Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամուր խաղաղությանը ձգտելով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամուր խաղաղությանը ձգտելով

Հոդվածի առանցքում

  • Փաշինյանի հռետորաբանությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է ու տարածքային զիջումների գնալն անհնար է համարում և փորձում է Արցախը բերել բանակցային սեղանի շուրջ`Բաքվի իշխանությանն առաջարկելով անմիջական  բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ: Փաշինյանի հռետորաբանությունը թույլ տվեց շատերին ենթադրել, որ որ Երևանը կամրապնդի իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Ուշադրությանն արժանի

 

Հայաստանում 2018թ.-ի «Թավշյա Հեղափոխությունը» Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության հարցի շուրջ ամուր խաղաղության հասնելու հույս արթնացրեց: Այդուհանդերձ խոչընդոտներ կան:

2018թ.-ի ապրիլ-մայիս ամիսների «Թավշյա հեղափոխությունը» նշանավորվեց Հայաստանում  այսպես կոչված «պատերազմական սերնդի» ավելի քան 30 տարվա իշխանության ավարտով: Այդ իշխանությունն ի հայտ էր եկել Լեռնային Ղարաբաղի 1991-1994թ.-ի արյունալի հակամարտության արդյունքում:

Այն, որ հեղափոխությունը կտրուկ փոխեց Հայաստանի իշխանական կառուցվածքը, իշխանական մաբողջ էլիտան, մեծ հույսեր էր առաջացնում հասարակության այն շերտի մոտ, որն անհնար էր համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ստատուս-քվոյի հարցով հետագա փոխզիջումը:

Շատերը կարծում էին, որ նոր ազգային լիդերը, որին աջակցում է հայաստանի բնակաչության մեծ մասըմ կարող է օգտագործել այս գործոնն Ադրբեջանի հետ որոշ տնտեսական փոխզիջումների դիմաց ստանալով Լեռնային ղարաբաղի խաղաղ կարգավորում:

Կարծիք կա նաև, որ Փաշինյանը, որը հայտարարել է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, կշարունակի աջակցել ստատուս քվոյին, քանի դեռ Հայաստանի տնտեսությունը չի վերափոխվել ու չի բարձրացրել երկրի տնտեսական, քաղաքական ու ռազմական կշիռը, որը միջազգային արենայում ավելի ձեռնտու դիրքից կներկայացնի երկիրը:

Ամեն դեպքում Փաշինյանի հռետորաբանությունից կարելի է ենթադրել, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է ու տարածքային զիջումների գնալն անհնար է համարում և փորձում է Արցախը բերել բանակցային սեղանի շուրջ`Բաքվի իշխանությանն առաջարկելով անմիջական  բանակցություններ վարել Ստեփանակերտի հետ:

Փաշինյանի հռետորաբանությունը թույլ տվեց շատերին ենթադրել, որ որ Երևանը կամրապնդի իր դիրքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Լեռնային Ղարաբաղի էթնո-քաղաքական հակամարտության միջազգայնացումը

Միջազգային հարաբերությունների ու անվտանգության ուսումնասիրությունների վերաբերյալ ցանկացած դասագրքում հստակ նշված է. միջազգային հարաբերությունների գլոբալացումը հանգեցրել է տեղական ու տարածաշրջանային հակամարտությունների միջազգայնացմանը:

«Թավշյա հեղափոխության» արդյունքում միջազգային հանրության արձագանքը երկար չսպասեցրեց: 2018 թվականի հոկտեմբերի 25-ին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջանային շրջագայության շրջանակներում այցելեց Երեւան եւ ասաց հետևյալը.

«Ակնհայտ է, որ եթե կանխատեսումները կատարվեն, նա (Փաշինյանը) շատ ուժեղ մանդատ կունենա, և դա ամենահարմար պահն է `վճռական  գործողություններ կատարելու համար: Եվ եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորումը Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթ խնդիրն է, ապա վճռական գործողություններ ձեռնարկելու ավելի լավ ժամանակ չկա, քան ընտրություններից անմիջապես հետո ընկած ժամանակահատվածն է»:

Մեկ շաբաթ անց Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը հայտարարեց, որ բոլոր կողմերը պետք է կառուցողական աշխատանք տանեն` շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ: Ավելին, ըստ Գրիմինգերի, կողմերը պետք է կառուցողական բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ստեղծեն, ընդգծելով, որ երկարատև, համապարփակ խաղաղության հասնելու համար բարդ  փոխզիջումներ են անհրաժեշտ:

Միևնույն ժամանակ Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, մասնավորապես ասելով.

«Համանախագահ երկրները հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կարող են վերսկսվել Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների միջև հակամարտության կարգավորման արդար ու երկարատև կարգավորմանն ուղղված բարձր մակարդակի երկխոսությունները:»

Գրեթե մեկ շաբաթ անց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանն Ադրբեջանից ու Հայաստանից ակնկալում է, որ կողմերը կվերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ:

Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորելով ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփն ասել է. «ԱՄՆ-ն աջակցում է բարգավաճ, ժողովրդավար Հայաստանին` հարևանների հետ խաղաղ երկխոսության հարցում: Միասին մենք կարող ենք առաջընթաց արձանագրել մեր երկրների միջև ապրանքաշրջանառության խորացման, համաշխարհային անվտանգության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի այդ ջանքերին»:

Վերոհիշյալ հայտարարությունները կարող են շարունակական բնույթ կրել, սակայն դրանք ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը վճռական գործողություն է ակնկալում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ու երկարատև խաղաղություն գրանցելու համար: Ավելին, տպավորությունն այնպիսին է, որ բոլորի հայացքն ուղղված է Հայաստանին:

Սա մտահոգիչ է, քանի որ Հայաստանը բազմիցս նշել է փոխզիջման վերաբերյալ իր դիրքորոշման մասին:

Նոր իրողություններ, նոր մարտավարություն, բայց հին ռազմավարություն

Ավստրիացի մի պրոֆեսորի հետ Լեռնային Ղարաբաղի հարցը քննարկելիս նա ինձ հարցրեց, թե ինչու Հայաստանը չի ցանկանում փոխզիջման գնալ Ադրբեջանի հետ բանակցություններում: Խոսքը  Լեռնային Ղարաբաղի կողմից տարածք զիջելու մասին էր: Ես մի քանի օրինակ բերեցի բացատրելու համար, սա հավելյալ հարցեր առաջացրեց ինձ մոտ, քանի որ համենայն դեպս վերջին երկու տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը վստահ էր, որ հենց Ադրբեջանն է փոխզիջումներին դեմ:

2001թ.-ին հակամարտության վերջնական կարգավորմանը շատ մոտ էր նախկին Նախագահ Ռոբերտ Քոչարյանըմ բայց Բաքուն, այն ժամանակ Հեյդար Ալիևի գլխավորությամբ հրաժարվեց փոխզիջման գնալ ու շարունակել գործընթացը:

նույնը տեղի ունեցավ նաև Կազանի 2011թ.-ի հանդիպման ժամանակ: Ադրբեջանի պատվիրակությունը Կազան ժամանեց նոր առաջարկություններով, որոնք արդեն նախապես համաձայնեցված փաստաթղթում ներառված չէին:

Սա հանգեցրեց 2016թ.-ի ապրիլյան պատերազմին, որը ամենալարված էսկալացիան էր 1994թ.-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև կնքած հրադադարից ի վեր:

Խնդիրն այն է, որ կողմերի միջև վստահության մթնոլորտն ընդհանրապես բացակայում է: Արդյունքում` կողմերը չեն վստահում միմյանց ազնվությանը, ինչը թուլացնում է բանակցային գործընթացը:

Ռազմավարական միջավայրը Հարավային Կովկասում

Ներգրավված կողմերը ձգտում են Հարավային Կովկասում խաղաղության ու բարգավաճման, այդուհանդերձ յուրաքանչյուրը նոր անվտանգության ճարտապետության իր տեսլականն ունի:

Այնուամենայնիվ, կարգավորումը կարող է փոխադարձ հաղթանակ լինել բոլոր կողմերի համար, եթե կողմերը հիմնվեն այն գաղափարի վրա, որ տարածաշրջանի համար երկարատև ու ամուր խաղաղությունն անհրաժեշտություն է:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment