Միայն Ուկրաինան չէ…

Հոդվածի առանցքում

  • Նոր ռուսական քարոզչությունը նմանվում է ստեղծագործական աշխատանքի:
  • Պուտինը Արևելյան Եվրոպայի երկրներում իր ազդեցությունը պահպանելու համար օգտագործում է կոշտ ուժը, և ոչ միայն Ուկրաինայի դեպքում:
  • Ռուսաստանը առանց լուրջ դիմադրության քայքայում է Արևմտյան դաշինքի համախմբվածությունն ու վստահելիությունը:
  • Պուտինի վերջնական նպատակը մինչև 1917 թ.-ը Ռուսաստանի տարածքների վրա իր ազդեցությունը հաստատելն է:

Ուշադրությանն արժանի

Թալինում արմատներով ռուս իմ ծանոթներից մեկը` Սերգեյը, կարծում է, որ Էստոնիայում լավ չեն վերաբերվում ռուս ազգային փոքրամասնությանը: Միևնույն ժամանակ, նա ծիծաղում է, երբ ես հարցնում եմ, թե ո՞ւնի ցանկություն ապրել հայրենիքում: Ակնհայտ է, որ` ոչ: Եվ նա նշում է, որ շփոթված է Ուկրաինայում ՌԴ գործողությունների պատճառով և չգիտի, թե ում հավատալ` Մոսկվային, թե՞ Արևմուտքին:

Ես և Սերգեյը ընկերացել ենք նախորդ գարնանը Էստոնիա կատարած այցելությանս ժամանակ և հանդիպել ենք 3 անգամ: Նա այդքան էլ լավ չի խոսում անգլերեն, սիրում է խոսել քաղաքականությունից. Վարորդ է, և շատ է սիրում էլկտրոնային սարքավորումներ ու սմարթֆոններ: Նա կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սիրում է օգտագործել Էստոնիայի ռուս ազգային փոքրամասնությանը: Եվ այդ օգտագործման որոշ դրսևորումներն ամոթալի են: Նա պատմում է, որ ինքն ու  իր ընկերները զարմացած էին, երբ վերջերս դիտում էին ռուսական մի հաղորդում, որտեղ բավական հմայիչ տեսք ունեցող դերասանները և դերասանուհիները փորձագետների դեր էին խաղում:

Նոր ռուսական քարոզչությունը նմանվում է ստեղծագործական աշխատանքի:

Իրականում, Պուտինը տարբեր միջոցներ է օգտագործում Արևելյան Եվրոպայի երկրներում իր ազդեցությունը պահպանելու համար: Նա օգտագործում է կոշտ ուժը, և պետք է նշել, ոչ միայն Ուկրաինայի դեպքում: Չպետք է մոռանալ, որ 6 տարի առաջ Պուտինը ներխուժեց Վրաստան և Ղրիմի նման անեքսիայի ենթարկեց Վրաստանի տարածք հանդիսացող Աբխազիան և Հարավային Օսիան:

Ռուսական գազից  կախվածություն ունեցող Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք այլ երկրների նկատմաբ ՌԴ ագրեսիան դրսևորվեց ոչ թե ռազմական տեսքով, այլ էներգակիրները, որպես զենք օգտագործմամբ:

Իհարկե, ՌԴ-ին այս տարածաշրջանը հարկավոր է ոչ միայն իր սեփական աշխարհաքաղաքական շահը բավարարելու համար: ՌԴ-ի համար նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտները կազմում են երկրի պետբյուջեյի կեսից ավելին:

Այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակը ավելի քիչ լարված է թվում, քան բացահայտ պատերազմական դրությունը, սակայն էներգետիկ և առևտրային կապերը, ինչպես նաև այլ գործոնները բարդացնում են իրադրությունը ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցների համար:

Թավշյա Հեղափոխության 25-րդ տարելիցի կապակցությամբ Պրահայում տեղի ունեցող տոնակատարության ժամանակ Չեխիայի նախագահ Միլոս Զամենի վրա ամբոխը նետեց ձվեր և պոմիդորներ` «ամո՛թ, ամո՛թ» բացականչություններով: Որոշ պաստառների վրա գրված էր. «Մենք չենք ցանկանում լինել Ռուսաստանի գաղութը»:

Ինչի՞ն էր ուղղված այդ վրդովվմունքը: Զեմանը դեմ էր Արևմուտքի` Ռուսաստանի դեմ Ուկրաինայում վերջինիս գործողությունների համար իրականացվող սանկցիաների կիրառմանը, ինչպես նաև նվազեցնում էր Ռուսաստանի դերակատարման չափաբաժինը Ուկրաինայում: Նա այդ հակամարտությունն անվանում էր քաղաքացիական պատերազմ: Նման դիրքորոշում ունի նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն, ով Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների կիրառման քննադատությամբ է հանդես գալիս: Ֆիկոն Կիևի դեպքերի քննադատությամբ շատ ավելի համառ է, քան Ռուսաստանն իր հանրային ելույթներում` արևմտյան պատժամիջոցներն անվանելով անիմաստ և ոչ արդյունավետ:

ՆԱՏՕ-ի մեկ այլ պետություն` Հունգարիան, մի շարք պատճառներով վերջին մի քանի տարիների ընթացքում դարձել է ԱՄՆ-ի և ԵՄ «աչքի փուշը»:

Հունգարիայի խորհրդարանը այս ամիս հաստատել է մի օրենք, ըստ որի ճանապարհ է հարթում ռուսամետ South Stream գազախողովակի կառուցման համար: ԱՄՆ-ն և ԵՄ-ը այս ամռանը ճնշում են գործադրել Բուլղարիայի նկատմամբ` ստիպելով հրաժարվել այս նախագծին միանալուց, որով Ռուսաստանը ցանկանում էր վերջ դնել Գազպրոմի կախվածությունը Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկ արտահանմանը:

Այս ամենը, սակայն, չի խանգարում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, ով իր սեփական հետաքրքրություններն ունի Ռուսաստանի հետ կապված և նույնիսկ այս ամառ հայտարարել է, որ պուտինյան Ռուսաստանը հաջողակ երկրի օրինակ է: Հունգարիայի օրենսդիրները վերջերս քվեարկել են Հարավային Հոսքագծի նախագծի օգտին: Ի՞նչ է կատարվում այստեղ:

«Օրբանը 1990-ականներին մեկ անգամ արդեն նմանվել է ատլանտի, սակայն, պարզվեց, որ նա ավելի նման է պոպուլիստի, ազգայնականի, պատեհապաշտի, ում դուր է գալիս խաղալ ռուսական խաղաքարտերով»,- ասել է ազգությամբ չեխ նախկին մի բարձրաստիճան պաշտոնյա: Բուդապեշտը փոքր, սակայն կարևոր քայլ է կատարել ի օգուտ Ռուսաստանի` փակելով իր դեսպանատունը Թալինում: Էստոնիան, սակայն, ապշած էր նման քայլից: Բուդապեշտը նշել է, որ այս քայլն ուղղված էր ծախսերի կրճատմանը:

Սրանք եզակի դեպքեր չեն, որոնք պարզ են դառնում տարբեր կետերի հատման արդյունքում:

Ո՛չ, այսօրվա Ռուսաստանն այլևս Սովետական Միություն չէ, սակայն Մոսկվան կրկին մասնատում է Եվրոպան: Վլադիմիր Պուտինն ունի իր տեսլականը, որն իրականացնում է աննշան դիմադրությամբ: Այս գործընթացում նա քայքայում է Արևմտյան դաշինքի համախմբվածությունն ու վստահելիությունը:

Օրինակ, անցյալ ձմեռ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մոլդովացիներին չարամտորեն ասել էր. «Հուսամ, դուք չեք սառչի»` ընդգծելով ջեռուցման համար Մոլդովայի ամբողջական կախվածությունը ռուսական գազից:

Ռուսաստանը մոլդովացիներին պարզ հասկացրեց, որ դեպի Եվրոպա և ԵՄ ընկած ճանապարհը հնարավոր չէ առանց ծանր հետևանքների:

Աշնանը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բալկանյան երկրների զգուշացրեց, որ ՆԱՏՕ-ին միանալը Ռուսաստանը կդիտի, որպես «սադրանք»: «Ամբողջական և անկախ Եվրոպա» տեսլականն անհետանում է հենց մեր աչքի առջև, և միտքը, ըստ որի անկախ ազգերը ազատ են անդամակցությունների և դաշինքների միանալու իրենց որոշման մեջ, կրկին անհետանում է Ռուսաստանի միջամտությամբ:

Եվրոպայի հյուսիսում գտնվող փոքրիկ Էստոնիան դարձել է տարածաշրջանի «հրաշամանուկը»: Էստոնացիները մշակել են ֆունկցիոնալ շուկայական տնտեսություն, կայուն ժողովրդավարություն, նորարությունների և տեխնոլոգիաների համար մրցունակ և կենսունակ հատված: Ամբողջ պետությունը, ներառյալ անտառներն ու զբոսայգիները, ապահոված են WiFi –ով: Երկրի նախագահ Թոմաս Իլվեսը` Նյու Ջերսիի շրջանավարտը և Radio Free Europe/Radio Libert-իի նախկին թղթակիցը, միջազգային կոնֆերանս-շղթաների մեծ սիրահար է: Էստոնիան իրազեկված, արդյունավետ, սակայն միառժամանակ «ահաբեկված» պետություն է:

3 միլիոն բնակչությամբ Էստոնիան տարիներ շարունակ Մոսկվայի ճնշման տակ գտնվող երկիր է: Տարիներ առաջ, նախքան Պուտինի` դեպի Վրաստան տանկերն ուղղելը, ռուսամետ հակերները Էստոնիան անընդմեջ ենթարկում էին կիբերհարձակումների: Խորհրդարանը, բանկերը և հեռուստահեռարձակումները մշտապես խառնաշփոթի մեջ էին հայտնվում: Պետական և առևտրային հարաբերություններում ռուսական լրտեսությունը վերելք էր ապրում: Լիտվիայի ավագ դիվանագետներից մեկն ասաց ինձ. «Դուք հեշտությամբ կարող եք ասել, որ այն հասել է աննախադեպ մակարդակի»: Նա նկատի ուներ, որ Վիլնյուսում, Ռիգայում և Թալինում Ռուսաստանի դեսպանությունների աշխատակիցների 2/3 լրտեսներ էին: Աշնանը Լիտվիայի Պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր մի սպիտակ թուղթ, որը բացահայտում էր ռուսական հետախուզական ծառայությունների հետաքրքրությունները Բալթյան երկրների պաշտպանական անձնակազմի, ենթակառուցվածքների, կարողությունների և խոցելի մասերի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, Պուտինը, ամենաուղղակի ձևով, շարունակում է սահմանների հրման գործընթացը:

Սեպտեմբերին Թալինում նախագահ Օբաման հանդես եկավ կոշտ ելույթով` խոստանալով պաշտպանել Բալթյան երկրները Մոսկվայի հնարավոր ագրեսիայից: Երկու օր անց Օբամայի` Էստոնիայի մայրաքաղաքը լքելուց հետո, ռուս գործակալները, անթաքույց մտնելով Էստոնիայի տարածք, առևանգեցին երկրի հետախուզական ծառայության սպային:

Առևանգված էստոնացին դեռ  ռուսական բանտերից մեկում է: Եթե Սառը Պատերազմի ընթացքում Արևելյան գերմանական Ստազին առևանգեր Արևմտյան Գերմանիայի բնակչին հենց Արևմտյան Գերմանիայից,  Վաշինգտոնում և ՆԱՏՕ-ում անասելի աղմուկ կբարձրանար: Մինչդեռ, նման իրավախախտումը շարունակում է մնալ աննկատ: ՆԱՏՕ-ն ունի Հոդված 5` ներխուժման դեմ հավաքական պաշտպանության վերաբերյալ, սակայն, ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը շարունակի հեռու մնալ այդ համախմբվածությունից ավանդական և ոչ ավանդական պատերազմների շնորհիվ:

Սպառնալիքը ևս սեղմում է Արևմտյան հատվածին: Հոկտեմբերին Ստոքհոլմի ափերին մոտեցող ռուսական սուզանավը անհանգստացրել էր Շվեդիային: Անցյալ տարի ռուսական ռազմական ինքնաթիռներն իրականացրել էին ուսումնական հրթիռային հարված Շվեդիայի մայրաքաղաքի վրա: Ֆինլանդիայում, որտեղ բնակչության 60 տոկոսը Ռուսաստանը դիտարկում է որպես սպառնալիք, բարձրաստիճան պաշտոնյաները բողոքում են Ֆինլանդիայի օդային տարածքում աճող խախտումների վերաբերյալ: Արդյո՞ք Ռուսաստանի գործողությունները ազդում են ֆիննական հաշվարկների վրա: Միանգամայն հավանական է, սակայն, բարելավվելու  ոչ բավական անհրաժեշտություն ըստ Արևմտյան կարծիքի: Վերջերս Հելսինկի կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը ուրախ էր գործընկեր օրենսդիրներին հայտնել, որ Ֆինլանդիան պատրաստ է հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից` Ուկրաինայում վերջինիս ցուցաբերած ագրեսիայի համար:

Գույություն ունի անվրեպ օրինաչափություն. Պուտինը շարունակում է ասել մեզ, թե ինչպիսին է նա տեսնում Եվրոպան և այն ազդակների մասին, որոնց պատրաստվում է հետևել, սակայն նրան չեն լսում, այնուամենայնիվ, նա շարունակում է խոսել դրա մասին:

2008 թվականին Պուտինը  Ջորջ Բուշ կրտսերին հայտնեց, որ Ուկրաինան անգամ պետություն չէ: Դրանից երկու տարի առաջ էլ նա խոստացել էր, որ ռուս խաղաղապահները մնալու են Աբխազիայում և Հարավային Օսիայում: Դրանից էլ մեկ տարի առաջ նա հերքում էր, որ Էստոնիան երբևէ օկուպացված է եղել Սովետական Միությաունից:

Այսօր Պուտինը պաշտպանում է Մոլոտով-Ռիբենտրոպին` նացիստական Գերմանիայի և ստանլինյան Սովետական Միության միջև  կնքված պակտը` վերջինիս գաղտնի արձանագրությունների ազդեցությունը մինչև Ֆինլանդիա, Էստոնիա, Լիտվա, Լատվիա և Լեհաստան տարածելը:

Որտե՞ղ է ավարտվելու այս ամենը:

Շատ կարևոր է այն, որ բոլորս էլ գիտակցում ենք, որ այս ամենը միայն Ուկրաինային չի վերաբերվում: Պուտինի նախկին ֆինանսական խորհրդատու Անդրեյ Իլարիոնովը կարծում է, որ Պուտինի վերջնական նպատակը մինչև 1917 թվականը Ռուսաստանի տարածքների` Ֆինլանդիայի, Բալթյան երկրների և Լեհաստանի մի մասի վրա իր ազդեցություն հաստատելն է:

Սա կարող է հնչել, որպես անհեթեթ ֆանտազիա, բայց ո՞վ գիտե: Մինչդեռ Արևմուտքը` Ամերիկայի ղեկավարությամբ սկսել է գերարագ մրցավազքը, կասկած չկա, որ Պուտինը կշարունակի նրան հետևել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment