Պուտինի պարանոյա

Պուտինի պարանոյա

Հոդվածի առանցքում

  • Հուսով ենք, որ Մինսկում Անգելա Մերկելի միջնորդությամբ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև կնքված անկայուն հրադադարը կպահպանվի: Բացի չարիքից, ուրիշ ոչինչ չի կարող բերել այս պատերազմի երկարաձգումն ու ընդլայնումը, որն արդեն տարել է 5,400 ուկրաինացիների կյանք:
  • Բոլորը հասկանում են Ռուսաստանի կենսական հետաքրքրությունը պահպանել իր Սևծովյան ռազմածովային բազան Ղրիմում և հեռու պահել Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցությունից: Ակնհայտ է նաև Ուկրաինայի կենսական հետաքրքրությունը Դոնբասը չկորցնելու հարցում: Բայց, ո՞րն է Ամերիկայի կենսական շահն այստեղ:
  • Երբ մեզ զգուշացրեցին, որ Պուտինը ցանկանում է վերականգնել 1974 թվականի ԽՍՀՄ-ը, այդ խորհրդային կայսրությունը, արդյոք մենք դիտարկում ենք, թե ի՞նչ է պահանջվում նրանից դրա համար: ԽՍՀՄ-ը վերականգնելու համար Պուտինը պետք է վերագրավի Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը՝ Միացյալ Նահանգների տարածքի չափով տարածություն:
  • Եթե ​​մենք կարող ենք բանակցել նեոստալինիստների հետ տարբեր հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, Բեռլինյան պատը կամ բալիստիկ հրթիռները Կուբայում, ինչու՞ չենք կարող նստել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել ավելի քիչ վտանգավոր հարցեր, ինչպիսիք են, օրինակ, թե ում դրոշը պետք է ծածանվի Լուգանսկում և Դոնեցկում:

Ուշադրությանն արժանի

Հուսով ենք, որ Մինսկում Անգելա Մերկելի միջնորդությամբ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի միջև կնքված անկայուն հրադադարը կպահպանվի:

Բացի չարիքից, ուրիշ ոչինչ չի կարող բերել այս պատերազմի երկարաձգումն ու ընդլայնումը, որն արդեն տարել է 5,400 ուկրաինացիների կյանք:

Որքան երկար շարունակվի այն, այնքան շատ կլինեն զոհեր, այնքան ավելի շատ տարածք կկորցնի Ուկրաինան և հավանականությունը մեծ է, որ Կիևը կվերածվի Եվրոպայի շեմին անդամահատված և սնանկ հանրապետության:

Եթե ​​ զինադադար չկնքվեր, շուրջ 8000 ուկրաինական զինվորներ, ովքեր թակարդում են Դեբալցևի ծուղակում, ստիպված կլինեին հանձնվել կամ բնաջնջվել: ԱՄՆ-ը կարող է սկսել զենք մատակարարել՝ էլ ավելի մեծացնելով իր հակասությունը Ռուսաստանի հետ:

Բոլորը հասկանում են Ռուսաստանի կենսական հետաքրքրությունը պահպանել իր Սևծովյան ռազմածովային բազան Ղրիմում և հեռու պահել Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամակցությունից: Ակնհայտ է նաև Ուկրաինայի կենսական հետաքրքրությունը Դոնբասը չկորցնելու հարցում: Բայց, ո՞րն է Ամերիկայի կենսական շահն այստեղ:

Մերկելն ասում է, որ վտանգված է հիմնարար սկզբունքը՝ հետսառըպատերազմյան Եվրոպայում սահմանները չեն կարող փոխվել ուժով,:

Բայց արդյո՞ք սա իրատեսական է:

Սառը պատերազմի վերջում, Հարավսլավիան բաժանվեց յոթ երկրների, ԽՍՀՄ-ը՝ 15:  Խորվաթիան, Բոսնիան, Կոսովոն, նույնիսկ կարճ ժամանակ Սլովենիան ստիպված են եղել պայքարել ազատության համար: Այնպես որ, նույնը արել են Հարավային Օսիան և Աբխազիան՝ անջատվելով Վրաստանից, և Մերձդնեստրը՝ Մոլդովայից:

Ռուսաստանի ներսում դեռևս կան փոքրամասնություններ, ինչպիսիք են չեչենները, ովքեր ցանկանում են հասնել ազատության: Եվ շատ նոր ազգերի մոտ, Ուկրաինայի նման, կան էթնիկ ռուսներ, ովքեր ցանկանում են գնալ տուն: Երբ մեզ զգուշացրեցին, որ Պուտինը ցանկանում է վերականգնել 1974 թվականի ԽՍՀՄ-ը, այդ խորհրդային կայսրությունը, արդյոք մենք դիտարկում ենք, թե ի՞նչ է պահանջվում նրանից դրա համար:

ԽՍՀՄ-ը վերականգնելու համար Պուտինը պետք է վերագրավի Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը՝ Միացյալ Նահանգների տարածքի չափով տարածություն:

Խորհրդային կայսրությունը վերակենդանացնելու համար Պուտինը պետք է ներխուժի և գրավի Ռումինիան, Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Չեխիան և Սլովակիան, ապա գրավի Գերմանիան մինչև Էլբա գետը:Որքա՞ն հեռու կգնա Պուտինը՝ ցարերի և կոմիսարների կայսրությունը վերականգնելու հարցում: Նա վերագրավվեց Ղրիմը, որը մոտավորապես Վերմոնտի չափ է և որը Ռոմանովները ձեռք էին բերել 18-րդ դարում:

Սակայն, գրեթե ամեն օր մենք լսում ենք Կապիտոլիումից, որ «ռուսները գալիս են, ռուսները գալիս են»:Այն որ առկա են վատ հարաբերություններ Ամերիկայի և Պուտինի միջև անժխտելի է: Եվ, իրոք, Պուտինը մեզ հետ հակասություններ ունի: Սակայն, փոխադարձ անվստահությունն ու արհամարհանքը մի կողմ դրած, արդյո՞ք չկան ընդհանուր եզրեր մեր միջև:

Այս դարում առկա են երկու հստակ վտանգներ, որոնք սպառնում են ԱՄՆ ռազմավարական շահերին՝ ագահ Չինաստանի աճող ուժն ու իսլամական ահաբեկչության տարածումը: Երկու հարցում էլ Ռուսաստանը բնական դաշնակից է:

Եթե ​​մենք կարող ենք բանակցել նեոստալինիստների հետ տարբեր հարցերի շուրջ, ինչպես, օրինակ, Բեռլինյան պատը կամ բալիստիկ հրթիռները Կուբայում, ինչու՞ չենք կարող նստել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել ավելի քիչ վտանգավոր հարցեր, ինչպիսիք են, օրինակ, թե ում դրոշը պետք է ծածանվի Լուգանսկում և Դոնեցկում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment