Պուտինի զենքը. «Հետախուզական պետություն»

Պուտինի զենքը. «Հետախուզական պետություն»

Հոդվածի առանցքում

  • Պուտինն ու նրա մերձավորները բարգավաճում են կայսրությունում, որտեղ ՊԱԿ-ը պետության սուրն է և վահանը, ուստի նրանք կանոնավոր կերպով վերադառնում են իրենց փորձված և ճշմարիտ զենքին և 21-րդ դարի խնդիրներով զբաղվում են նույն ոճով: Հետաքննության ծառայությունները նույնիսկ օգտագործում են գաղտնի դոպինգներ կիրառելու մեթոդը Ռուսաստանի օլիմպիական և պարալիմպիկ մարզիկների համար, որը «հետախուզական պետության » հիմնական նշաններից է:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանի ղեկավարը վերականգնել է խորհրդային ժամանակների հետախուզական գործակալությունների դերը`քաղաքացիներին վերահսկելու և օտարերկրյա հակառակորդներին ապակայունացնելու նպատակով:

Ըստ ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցիչների վկայության, ամերիկացիները կարող են ակնկալել, որ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը կշարունակի ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների շրջանում հասարակական, քաղաքական և ռասայական լարվածության սրման ուղղությամբ ջանքերը:

Այսպիսով, լավագույն կերպով ռուսական հարձակումներին պատրաստվելու համար պետք է նայել անցյալին և ուսումնասիրել Սառը պատերազմի ժամանակաշրջանի ՊԱԿ-ը՝ հետախուզական ծառայությունը, որտեղ նախագահ Պուտինն անցկացրել է երկար տարիները: Սովետական անվտանգության դաժան ծառայության պատմությունը արտացոլում է Ռուսաստանի ներկայիս քաղաքական ձերբակալությունները, ապատեղեկատվությունը, սպանությունները, լրտեսությունը և զենքերի մրցավազքը: Այդ մարտավարություններից ոչ մեկը Կրեմլի համար նոր չէ:

Իրականում, այդ մարտավարությունը Սովետական Ռուսաստանին դարձրեց աշխարհի առաջին «հետախուզական պետությունը», և դրանով այն տարբերվում է զինվորականների կողմից ղեկավարվող ավտորիտար այլ երկրներից: Պուտինի գրեթե 20 տարի պաշտոնավարելուց հետո ժամանակակից Ռուսաստանը դարձել է ավելի շատ հետախուզական պետություն, քան երբևէ: ԽՍՀՄ-ը ղեկավարում էր կուսակցությունը. Միայն Յուրի Անդրրոպովի 80-ական թթ.-ի կառավարման արդյունքում, ով Պուտինի դաստիարակն է, ՊԱԿ-ը դարձավ պետության կարևորագույն հաստատությունը: Այնուհետև, Խորհրդային Միության փլուզումից և Պուտինի իշխանության գալուց հետո, վերջինս հավաքագրեց իր նախկին ՊԱԿ-ի գործընկերներին, որոնք օգնեցին վերականգնել պետության այդ տեսակը: Արդյունքն այս ռեժիմն է, որի հիմքում է գաղտնի ոստիկանական ծառայության քաղաքականությունն ու փիլիսոփայությունը, և այն ռեժիմը, որն ապավինում է հետախուզական գործողությունների վրա՝ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու և ներսում իրավիճակը վերահսկելու համար:

Պուտինն ու նրա մերձավորները բարգավաճում են կայսրությունում, որտեղ ՊԱԿ-ը պետության սուրն է և վահանը, ուստի նրանք կանոնավոր կերպով վերադառնում են իրենց փորձված և ճշմարիտ զենքին և 21-րդ դարի խնդիրներով զբաղվում են նույն ոճով: Հետաքննության ծառայությունները նույնիսկ օգտագործում են գաղտնի դոպինգներ կիրառելու մեթոդը Ռուսաստանի օլիմպիական և պարալիմպիկ մարզիկների համար, որը

«հետախուզական պետության » հիմնական նշաններից է:

Ինչպես դա սկսվեց: 1917 թ.-ին բոլշևիկյան հեղափոխությունից հետո Վլադիմիր Լենինը ստեղծել է գաղտնի ոստիկանական ծառայություն, որը կոչվում է Չեկա, որպես ռեպրեսիայի և ահաբեկչության հիմնական զենք: Ֆելիքս Ձերժինսկին՝ անգութ հեղափոխականը, Չեկային հանձնարարություն է տվել իշխանության ղեկավարությունը պահել ամեն գնով: Այն ծառայել է որպես դատավոր, ատենակալ և դահիճ պետության համար՝ օգտագործելով դիվերսիայի, գրաքննության, ճնշման և սպանության մեթոդները, որպեսզի բնակչությունը վերահսկվի և դիմադրի արտաքին թշնամուն:

Ձերժինսկին նշել է. «Մենք կանգնած ենք կազմակերպված ահաբեկչության դեմ» և «Չեկան պարտավոր է պաշտպանել հեղափոխությունը և հաղթել թշնամուն, անգամ եթե սուրը պատահաբար կտրի անմեղների գլուխները»:

Ձերժինսկու ժամանակաշրջանում մոնարխիստները, սոցիալիստները, սպիտակերը և օտարները միացել էին Լենինի և բոլշևիկյան կառավարության տապալելու համար: Հիմնական դիմադրությունը այդ ուժերին ցույց էր տալիս  Կենտրոնական Ռուսաստանի միապետական ​​միությունը, որը գաղտնի էր գործում ամբողջ Եվրոպայում և Խորհրդային Միության մեջ:

Սակայն իրականում այդ կազմակերպությունը ծուղակ էր, որը ստեղծվել էր Չեկայի կողմից `Խորհրդային Միության թշնամիների համար, որպեսզի նրանց հնարավոր լինի հայտնաբերել, չեզոքացնել կամ սպանել:

Տասնամյակների ընթացքում խորհրդային և ռուսական գաղտնի ծառայությունները մշակում էին գործիքներ և սովորույթներ, հիմնվելով իրենց չեքիստական ​​փորձի վրա, որը նրանք վերցրեցին Արևմուտքի իրենց գործընկերներից: Խոսքի հավաքման և վերլուծության վրա կենտրոնանալով, նրանք կիրառեցին քարոզչությունը, դաժանությունը, ճնշումները, խաբեությունն ու սպանությունը:

Նոր բոլշևիկյան պետության առաջին բարձրաստիճան պաշտոնյաներից Բորիս Բաջանովը 1928 թ. փախավ Բրիտանական Հնդկաստան, սակայն նրան հետապնդում էին նրա դահիճները: Բաջանովը, Ստալինի անձնական քարտուղարը, տեղեկացրել է, որ Կրեմլի հիմնական արտաքին քաղաքականությունը պետք է օգտագործի գաղտնի միջոցներ `թշնամուն թուլացնելու համար ներսից, որպեսզի պատերազմ լինի ու ավելի հեշտ լինի հաղթել:

Չեկան և նրա իրավահաջորդները արտերկրում քաոս են սերմացնում քարոզչությամբ, ապատեղեկատվությամբ և դիվերսիաով, իսկ տանը զանգվածային ձերբակալություններ և գուլագներ կիրառում: Բաջանովն ավելացրեց, որ խորհրդային մշակութային և դիվանագիտական ​​հաստատությունները ուղղակիորեն ընդգրկում են մեխանիզմներ, որոնք նախատեսված են արևմտյան մտավորականության դեմ՝ խթանելով առևտրային և քաղաքական անկարգությունները և խառնվելով ժողովրդավարական երկրների ներքին գործերին: Այլ կերպ ասած, նրանց նպատակն էր ստվեր գցել Արևմուտքի կրթված մարդկանց աչքերում: Տարիների ընթացքում, Արևմուտքի դեմ պայքարի մեթոդները կատարելագործվեցին:

Իրոք, Կրեմլը պահում էր  լրտեսների բանակ և ամբողջ աշխարհում գործում էր՝ գաղտնիքները գողանալու, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկիչներին աջակցելու և կոռումպացված ռեժիմները պաշտպանելու համար: Անվտանգության ծառայությունները իրենց հիբրիդային պատերազմները կառուցեցին խաբեության վրա, որը կոչվում է «ռեֆլեքսիստական ​​վերահսկողություն», հակառակորդների ընկալումների կառավարմանն ուղղված ջանքեր գործադրելով: Մեթոդն ընդգրկում էր հակառակորդներին շեղող, սպառիչ և շփոթեցնող գործելաոճ: «Operation Infection» – ը նման համաշխարհային ապատեղեկատվական ջանքերից էր, որի նպատակն էր տարածել պատմություն, որ ՁԻԱՀ-ի վիրուսը Պենտագոնը զենքն է, որն այն զարգացրել է զարգացող երկրներում: 2016 թ ամերիկյան նախագահական ընտրությունների վրա ազդելու ռուսական գործողությունները ևս դրա վառ օրինակներից է:

Սպանությունները ևս նորություն չեն: Արևմուտք ժամանելուց հետո Բաջանովը բացատրեց, որ խորհրդային ղեկավարությունը մարդասպաններին ուղարկի այն մարդկանց սպանության համար, ովքեր գիտեին Կրեմլի ներքին գործերի իրական վիճակի մասին: Այս պրակտիկան շարունակվել է: Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալի սպանելու 2018 թ-ի անհաջող փորձը նման է սառը պատերազմի ժամանակ 1959 թ. Ուկրաինայի ազգայնամոլ Ստեփան Բանդերի սպանությանը: Մարդասպանները գաղտնի կերպով հետևել են Բանդերիին Մյունխենում և օգտագործել ՊԱԿ-ի արտադրած ատրճանակը, որը բաց էր թողնում թունավոր նյութ, որով սպանեցին Բանդերային: Արդյունքում մահը հիշեցնում էր սրտի կաթված: Ճշմարտույունը բացահայտվեց տարիներ անց ՊԱԿ-ի գործակալների միջոցով:

Քանի որ Միացյալ Նահանգները ձգտում են ներգրավել Ռուսաստանին, ապա պետք է գիտակցել, որ Կրեմլի չի փոխվել:  Արևմտյան միասնությունն է մեր լավագույն պաշտպանությունը: Պուտինը, կարծես, գիտի, որ ինքը չի կարող մրցել Արևմուտքի հետ խաղաղ միջոցներով: Նա օգտագործում է իր սարսափեցնելու, շփոթեցնելու և թշնամիներին վախացնելու Չեկայի մեթոդները, քանի որ դա այն է ինչ նա գիտե: Եվ քանի ամերիկացիներն ու Արևմուտքը նրանց քաղաքական հակառակորդներն են, որոնց նրանք դիտարկում են որպես իրական թշնամի, Կրեմլի ջանքերը կշարունակեն կիրառել նույն մոտեցումները:

 

Պետք է խուսափել Ռուսաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգներից և փոխարենը աշխատել մեր դաշնակիցների հետ, պաշտպանելու համար ուժեղ և միասնական կիբեռային, ֆիզիկական և հիբրիդային հարձակումներից և սպառնալիքներից:

Սա է պատճառը, որ նախագահ Թրափմի հակաեվրոպական տրամադրությունները, անշուշտ, մեծ նվեր են նախագահ Պուտինին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

 

Write a comment