ԼՂ առաջնորդի պաշտոնի համար մրցավազքը սկսվել է նախատեսվածից վաղ

ԼՂ առաջնորդի պաշտոնի համար մրցավազքը սկսվել է նախատեսվածից վաղ

Հոդվածի առանցքում

  • Երեք հիմնական ֆիգուրներն արդեն հայտարարել են, որ առաջադրելու են իրենց թեկնածությունը ԼՂ դե ֆակտո նախագահի ընտրությանը: Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերություններում նկատվում է սառնություն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ կապեր ունի Ղարաբաղում և սրան հակառակ` նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ծնվել էր Ղարաբաղում և ԼՂ այժմ գործող դե ֆակտո նախագահի սերտ դաշնակիցն է:

Ուշադրությանն արժանի

Լեռնային Ղարաբաղում ընտրությունները սպասվում են միայն 2020թ-ին, բայց թեկնածուներն արդեն ուրվագծվում են:

Երեք հիմնական ֆիգուրներն արդեն հայտարարել են, որ առաջադրելու են իրենց թեկնածությունը ԼՂ դե ֆակտո նախագահի ընտրությանը: Անցած տարի Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությունից» հետո Երևանի և Ստեփանակերտի միջև հարաբերություններում նկատվում է սառնություն: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ կապեր ունի Ղարաբաղում և սրան հակառակ` նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ծնվել էր Ղարաբաղում և ԼՂ այժմ գործող դե ֆակտո նախագահի սերտ դաշնակիցն է:

Սահակյանը դեռ հունիսին է հայտարարել, որ չի մասնակցելու այս ընտրությանը` դաշտ բացելով նոր թեկնածուների համար: Թեկնածուներից մեկը` Արային Հարությունյանը, ԼՂ նախկին դե ֆակտո վարչապետն է և հիմա Սահակյանի խորհրդականն է: Ներկայանում է որպես Փաշինյանի աջակից: Նոյեմբերին Փաշինյանի և Ստեփանակերտի բարձրաստիճան պաշտոնյաների միջև նկատված հայտարարությունների փոխանակման փուլում, Հարությունյանը հրապարակայնորեն աջակցեց Հայաստանի վարչապետին: «Վերջին մի քանի ամիսներին Փաշինյանը միշտ հոգ է տարել Արցախի մասին` աջակցելով տնտեսության և պաշտպանունակության զարգացման ուղղությամբ Արցախի իշխանությունների ջանքերին», – ասել է նա:

Հարությունյանը պաշտոնապես չի հայտարարել առաջադրվելու մասին, բայց նախկին դե ֆակտո փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն աջակցություն է հայտնել նրան: Աղաբեկյանը ֆեյսբուքում գրել է, որ իրեն հաճախ հարցնում են` ով է լինելու ԼՂ հաջորդ նախագահը: «Լինելով Արցախի փոխվարչապետը և աշխատելով վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ, իմանալով Արցախի ապագայի մասին նրա տեսլականը, կարծում եմ, որ երկրի հաջորդ նախագահը պետք  էլինի Արայիկ Հարությունյանը և հիմա հայտարարում եմ, որ նրան այլընտրանք չկա»,- գրել է նա:

Հարությունյանին այլընտրանք է ներկայանում մեկ այլ թեկնածու` Ադրբեջանի հետ պատերազմի հայտնի վետերան Սամվել Բաբայանը: Փետրվարին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասել է, որ սկսել է ստորագրություններ հավաքել` քվեաթերթիկում հայտնվելու համար: Դեռ պարզ չէ նա կկարողանա առաջադրվել, թե ոչ, քանի որ օրենքը պահանջում է, որ նախագահը վերջին 10 տարում ապրած լինի ԼՂ-ում: Վերջին տասը տարին Բաբայանը հիմնականում անցկացրել է Հայաստանում և Ռուսաստանում, նաև բանտում` մեղադրանքներով, որոնք, նրա պնդմամբ, ունեն քաղաքական մոտիվացիա: «Ես կառաջարկեի, որ մեր մարտական ընկեր Սամվել Բաբայանը գոնե 1 տարի հասարակ մարդու կարգավիճակով ապրեր Արցախում», – ասել է նախկին պատգամավոր Վահան Բադասյանը՝ պատասխանելով Բաբայանի թեկնածության հնարավոր առաջադրմանը:

Բաբայանին առաջադրված վերջին մեղադրանքը զենքի անօրինական տեղափոխ,ան հոդվածով էր և նա բանտից դուրս է եկել համաներումով, որը հայտարարվեց Փաշիյանի իշխանության գալուց հետո և ենթադրում է՝ կարող է լինել Ղարաբաղի այն առաջնորդը, որը կունենա Երևանի նոր իշխանությունների աջակցությունը: «Ղարաբաղ իմ վերադարձին առնչվող որևէ խնդիր չկա: Կա մեկ պետություն՝ Հայաստանը, որտեղ իշխանությունը փոխվել է, և հիմա նրանք պետք է որոշեն ում են տեսնում այստեղ, ինչ են անելու: Եթե նրանք որոշեն որ ես պիտի լինեմ այնտեղ, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում», – ասել է Բաբայանը:

Բայց հայտարարելով իր թեկնածությունն առաջադրելու մասին, նա նաև ենթադրեց, որ ներկա իշխանությունները կարող են արգելափակել իր քայլերը: «Այո, մենք մարտից ստորագրահավաք կսկսենք, որից հետո պարզ կլինի իշխանությունները հետևում են Սահմանադրությանը, թե անտեսում են այն», – ասել է Բաբայանը:

Բաբայանը ներկա իշխանություններին քննադատում է Երևանի նախկին ղեկավարությունից չափազանց մեծ կախվածության  համար, ինչին պատասխանել է Հարությունյանը՝ պնդելով, որ «բոլոր հարցերը քննարկվում են ընդհանուր հարգանքի  և երկխոսության մթնոլորտում»:

Երրորդ պոտենցիալ թեկնածուն Վիտալի Բալասանյանն է՝ ԼՂ Ազգային անվտանգության գործող քարտուղարը: Փետրվարի 11-ին նա Արցախպրեսին ասել է. «Պատրաստվում եմ հանդիպումներ ունենալ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, ՀԿ-ների և ակտիվիստներին հետ, այցելել համայնքներ, հանդիպել մեր քաղաքացիներին, քննարկել նրանց հետ իմ թեկնածության հարցը»:

Բալասանյանը հայտնի է որպես ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից: Քոչարյանը հիմա բանտում է: Նրա դեմ առաջադրված մեղադրանքները Բալասանյանն անվանել է ծիծաղելի: Սա շշուկներ առաջացրեց, որ առաջիկա ընտրություններին նրան կաջակցի Քոչարանը: Դեռ թեկնածությունը չառաջադրած նա արդեն ստիպված էր հերքել այս լուրերը: «Եթե ես առաջադրեմ թեկնածությունս, չեմ լինելու որևէ մեկի թեկնածուն, բացի ժողովրդից», ասել է նա tert.am-ին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment