Պուտինի երեսպաշտությունը մարդու իրավունքների հարցում

Պուտինի երեսպաշտությունը մարդու իրավունքների հարցում

Հոդվածի առանցքում

  • Մոսկվան նշում է հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակը: Հյուրերի շարքում է նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ժամանակին աշխատել է խորհրդային գաղտնի ոստիկանության համար: ՊԱԿ-ում աշխատելու ժամանակ Պուտինին հանձնարարել են հետևել և կալանավորելով Սոլժենիցինի նման մարդկանց: Արդյո՞ք փաստը, որ Պուտինն այժմ հարգանքի տուրք է մատուցում երկրի ամենահարգված բարոյախոսներից մեկին, Նոբելյան մրցանակակրի ուշացած հաղթանակը չէ:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի կառավարությունը նշում է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակը, միաժամանակ հետապնդում ընդդիմությանը: Կրեմլի գործողություններն  ավելի խոսուն են, քան խոսքերը, ասում է Միոդրագ Սորիչը:

Մոսկվան նշում է հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինի 100-ամյակը: Հյուրերի շարքում է նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ժամանակին աշխատել է խորհրդային գաղտնի ոստիկանության համար: ՊԱԿ-ում աշխատելու ժամանակ Պուտինին հանձնարարել են հետևել և կալանավորելով Սոլժենիցինի նման մարդկանց: Արդյո՞ք փաստը, որ Պուտինն այժմ հարգանքի տուրք է մատուցում երկրի ամենահարգված բարոյախոսներից մեկին, Նոբելյան մրցանակակրի ուշացած հաղթանակը չէ:

Ե՛վ այո, և՛ ոչ: Այո՛, քանի որ Ռուսաստանն առնվազն պաշտոնապես ճանաչել է ժողովրդավարության արժեքները, մարդու իրավունքների և խոսքի ազատության պաշտպանությունը: Ո՛չ, որովհետև այդ արժեքներից ոչ մեկը դեր չի խաղում ռուսական առօրյա կյանքում: Ռուսաստանը ժողովրդավարություն չէ, ոչ էլ այն երկիրը, որը կառավարվում է օրենքներով: Փոխարենը այն կառավարվում է մի խումբ մարդկանց կողմից, որոնք վերահսկում են պետությունը և նրա ռեսուրսները: Նախագահը կարող է գեղեցիկ խոսքեր ասել մահացած այլախոհի մասին, սակայն այդ նույն ժամանակ, Ռուսաստանի մի շարք իրավապաշտպաններ այսօր գտնվում են ճաղերի ետևում:

Կեղծ ժողովրդավարություն

Օրինակ, անցած շաբաթ դատարանն անօրինականորեն դատապարտեց Լև Պոնոմարյովին: Միակ հանցանքը, որ գործել է 77-ամյա քաղաքացին, մարդկանց պաշտպանելն է: Իսկ նրանց թվում երիտասարդներ են, որոնց Ռուսաստանի հետախուզական ծառայությունը մեղադրում է« ծայրահեղականության» մեջ: Պոնոմարյովը միայնակ չէ:  Իր օրերը ճաղերի ետևում է անցկացնում նաև Չեչնիայում գործող մարդու իրավունքների պաշտպանի Մեմորիալ գրասենյակի ղեկավար Օյուբ Տիտիևը: Տիտիևին լռեցնելու համար նրան ներկայացվել է թմրանյութեր օգտագործելու մեղադրանք: Թատրոնի ռեժիսոր Կիրիլ Սերեբրեննիկովն էլ ձերբակալվել է պետական միջոցների ենթադրյալ հափշտակման համար: Բոլոր անհեթեթ մեղադրանքները անհանդուրժող քննադատներին վախեցնելու համար են:

Այնուամենայնիվ, նրանք այլախոհների, մտավորականների և իրավապաշտպանների այն տեսակն են, որոնք համարձակվում են ճշմարտությունն ասել Ռուսաստանի այսօրվա իրականության մասին: Նշենք, օրինակ, այն փաստը, որ Ռուսաստանի խորհրդարանում նման բան չկա: Իհարկե, այնտեղ բանավեճ լինում է, բայց երբ գալիս է պահը, միշտ պաշտպանում են Պուտինի կառավարությանը: Դատարաններն էլ դատախազների հետ պետք է պաշտպանեն օրենքի գերակայությունը, բայց երբ ընդդիմության անդամներն են կանգնում դատարանի առաջ, անվտանգության ծառայությունն է դատավճիռ կայացնում: Երկրում կան մի շարք ռադիո և հեռուստատեսային հեռարձակումներ, սակայն խմբագիրները ստիպված են աշխատացնել վեցերորդ զգայարանը, հասկանալու համար, թե ինչ սահմաններում կարող են քննադատել Կրեմլին:

Այսօրվա Ռուսաստանը Խորհրդային Միություն չէ: Բռնաճնշումների մակարդակը չի կարելի համեմատել: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարծես թե չի կարողանում ազատվել արդեն հնացած ավանդույթից, երբ անհատները պետք է իրենց կյանքը վտանգեն, որպեսզի բարելավեն հայրենակիցների վիճակը: Լև Պոնոմարյովի նման ծեր մարդն իսկապե՞ս այդքան վտանգավոր է իշխանության համար, որ նրա պետք է բանտ գցեին:

Սոլժենիցինը, Լև Կոպելևը, Անդրեյ Սախարովը և վերջերս մահացած իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան Ռուսաստանի խիղճն էին, չնայած որ միմյանցից շատ տարբեր էին: Նրանք, սակայն, մի ընդհանուր բան ունեին, հավատում էին ճշմարտությանը, մարդկային կյանքի արժանապատվությանը, խոսքի ազատությանը, ռուս ժողովրդին  ու նրա դատողությանը: Դրանց հավատում են նաև այսօրվա իրավապաշտպանները:

Մարդու իրավունքները վերջանում են այնտեղ, որտեղ սկսվում է ավտորիտարիզմն ու բռնապետությունը, անկախ նրանից, թե ավտորիտար ղեկավարներն ինչ են ասում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment