Թեստ. Արդյո՞ք ձեր աշխատանքը համապատասխանում է ձեզ

Թեստ. Արդյո՞ք ձեր աշխատանքը համապատասխանում է ձեզ

Հոդվածի առանցքում

  • Արդյո՞ք դուք ճիշտ աշխատանք եք կատարում: Մեծ թվով աշխատողների համար պատասխանը կլինի «ոչ»: Համաձայն Gallup-ի՝ ամերիկացիների 70%-ը ամբողջապես ներգրավված չէ իր աշխատանքին: Արդյո՞ք դուք նրանց թվին եք պատկանում: Եթե այդպես է, ինչ կարող եք անել դրությունը ուղղելու համար:
  • Պատասխանե՛ք «այո» կամ «ոչ» հոդվածում բերվող 15 կետերին:
  • Եթե դուք ասել եք «այո» 10 և ավել կետերի, ապա դուք աշխատում եք մի միջավայրում, որն կատարյալ է ձեր երազանքների աշխատանքի համար: Ոչ մի ընկերություն կատարյալ չէ, սակայն այսպիսի միջավայրում, դուք կարող եք անակնկալի գալ այնպիսի հնարավորություններից, որոնք հասանելի են ձեր համար լոկ ակտիվ և ձգտում ունենալու դեպքում:
  • Իսկ եթե դուք «այո» եք ասել հինգ և պակաս թվով կետերի միայն, ապա իրադրությունը լուրջ է: Վերանայեք այն կետերը, որոնց «այո» եք ասել, արդյո՞ք դրանք բավարար դրական են մյուսների պակասը լրացնելու համար: Նորից կարդացեք 15 հարցերը և մտածեք, որ կան կետեր որոնց վրա աշխատելու դեպքում պատասխանը «այո» կդառնա:

Ուշադրությանն արժանի

Արդյո՞ք դուք ճիշտ աշխատանք եք կատարում: Մեծ թվով աշխատողների համար պատասխանը կլինի «ոչ»: Համաձայն Gallup-ի՝ ամերիկացիների  70%-ը ամբողջապես ներգրավված չէ իր աշխատանքին: Արդյո՞ք դուք նրանց թվին եք պատկանում: Եթե այդպես է, ինչ կարող եք անել դրությունը ուղղելու համար:

Բացահայտ լուծում կարող է լինել, իհարկե, նոր աշխատանք փնտրելը նոր ընկերությունում: Ինչևէ, որպես ցանկացած մարկարդակի աշխատակից դուք, հավանաբար, ավելի շատ իշխանություն ունեք ձեր ներկայիս դերը փոխելու հարցում, քան կարծում եք:

Ես տեսել եմ, թե դա ինչպես է կատարվել: Կարևոր է այն, որ ձեր ընկերությունը ձեր պրոֆեսիոնալ և անձնական հմտությունները զարգացնող կազմակերպություն լինի: Եթե ոչ, ապա ժամանակն է առաջ շարժվել: Այսպիսով՝ ինչպե՞ս դուք կարող եք ասել, թե արդյոք դուք ճիշտ գործ եք կատարում և կարող եք լավացնել ձեր հմտությունները՝ ընկերությունում առավել մրցունակ դառնալ:

Պատասխանե՛ք «այո» կամ «ոչ» ստորև բերվող 15 կետերին՝

  • Ձեր ընկերությունը աճում է և այնպիսի տպավորություն է, որ ավելի շատ բան կա անելու, քան աշխատակիցներն անում են
  • գործադիր կազմը ոչ միայն մշակել է արժեքների ու վարքի կանոնների համակարգ, այլ նաև ապրում ու շնչում է դրանցով ամեն օր
  • դուք հարգում ու վստահում եք ձեր առաջնորդների խմբին և գործընկերներին
  • ձեզ հաճախ ասում են մշակել ձեր սեփական հնարավորությունները
  • առկա է թափանցիկության մշակույթ՝ բիզնեսի արդյունավետության վերաբերյալ
  • դուք անձնական կապ ունեք կազմակերպության առաքելության հետ
  • Հստակ կիրք կա աշխատակիցներին գոհացնելու ու փոխհամագործակցության, հավելյալ նաև պարբերական գործողություններ, որոնք կոչված են դրա իրականացմանը
  • դուք գիտեք, որ եթե դուք ակտիվ լինեք՝ պահանջելով ձեր հնարավորություններին համապատասխան ծրագրեր և նոր աշխատանքներ, ապա դուք տրամաբանական պատասխան կստանաք
  • կա փոքրիկ էգո և զրոյական տոլերանտություն ոչ պրոֆեսիոնալ պահվածքի հանդեպ
  • դուք հպարտ եք ասել, որ աշխատում եք այդ կազմակերպությունում
  • դուք զգում եք, որ դուք կարող եք ինքնակառավարվել ձեր գործի մեջ
  • դուք հասկանում եք, թե ինչու և ինչպես են կայացվում որոշումները՝ անկախ նրանից դուք համաձայն եք դրա հետ, թե ոչ
  • դուք հավատում եք ձեր ընկերության ծառայություններին և ապրանքներին և ինքներդ էլ օգտագործում ու օգտվում եք դրանցից
  • դուք սիրում եք ձեր գործընկերների հետ աշխատելը և նրանց որպես ընտանիք եք ընկալում
  • հավանության, ճանաչման մշակույթ կա և դուք գնահատված եք զգում ձեր արածների համարԵթե դուք ասել եք «այո» 10 և ավել կետերի, ապա դուք աշխատում եք մի միջավայրում, որն կատարյալ է ձեր երազանքների աշխատանքի համար: Ոչ մի ընկերություն կատարյալ չէ, սակայն այսպիսի միջավայրում, դուք կարող եք անակնկալի գալ այնպիսի հնարավորություններից, որոնք հասանելի են ձեր համար լոկ ակտիվ և ձգտում ունենալու դեպքում:

Ձեր տաղանդը ձեզ իդեալական համապատասխանող է դարձնում, կամ ձեր առաջարկն համապատասխանում է ձեր կոնկրետ ծրագրին, որի վրա կցանկանայիք աշխատել: Կարողացեք ներկայացնել կոնկրետ պատճառներ և խոսել ղեկավարի հետ՝ ներկայացնելով այն արժեքները, որոնք երկու կողմին էլ շահեկան են՝ և ընկերությանը և ձեզ:

Հաճախ ղեկավարները ժամանակ չեն ունենում կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որը պետք է արվի, բայց դա այպես չէ: Անհատի համար անհնար է ծածկել աշխատանքի բոլոր բացերը և լրացնել դրանք աշխատանքային առաջարկներով, որոնք անհրաժեշտ են և՛ ընկերության հաջողության, և՛ հենց իրենց համար:

Այնպես, որ եթե դուք հիմնականում դրական եք պատասխանել, ապա փորձեք իրականացնել մի ծրագիր, որը ձեր տաղանդը թույլ է տալիս վստահորեն կատարել: Շատ ընկերություններում ակտիվ լինելը գնահատվում է, սակայն հաճախ մոռացվում է:

Իսկ եթե դուք «այո» եք ասել հինգ և պակաս թվով կետերի միայն, ապա իրադրությունը լուրջ է: Վերանայեք այն կետերը, որոնց «այո» եք ասել, արդյո՞ք դրանք բավարար դրական են մյուսների պակասը լրացնելու համար: Նորից կարդացեք 15 հարցերը  և մտածեք, որ կան կետեր որոնց վրա աշխատելու դեպքում պատասխանը «այո» կդառնա: Եթե հնարավոր է, ապա ինչո՞ւ չգտնել դրանք:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment