Պուտինի սառեցված հակամարտությունները

Պուտինի սառեցված հակամարտությունները

Հոդվածի առանցքում

  • Մինսկի բարձր մակարդակի բանակցությունները հաստատել են նոր հրադադարի ռեժիմը Ուկրաինայի պատերազմում: Քչերն են հավատում, որ համաձայնագիրը երկար կպահպանվի: Սակայն, նույնիսկ եթե դա երկար տևի, արևմտյան տերությունները քիչ ցանկություն են հայտնում ջանքեր գործադրելու անջատողական անկլավը հետ վերադարձնելու համար:
  • Այնուամենայնիվ, Ռուսաստանի փորձերը տապալել Ուկրաինան չի կարող մեկուսացված լինել: Այս մարտավարությունը մասն է ավելի լայն պատկերի, ուր Կրեմլը օգտագործում է անջատողականներին որպես շարժիչ ուժ կոռուպցիայի և հանցավորության համար և որպես տրոյական ձի, որը արգելափակում է առաջընթացի արձանագրումը Ռուսաստանի սահմանակից՝ դեպի բարեփոխումներ միտված երկրներում:
  • Ժողովրդավարության և ժողովրդավարական պետական շինության հիմքում ընկած է իր տարածքի վերահսկողությունը: Խափանելով իր հարևանների տարածքային ամբողջականությունը՝ Ռուսաստանը ձգտում է շեղել Կիևի, Քիշնևի և Թբիլիսիի կառավարություններին հաջողությամբ իրականացնելու բարեփոխումները՝ կոռուպցիան նվազեցնելու և ներկայացուցչական հաստատություններ կառուցելու համար:
  • Քանի որ այս վիճելի տարածքների արշիպելագը լի է հանցավորությամբ և կոռուպցիայով, այն սպառնում է ԵՄ անվտանգությանը, որն արդեն ունի իսլամական ահաբեկչության սպառնալիք: Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի հետ կապված կազմակերպված հանցավորությունը արդեն խորացնում է իր ներկայությունը լայնածավալ կոռուպցիայի միջոցով, որը ծաղկում էր նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայրենի տարածաշրջանում:
  • Ղրիմը, իր հերթին, արդեն ենթարկվել է զանգվածային բռնագանձումների, սեփականության զավթմանը և կոռուպցիայի խորացմանը Ռուսաստանի անեքսիայից հետո: Թերակղզու դե ֆակտո առաջնորդ Սերգեյ Աքսյոնովը, որը պաշտոնը ստացել է ռուսական զենքի ուժով, վաղուց արդեն կապված է քրեական ցանցերի հետ, որոնք, ի թիվս այլ բաների, ստիպում են նրան կախման մեջ լինել ռուսական մանիպուլյացիայից:
  • Քանի որ Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, Պուտինի գոյատևման ռազմավարությունը ավելի մեծ ռազմավարական մարտահրավերներ է ստեղծում Արևմուտքի համար՝ օգտագործելով ԵՄ արևելքում ընկած այդ սատելիտները՝ հանցավորություն և կոռուպցիա արտահանելու համար և արգելափակելու իր հարևանությամբ ժողովրդավարական այլընտրանքը:

Ուշադրությանն արժանի

Ռուսաստանի յուրաքանչյուր դեպի բարեփոխումներ միտված հարևանի մոտ առկա է անջատողականության խնդիր: Դա պատահականություն չէ:

Մինսկի բարձր մակարդակի բանակցությունները հաստատել են նոր հրադադարի ռեժիմը Ուկրաինայի պատերազմում: Քչերն են հավատում, որ համաձայնագիրը երկար կպահպանվի: Սակայն, նույնիսկ եթե դա երկար տևի, արևմտյան տերությունները քիչ ցանկություն են հայտնում ջանքեր գործադրելու անջատողական անկլավը հետ վերադարձնելու համար: Ռուսաստանն էլ, մինչդեռ, ցույց չի տալիս որևէ իրական նշան իր՝ ի պաշտպանություն այդ անջատողականների «հիբրիդային պատերազմը» դադարեցնելու համար:

Պատերազմը Ուկրաինայում հիշեցնում է իր հարևաններին ապակայունացնելու գործում Ռուսաստանի դերի մասին: Վերջին շրջանի անջատողականների գրոհները հուշում են նրա մասին, որ Կրեմլը նպատակ ունի ստեղծել երկարատև «սառեցված հակամարտություն», որը Ուկրաինան կպահի անորոշության մեջ և կկանխի Կիևի կառավարության փորձերը հասնելու անհրաժեշտ բարեփոխումներին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գոհ կլինի, եթե հակամարտությունը Ուկրաինայում սառեցվի այս փուլում:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի փորձերը տապալել Ուկրաինան չի կարող մեկուսացված լինել: Այս մարտավարությունը մասն է ավելի լայն պատկերի, ուր Կրեմլը օգտագործում է անջատողականներին որպես շարժիչ ուժ կոռուպցիայի և հանցավորության համար և որպես տրոյական ձի, որը արգելափակում է առաջընթացի արձանագրումը Ռուսաստանի սահմանակից՝ դեպի բարեփոխումներ միտված երկրներում:

Վերցրեք Վրաստանի օրինակը, որտեղից Մոսկվայի ոգևշնչմամբ անջատվել են անջատողական Աբխազիան և Հարավային Օսիան: Մոլդովան նույնպես ունի Մերձդնեստրի խնդիր, մեկ այլ անջատված պետական միավոր Մոլդովայի և Ուկրաինայի միջև: Ռուսաստանը ունի ռազմակայաններ բոլոր երեք այդ տարածքներում: Ցանկանալով խորացնել իր ազդեցությունը, Կրեմլը այժմ աշխատում է իր հետ կապել Աբխազիային և Հարավային Օսիային՝ ստորագրելով ռազմավարական պայմանագրեր այդ տարածքների հետ, որոնք բարձրացնում են Մոսկվայի կարողությունը որոշելու իրենց արտաքին և անվտանգության քաղաքականությունը:

Իր կառավարման տարիներին Պուտինը Ռուսաստանի պետական ինքնիշխանությունը դարձրել է կենտրոնական արժեք: Բայց երբ խոսքը վերաբերում է Վրաստանին, Մոլդովային և այժմ Ուկրաինային, Պուտինը օգտագործում է սառեցված հակամարտությունները՝ այդ բարեփոխումների միտված երկրներին զրկելու իրենց տարածքային ամբողջականությունից, որպեսզի խափանի նրանց զարգացումը և կանխի նրանց միանալը արևմտյան հաստատություններին:

Ժողովրդավարության և ժողովրդավարական պետական շինության հիմքում ընկած է իր տարածքի վերահսկողությունը: Խափանելով իր հարևանների տարածքային ամբողջականությունը՝ Ռուսաստանը ձգտում է շեղել Կիևի, Քիշնևի և Թբիլիսիի կառավարություններին հաջողությամբ իրականացնելու բարեփոխումները՝ կոռուպցիան նվազեցնելու և ներկայացուցչական հաստատություններ կառուցելու համար:

Իրենց կառավարման բարելավման վրա կենտրոնանալու փոխարեն՝ այդ երկրները ստիպված են լինում զբաղվել ապակառուցողական և էմոցիանալ խնդիրներով՝ կապված իրենց  տարածքային հակամարտությունների հետ: Նման հակամարտությունները ակտիվացնում են ազգայնական կրքերը՝ բերելով խորը զայրույթի Ռուսաստանի նկատմամբ և ներգրավվելով տեղական քաղաքական բանավեճերում: Սա չափազանց դժվարացնում է դեպի բարեփոխումներ միտված քաղաքական գործիչների ջանքերը՝ արդյունավետ կառավարելու երկիրը:

Ավելին, անջատողական հակամարտությունները ծառայում են Կրեմլին որպես միջոց  կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի համար, որը Պուտինի կառավարման համակարգի կարևոր մասն է: Կոնֆլիկտները հնարավորություն են տալիս փոխանցելու փող ու իշխանություն Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը և նրա ռազմական ուժերին: Այս հաստատությունները Պուտինի իշխանության հիմքն են, և գրավյալ այդ տարածքների նոր ռեսուրսները տրամադրվում են իրենց հավատարմությունը գնելու համար այն ժամանակ, երբ վարչակարգը այլևս չի կարող ապավինել նավթադոլարների վրա:

Կրեմլը պատկերում է Ղրիմի բռնակցումը որպես ազգային հրամայական՝ ռուսախոսների իրավունքները Ռուսաստանի սահմաններից դուրս պաշտպանելու համար: Այն ավելի լավ է ընկալվում որպես խոշոր ակտիվների գրավ:

Քանի որ այս վիճելի տարածքների արշիպելագը լի է հանցավորությամբ և կոռուպցիայով, այն սպառնում է ԵՄ անվտանգությանը, որն արդեն ունի իսլամական ահաբեկչության սպառնալիք: Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի հետ կապված կազմակերպված հանցավորությունը արդեն խորացնում է իր ներկայությունը լայնածավալ կոռուպցիայի միջոցով, որը ծաղկում էր նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հայրենի տարածաշրջանում:

Նույնը տեղի է ունենում Մերձդնեստրում և Հարավային Օսիայում, որոնք օջախներ են կազմակերպված հանցավորության և որտեղ այդ համակարգերը վերահսկվում են Մոսկվային հավատարիմ վերնախավի կողմից: Ինչպես Ռուսաստանցի փորձագետ Մարկ Գալեոտին նշում է, կազմակերպված հանցավորության տարածումը արևելյան Ուկրաինայի «ռազմականացման» հիմնական առանձնահատկությունն է:

Տեղական գանգստերները հարաբերություններ են հաստատել Ռուսաստանի կողմից սատարվող ուժերի հետ, և այդ ռազմականացված քրեական ցանցերի աճը դժվարացնում է Կիևի պայքարը սեփական կոռուպցիայի դեմ: Նման ցանցերը անխուսափելիորեն պետք է կապեր հաստատեն կոռումպացված չինովնիկների և  Ուկրաինայի ներսում հանցագործ խմբերի հետ և աշխատեն նրանց հետ տապալել ջանքերը կառուցելու օրինական տնտեսություն:

Ղրիմը, իր հերթին, արդեն ենթարկվել է զանգվածային բռնագանձումների, սեփականության զավթմանը և կոռուպցիայի խորացմանը Ռուսաստանի անեքսիայից հետո: Թերակղզու դե ֆակտո առաջնորդ Սերգեյ Աքսյոնովը, որը պաշտոնը ստացել է ռուսական զենքի ուժով, վաղուց արդեն կապված է քրեական ցանցերի հետ, որոնք, ի թիվս այլ բաների, ստիպում են նրան կախման մեջ լինել ռուսական մանիպուլյացիայից: Այս իրավիճակում  Մոսկվան գերադասում է ավելի շուտ գործ ունենալ վարկաբեկված գործիչների, որոնց այն վերահսկում է, քան ժողովրդավարական եղանակով ընտրված անկախ ղեկավարի հետ:

Ավելին, Կրեմլը վախենում է, որ ժողովրդավարական կառավարությունների աճը նրա սահմաններին կարող է ծառայել որպես այլընտրանք Պուտինի «ուղղահայաց իշխանության» մոդելին: Այդպիսի այլընտրանքի առաջացումը իր սահմաններին կանխելու համար՝ Կրեմլը օգտագործում է անջատողականության կործանարար ուժը, ինչպես նաև կոռուպցիան և հանցագործ տարրերը, որոնք ուղեկցում են այն՝ խոչընդոտելով բարեփոխումները:

Վրաստանում, կառավարությունը փորձում է վերադարձնել կորցրած տարածքները՝ երկրի մյուս հատվածներում բարելավելով կյանքը, որպեսզի անջատողականները, ի վերջո, կորցնեն իրենց ազդեցությունը իրենց ենթակայության տակ ազգաբնակչության շրջանում:

Սակայն, անընդհատ ճնշումները Ռուսաստանից և անորոշությունը ստեղծում է իրավիճակ, որ Վրաստանի կառավարությունը չի վերահսկում իր տարածքը, որը հսկայական խոչընդոտներ է ստեղծում Վրաստանի բարեփոխումների ճանապարհին: Մոլդովան, իր հերթին, կանգնած է Մերձդնեստրում Մոսկվայի հետագա սադրանքների վտանգի առջև, որոնք լուրջ և ընթացիկ մարտահրավերներ են Քիշնևի իշխանությունների համար:

Ռուսաստանը օգտագործում է սառեցված հակամարտությունները ընդդեմ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի: Ուկրաինայի համար պայքարում Պուտինը շարունակելու է նույն գիծը, որը օգտագործվելու է որպես լծակ Կիևի բարեփոխումները կանխելու համար, այն հույսով, որ նավթի գինը կբարձրանա:

Բայց քանի որ Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է անկում ապրել, Պուտինի գոյատևման ռազմավարությունը ավելի մեծ ռազմավարական մարտահրավերներ է ստեղծում Արևմուտքի համար՝ օգտագործելով ԵՄ արևելքում ընկած այդ սատելիտները՝ հանցավորություն և կոռուպցիա արտահանելու համար և արգելափակելու իր հարևանությամբ ժողովրդավարական այլընտրանքը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment