլն եվրո ներդնել ակումբում և խաչի հեռացումը հանդիսանում է ներդրողի պահանջը: Ռեալ Մադրիդն արդեն իսկ աշխարհի ամենաթանկ ակումբն է, որի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ. դոլար, բացի դրանից այն հանդիսանում է ամենահաջողակ ակումբը` թիմը նոր ռեկորդ է սահմանել այս շաբաթ` 19-ն անընդմեջ հաղթանակ տոնելով և խփած բաց թողած գոլերի տարբերությունը հասցնելով 71-9:

Եվրոպական ֆուտբոլի էլիտայում հաջողության գրավական է հանդիսանում երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների փոխանակությունն ամենաուժեղ թիմերի միջև: Այս կանոնը վերաբերում է թե’ ֆուտբոլիստներին, թե’ մարզիչներին: Չելսին, որը Անգլիայի առաջնության առաջատարն է, հանդիսանում է գլոբալ կապիտալի և աշխատուժի տեղաշարժի լավագույն օրինակ: Թիմի կազմը վերջերս համալրեցին Ցեսկ Ֆաբրեգասը և Դիեգո Կոստան, որոնք հեռացան Մադրիդի Ռեալի հիմնական հակառակորդ հանդիսացող թիմերից` Բարսելոնայից և Ատլետիկո Մադրիդից: Ժոզե Մոուրինյոն` «special one»-ն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, ում աշխատավարձը կազմում է տարեկան 21 միլիոն դոլար: Որտե՞ղ էր նա մինչ Չելսի տեղափոխվելը. Ռեալ Մադրիդում:

Այս ամենը կտրականապես վերաիմաստավորում է այն, թե ինչ է նշանակում մրցակցել և հաղթել համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն մակարդակում: Գնալով հավակնորդների ցանկը ավելի ու ավելի է նեղանում` թիմերի միջև ֆինանսական անհավասարության խորացմամբ: Անգլիայում մոտ 100 տարվա ֆուտբոլային պատմության ընթացքում եղել են ժամանակներ, երբ փոքր ֆինանսական միջոցներով թիմերը` Sheffield United, Ipswich Town, Leeds United, Nottingham Forest, Aston Villa, Burnley, Wolverhampton Wanderers, Derby County հաղթել են առաջնությունը: Այս թիմերը հիմնականում պատկանում են տեղացի գործարարներին, որոնք 1-2 մլն. դոլար են աշխատել կահույքագործության և տեղափոխման բիզնեսների միջոցով: Նրանց երկրպագուների բանակը կազմված է տեղացի միջին խավ կազմող հավատարիմ ֆուտբոլասերներից, շատ ժամանակ նույնիսկ առանձին ոլորտի աշխատավորներից, ինչպես դա Շեֆիլդում է, որտեղ United-ը թշնամացած է տեղի մեկ այլ թիմի` Sheffield Wednesday F.C. հետ, որի անվանումը գալիս է չորեքշաբթի օրերին պողպատագործների ոչ աշխատանքային օրվա անավդույթից: Անգլիայի առաջնության լոնդոնյան թիմերից ես միշտ երկրպագել եմ, West Ham United-ին, որը ստեղծվել է 1895թ.-ին որպես Thames Ironworks Football Club:

Այսօր երկրպագուների բանակն ավելի ու ավելի քիչ է բաղկացած տեղի հավատարիմ ֆուտբոլասերերրից, չի պատկանում տեղական կազմակերպություններին, այլ միջազգային բրենդերին: Անգլիայի առաջնության հեռարձակումները դիտողների թիվը հասել է մոտ 4.5 մլրդ.-ի և հեռարձագման իրավունքներից ստացված եկամուտները հասել են 2 մլրդ դոլարի: Նախորդ ամիս Վիետնամում հյուրանոցային համարում դիտում էի Չելսի-Լիվերպուլ հանդիպումը: Չելսիի կազմը բաղկացած է 4 բրազիլացիներին. 3 իսպանացիներից, 2 ֆրաննսիացիներից, 2 բելգիացիներից, մեկական ֆուտբոլիստ Սերբիայից, Նիգերիայից, Կոտ Դե Վուարից, Գերմանիայից. Չեխիայից և ընդամենը 2 անգլիացի: Չելսիի 2 գոլերից առաջինը խփեց անկյունայինից կատարած Ֆաբրեգասի հիանալի փոխանցումից, իսկ երկրորդը հեղինակեց Կոստան: Խաղից հետո տեղի ունեցած քննարկումներն այն մասին էին, թե արդյոք Չելսին ի վիճակի? է իր աստղային կազմով այնցնել ամբողջ մրցաշրջանն առանց պարտության:

Քննարկումն ընդհատվեց գովազդով` Մանչեսթեր Յունայթեդի մասին, որը հովանավորվում է Շեվրոլետի կողմից: Գովազդում ամբողջ աշխարհից հավաքված երեխաները ֆուտբոլ էին խաղում, ներկայացնում էին իրենց անունները և ասում «Ես խաղում եմ Մանչեստեր Յունայթեդում»:

2005թ.-ին ամերիկացի Մալկոլմ Գլազերը (ով մահացավ ս.թ. մայիսին) գնեց Մանչեսթեր Յունայթեդը մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարով: Դրանից հետո ակումբը 5 անգամ հաղթեց Անգլիայի առաջնությունում, և International Business Times-ը նրանց անվանվեց «սպորտային ամենակայացած մեխանիզմ»: Միայն նախորդ տարի այս մեխանիզմը տեղի տվեց, երբ լեգենդար մարզիչ սիր Ալեքս Ֆերգյուսոնը թողեց թիմի ղեկը: Թիմը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը և չեմպիոնությունը զիջեց իր հակառակորդ թիմին` Մանչեսթեր Սիթիին, որը դեռևս 1998թ.-ին խաղում էր 3-րդ դիվիզիոնում: Սակայն այս տարի մի շարք հաղթանակներից հետո Յունայթեդը վերադարձել է առաջատարների եռյակ:

Անգլիական ֆուտբոլի էլիտայում Մանչեսթեր Սիթիի հայտնվելը ազդարարեց մեծ ֆինանսների մրցավազքի ժամանակաշրջան Գլազերի և Չելսիի սեփականատեր, ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի համար, ում կարողությունը գնահատվում է մոտ 12 մլրդ. ԱՄՆ դոլար: Abu Dhabi United Group սեփականատեր, ԱՄԷ թագավորական ընտանիքի անդամ Շեյխ Մանսուր Բին Զայեդը գնեց Մանչեսթեր Սիթին: Մոտ 230 մլն. ԱՄՆ դոլար ծախսելուց հետո թիմը հաղթեց Անգլիայի առաջնությունն առաջին անգամ` 2011-2012թ. մրցաշրջանում:

Նույն իրավիճակն է եվրոպական այլ էլիտար առաջնություններում: 2001թվականից իտալական Serie A-ն ընդամենը 3 հաղթող է ունեցել, Ինտերը 5 անգամ անընդմեջ հաղթանակ տոնեց, որից 2-ը Ժոզո Մոուրինյոի գլխավորությամբ: Մյունխենի Բավարիան վերջին 10 տարիների ընթացքում 6 անգամ հաղթեց գերմանական Բունդելսիգան: Իսպանական Լա Լիգայում վերջին 9 իրար հաջորդող տիտղոսները բաժին են հասել կամ Ռեալին և Բարսելոնային, ինչը որ նախորդ մրցաշրջանում Ատլետիկոյին չհաջողվեց ընդհատել այս ավանդույթը: Ատլետիկոն հույս ունի շարունակել մրցակցությունն այս երկու ֆուտբոլային հսկաների հետ, մանավանդ այն բանից հետո, երբ հոկտեմբերին թիմն ունեցավ նոր ներդնող` Վանգ Ջիանլին, Չինաստանի չորրոդ ամենահարուստ մարդը, ում կարողությունը կազմում է 13.2 մլրդ դոլար:

Ֆուտբոլում հարստությունը դարձել է հաջողության գրավական: Առաջնությունները նույնչափ գնվում են, որքան հաղթում և դա էլ ավելի մեծ շահույթներ է բերում: Հենց դրա համար է, որ ամբողջ աշխարհում երեխաները երազում են կամ առնվազն գովազդի նպատակով ցույց են տալիս, որ երազում են խաղալ Մանչեսթեր Յունայթեդում: Եվ ինչը նույնպես հատկանշական է, հենց դրա պատճառով է, որ Ժոզե Մոուրինյոն հաղթանակը ընդունում է ինչպես իր բացառիկ իրավունք, իսկ պարտությունը` իբրև վիրավորանք:

Ես միացրեցի NBCSN շաբաթ օրը, որպեսզի դիտեմ Չելսիի և մրցաշարային աղյուսակի միջնամասի թիմերից մեկի` Նյուքասլի հանդիպումը: Նյուքասլը մրցաշրջանի անհաջող մեկնարկից հետո լավ մարզավիճակ է ձեռք բերել և կարողացավ ընդհատել կանխատեսվող չեմպիոնի 23-խաղանոց անպարտելի շարքը: Խաղը ավարտվեց 2-1:

Խաղից հետո տված հարցազրույցում Մոուրինյոն մեղադրեց Նյուքասլի «բոլ բոյերին», որոնք ժամանակ էին ձգում խաղի վերջնամասում, ինչը թանկ արժեցավ Չելսիի համար: Նա հայտարարեց, որ «ավելի լավ թիմը պարտություն կրեց»: Սակայն վերջում նա հեգնանքով ասաց. «Առաջնությունը կարող է մեկ առաջատար ունենալ և առաջատարը Չելսին է»:

Սակայն հարցեր են առաջանում. արդյոք Մոուրինյոն հավատարի՞մ է Չելսիին, թե՞ նրա համար կարևորը հաղթանակներն են, և էական չէ, թե ով է նրա գործատուն: Սեպտեմբերին, երբ առաջնությունը նոր էր սկսվել, լրագրողներից մեկը հարցրեց նրան` արդյոք նա կուզենա՞ երբևէ վերադառնալ Մադրիդի Ռեալ: Մոուրինյոն առանց վարանելու պատասխանեց «Եթե ես կարողանայի հետ գնալ Ռեալ Մադրիդ, կանե՞ի դա թե ոչ: Միանշանակ այո’, առանց երկմտելու»:

Այս տարի Ռեալ Մադրիդը հերթական անգամ Բարսելոնայի հետ կվիճարկի Իսպանիայի առաջնության տիտղոսը: Այո’, Բարսելոնան նույնպես ֆենոմենալ հարուստ է, և Forbes-ի տվյալներով, ակումբի գինը կազմում է մոտ 3,2 մլրդ ԱՄՆ դոլար, և այո’, այն խոշոր միջազգային բրենդ է հանդիսնաում` հաշվի առնելով իր ավանդական կապտանռնագույն մարզաշապիկների վաճառքը: Սակայն հայտնի պատճառներով այն բացառություն է կազմում: Թիմի վերջին տարիների աստղերը` Չավի Հերնանդեսը, Անդրես Ինիեստան և Լիոնել Մեսսին Բարսելոնայի Լա Մասիան, ակադեմիայի սաներ են: Դա պատահական չէ, որ երբ Ռեալը հեռացրեց խաչը իր լոգոյի վրայից, դա որոշակի դժգոհությունների պատճառ դարձավ, երբ Բարսելոնան, որի կարգախոսն է «ավելին, քան ակումբ» 3 տարի առաջ հայտարարեց, որ Qatar Foundation-ի լոգոն կտեղադրի մարզաշապիկի վրա 225 մլն ԱՄՆ դոլարի հովանավորության գործարքի դիմաց, հազարավոր երկրպագուներ միջնորդագիր ներկայացրեցին և բողոքի պաստառներով դւորս եկան մարզադաշտի տրիբունաներ:

Լա լիգայում անցել է մրցաշրջանի մեկ երրորդը, Բարսելոնան 2-րդ հորիզոնականում է` զիջելով Ռեալին 2 միավոր, և հնարավոր է որ երկու թիմերի պայքարը տևի միչև վերջին օրը: Կարող եք ինձ սենտիմենտալ անվանել, բայց ես գիտեմ, թե որ թիմին եմ երկրպագելու:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment