Հայոց Ցեղասպանության մասին հազվագյուտ վկայությունները հասանելի են օնլայն

Հայոց Ցեղասպանության մասին հազվագյուտ վկայությունները հասանելի են օնլայն

Հոդվածի առանցքում

  • Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Shoah հիմնադրամը պատրաստում է հրապարակել առնվազն 40 վկայություններ մոտ 400-ից, որոնք ստացվել են Հայկական ֆիլմերի հիմնադրամից Վիզուալ պատմության արխիվի համար:
  • Հիմնադրամը հրապարակել է հայ վկայությունների մասին երկու տեսահոլովակներ: Մեկը 1987-ի զրույցն է Միհրան Անտոնյանի հետ, ով եղել է մանուկ, երբ նրա ընտանիքը 1916-ին բռնագաղթվել է Արևմտյան Թուրքիայի Իսպարտա վայրից և կորցրել ութ ընտանիքի անդամներ: Իսկ մյուսը 1993-ի հարցազրույցն է Հարություն Այվազյանի հետ, ով պատմում, թե ինչպես է վերապրել Հայոց Ցեղասպանությունը:

Ուշադրությանն արժանի

Shoah հիմնադրամը հուզական հարցազրույցներ է ավելացրել իր վիզուալ պատմության արխիվին

Հունվար 5, 2015 թ.

Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Shoah հիմնադրամը պատրաստում է հրապարակել առնվազն 40 վկայություններ մոտ 400-ից, որոնք ստացվել են Հայկական ֆիլմերի հիմնադրամից Վիզուալ պատմության արխիվի համար:

Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Shoah հիմնադրամը և Հայկական ֆիլմերի հիմնադրամը համաձայնագիր են ստորագրել 2010 թվականի ապրիլին` հանգուցյալ Միքայել Հակոբյանի 1972-2005 թթ. միջև ընկած շրջանի  հարցազրույցները թվայնացնելու վերաբերյալ: Ամբողջ հավաքածուն պետք է ընդգրկվի արխիվում մինչև աշուն:

Հակոբյանը մրցանակակիր ռեժիսոր էր, ով պատրաստել է 70 կրթական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում, 17 ֆիլմեր հայերի և Հայոց Ցեղասպանության մասին:

Այս ծրագիրը կներկայացնի վկայություններ մարդկային պատմության սարսափելի էջերիի մասին, որը  շարունակում է մնալ քիչ հետազոտված, ասում է Քերեն Ջանգբլատը, ով ինստիտուտի հետազոտությունների և ֆիլմերի տնօրենն է:

Տարբեր հարցազրուցավորներ

Հարցազրույցները ընդգրկում են ոչ միայն Հայոց Ցեղասպանության վերապրածներին, այլ նաև այլ խմբեր, որոնք հալածվել են Օսմանյան թուրքերի կողմից, ինչպիսիք են հույները, ասորիները և եզդիները: Նաև ընդգրկված են զոհեր չհանդիսացող վայրագությունների վկաներ, ինչպիսիք են քրիստոնեական միսիոներները և արաբ գյուղացիներն, ինչպես նաև վերապրածների հետնորդները և մի քանի հայտնի գիտնականներ:

«Վիզուալ պատմության արխիվին տված հարցազրույցների հրապարակումը հնարավորություն կտա ունենալ նյութերի բազմալեզու հավաքածու», – ասում է ծրագրի խորհրդատու, հայագետ և Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պատմության պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը:

«Դա կօգնի վերջապես ուշադրությունը կենտրոնացնել և ուսումնասիրել մարդկային այս մութ անկյունները», – ասաց Հովհաննիսյանը, ով Լոս Անջելեսի Կալիֆորնիայիա համալսարանի պրոֆեսոր էմերիտուս է:

Հարցազրույցները ցուցադրված են յուրահատուկ ոճով և ձևաչափով, քանի որ նրանք պատրաստվել են վավերագրական ֆիլմի ռեժիսորի կողմից:  Դրանցից յուրաքանչյուրը  մոտ 15 րոպե է տևողություն ունի. հարցազրույցները շատ ավելի կարճ են, քան մյուս վկայությունները Վիզուալ պատմության արխիվում, որոնք միջինը ավելի քան երկու ժամ են: Հակոբյանի ձայնը կարելի է լսել անձնակազմի անդամներին ցուցումներ տալուց:

«Մայքլ Հակոբյանը մեծահոգաբար թույլ տվեց մեզ լիարժեք օգտվել իր ֆիլմերի պատրաստման նյութերից, ինչը հավասարազոր է օրագրին, որը սովորաբար չի ցուցադրվում հանրությանը», – ասաց Հրագ Ետալյանը, ինստիտուտի ծրագրի համակարգողը: «Սա ընդգծում է այդ հարցազրույցների անկեղծությունը, որոնք ժամանակ առ ժամանակ հուզիչ են և դառը»:

Հիմնադրամը հրապարակել է հայ վկայությունների մասին երկու տեսահոլովակներ: Մեկը 1987-ի զրույցն է Միհրան Անտոնյանի հետ, ով եղել է մանուկ, երբ նրա ընտանիքը 1916-ին բռնագաղթվել է Արևմտյան Թուրքիայի Իսպարտա վայրից և կորցրել ութ ընտանիքի անդամներ: Իսկ մյուսը 1993-ի հարցազրույցն է Հարություն Այվազյանի հետ, ով պատմում, թե ինչպես է վերապրել Հայոց Ցեղասպանությունը, քանի որ նրա մայրը իրեն հանձնել է որբանոց:

«Նույնիսկ մեզանից նրանք, ովքեր վերապրեցին, կորցրեցին մի շատ թանկարժեք բան»,- ասում է Այվազյանը: «Մի բան, որը հանդիսանում է յուրաքանչյուրի իրավունքը ի ծնե` մանկությունը: Մենք կորցրեցինք մեր մանկությունը»:

Վկայությունները ծառայել են որպես հիմնական աղբյուր Հակոբյանի Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմի պատրաստման ընթացքում, այդ թվում The Forgotten Genocide (Մոռացված ցեղասպանությունը) ֆիլմը, որը ստացել է երկու Էմմիի մրցանակներ 1976-ին, ինչպես նաև The Witnesses Trilogy: Voices from the Lake (Վկաների տրիլոգիա. ձայներ լճից), Germany and the Secret Genocide (Գերմանիան և գաղտնի ցեղասպանությունը) ու The River Ran Red (Կարմիր գետը) ֆիլմերը:

Նա հասկանում էր ծերացող ականատեսների վկայության արձանագրմանը կարևորությունը, քանի դեռ դրանք չեն կորսվել», – ասաց Կարլա Կարապետյանը Հայ կինոյի հիմնադրամից: «Մարդկանց ձայները, ովքեր ականատես էին այդ վայրագությունների, այժմ հասանելի են ուսուցիչների, ուսանողների, գիտնականների և լայն հանրության համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment