Transfer Watch. Real Salt Lake-ի նախկին հարձակվողը կարող է վերադառնալ MLS

Transfer Watch. Real Salt Lake-ի նախկին հարձակվողը կարող է վերադառնալ MLS

Հոդվածի առանցքում

  • Յուրա Մովսիսյանը, ով 2006-2009-ը հանդես է եկել Kansas City և Real Salt Lake թիմերում հետաքրքրված է Մոսկվայի Սպարտակից վերադառնալ MLS: Նշվում է, որ Chikago Fire-ը բանակցություններ է վարում 27 ամյա հարձակվողի հետ, չնայած նրան, որ ֆուտբոլիստի գործակալները կարծես թե սառը ջուր լցրեցին բոլոր նրանց վրա, ովքեր հույսեր ունեին այդ տեղափոխության համար:
  • Kansas-ը ընտրել էր Մովսիսյանին Pasadena City College-ի թիմից 2006թ-ին: Նա 1.5 տարի է անցկացրել Տաս Կախարդների կազմում՝ 28 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ 2007-ի սեպտեմբերին նա տեղափոխվել է RSL: Salt Lake-ի կազմում հարձակվողը 53 խաղերում դարձել է 15 գոլի հեղինակ:

Ուշադրությանն արժանի

Ռուսական պարբերականը հաղորդում է, որ հայ հարձակվողը, ով 2006-2009-ը հանդես է եկել Kansas City և Real Salt Lake թիմերում հետաքրքրված է  Մոսկվայի Սպարտակից վերադառնալ MLS: Նշվում է, որ Chikago Fire-ը  բանակցություններ է վարում 27 ամյա հարձակվողի հետ, չնայած նրան, որ ֆուտբոլիստի գործակալները կարծես թե սառը ջուր լցրեցին բոլոր նրանց վրա, ովքեր հույսեր ունեին այդ տեղափոխության համար՝ կատարելով թվիթերյան գրառում, որում նշվում է, որ մեկ այլ MLS-ի ակումբ, սակայն ոչ Chicago-ն, առաջարկություն է արել, որը մերժվել է Մովսիսյանի կողմից:

«Chicago Fire-ը  որևէ առաջարկ չի արել Յուրա Մովսիսյանին: Մեկ այլ MLS ակումբ է առաջարկություն արել, որը մերժվել է»:

Չիկագոյի գլխավոր մարզիչ Ֆրանք Յալոպը պատասխանել է Global Premier Management-ի թվիթերյան գրառմանը՝ նշելով որ նա գաղափար չունի իր թիմի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողի միջև կապի մասին:«Ես առաջին անգամ եմ լսում դրա մասին: Մենք ծանոթ ենք եղել Generation Adidas group-ի Project-40 շրջանակներում, այնտեղ նա մեզ հետ էր, նա լավ խաղացող է և հաջողություններ է ունեցել այս մրցաշարում»:

Kansas-ը ընտրել էր Մովսիսյանին Pasadena City College-ի թիմից 2006թ-ին: Նա 1.5 տարի է անցկացրել Տաս Կախարդների կազմում՝ 28 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ 2007-ի սեպտեմբերին նա տեղափոխվել է RSL: Salt Lake-ի կազմում հարձակվողը 53 խաղերում դարձել է 15 գոլի հեղինակ՝ օգնելով RSL-ին 2009-ին հաղթել MLS-ի գավաթը, իսկ 2010-ի հունվարին տեղափոխվել է դանիական Randers ակումբ:

Real Salt Lake-ի մամուլի խոսնակը MLSsoccer.com-ի հետ զրույցում հաստատել է, որ ակումբը առաջարկ է արել Մովսիսյանին մինչև վերջինիս Եվրոպա տեղափոխվելը, իսկ դրանից հետո թիմը պահպանել է նրա MLS-ի իրավունքները: Մամուլի խոսնակը նշել է նաև, որ RSL որևէ թիմից առաջարկ չի ստացել Մովսիսյանի տրանսֆերային իրավունքները գնելու համար:

Ռանդերսի կազմում ընդամենը մեկ տարի խաղալուց հետո Մովսիսյանը տեղափոխվել է Ռուսաստան` 2011-ի հունվարին FC Krasnodar, իսկ 2012-ի դեկտեմբերին՝ Մոսկվայի Սպարտակ` 7.5 միլիոն ԱՄՆ դոլլարով: 2010-ին նա առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և դրանից հետո 27 հանդիպում է անցկացրել այդ թիմում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment