Պուտինը ճնշման տակ փորձում է ցույց տալ, որ կարող է բուժել Ռուսաստանի տնտեսական հիվանդությունները

Հոդվածի առանցքում

  • Ամենամյա ուղերձում Ռուսաստանի առաջնորդը չի հստակեցրել՝ $1.4 տրիլիոնանոց տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու ծրագիր ունի՞, թե՝ ոչ։:
  • Ընդդիմախոսներն ասում են, որ անցած տարիներին Պուտինի ուղերձները պարունակել են ավելի շատ խոստումներ, քան իրական գործեր:
  • Նավթի գների 30% անկումը խորը անդունդ է ի հայտ բերել պետական ֆինանսներում, ռուբլին էլ տարվա ընթացքում ավելի քան 30%-ով արժեզրկվել է դոլարի համեմատ:
  • Վերլուծաբաններն ասում են՝ Պուտինը հրաժարվել է սոցիալական ծախսերի և պաշտպանության ոլորտներում բյուջետային կրճատումներից, որովհետև չի ցանկանում բողոքի ցույցերի առիթ տալ և թույլ երևալ միջազգային հարթակում:

Ուշադրությանն արժանի

Ճնշման տակ գտնվող նախագահ Վլադիմիր Պուտինը իր տարեկան ուղերձով ցույց է տալիս, որ ունի Ռուսաստանի տնտեսության` կտրուկ զարգացող հիվանդությունները բուժելու դեղատոմսը:

Ուկրաինական չգնաժամի հետևանքով Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները ապահովեցին աշխարհում նավթի գների սուր անկում և դոլարի համեմատատ ռուբլու արժեզրկում: Սա ընդունում են կառավարության ներկայացուցիչները` նշելով, որ երկրին մյուս տարի սպասում է տնտեսական անկում:

 Պուտինի ժողովրդականության մակարդակը չափազանց բարձր է, և նա տնտեսական անկման հետևանքով որևէ մեծ բողոքների չի բախվում, բայց հարցեր են ի հայտ գալիս, թե արդյոք նա ունի $1.4 տրիլիոնանոց տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու ծրագիր:

«Նախագահի համար մեծագույն վտանգը տնտեսությունն է, որը գտնվում է պատժամիջոցների և նավթի գների անկման կրկնակի ճնշման տակ»: Այս մասին Վեդոմոստի օրաթերթում գրել է լրագրող Կիրիլ Ռոգովը` հավելելով, որ տնտեսությունը լուրջ հիվանդացել է, իսկ Ռուսաստանի առաջնորդը հրաժարվել է դա ընդունել, կամ ինչ-որ քայլ ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ:

Տարեկան ուղերձում, որը Պուտինը հղում է խորհրդարանի երկու պալատների անդամներին, կառավարությանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներին, 62-ամյա առաջնորդին հնարավորություն է տալիս պատասխանել իր քննադատներին:

Ընդդիմախոսներն ասում են, որ անցած տարիներին Պուտինի ուղերձները պարունակել են ավելի շատ խոստումներ, քան իրական գործեր:

Դատա՞րկ էին այդ խոստումները։

Խոստումները, թե տնտեսությունը դուրս կբերվի նավթի և բնական գազի արտահանման կախվածությունից, ինչը ապահովում է երկրի բյուջեի եկամուտների գրեթե կեսը, առանձնապես չեն իրականացվել:

 Պուտինը քիչ է ակնարկել իր հետագա քայլերի մասին` հաճախ նախընտրելով ուղերձ հղել, թե Ռուսաստանը «կխստացնի իր քայլերը»:

Նա նաև շեղել է ուշադրությունը տնտեսությունից` խթանելով հայրենասիրությունը, ներառյալ Ղրիմի գրավմամբ, ռուսական խնդիրների, այդ թվում ուկրաինական ճգնաժամի համար մեղադրելով ԱՄՆ-ին և ԵՄ-ին:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ տնտեսական խիստ իրավիճակը կարող է ի վերջո օգնել այլ ոլորտներում Պուտինի կուրսը փոխելու գործում:

Նավթի գների 30% անկումը խորը անդունդ է ի հայտ բերել պետական ֆինանսներում, ռուբլին էլ տարվա ընթացքում ավելի քան 30%-ով արժեզրկվել է դոլարի համեմատ: Ռուսական ընկերություններն ու բանկերը մեծ պարտքերի տակ են հայտնվել:

Սպասվում է, որ կապիտալի արտահոսքը այս տարի կլինի ավելի քան $100  միլիարդ, չնայած կառավարության հերքմանը, որոշ վերլուծաբաններ կարծում են, որ տեղի կուենա կապիտալի վերահսկում: Այդ ընթացքում ռուբլուն օգնելու համար միջամտել է կենտրոնական բանկը` դիմելով պահուստային միջոցներին:

Վերլուծաբաններն ասում են, որ Պուտինը հրաժարվել է որոշ ոլորտներում` օրինակ սոցիալական ծախսերի և պաշտպանության բնագավառներում բյուջետային կրճատումներից, որովհետև նա չի ցանկանում բողոքի ցույցերի առիթ տալ և թույլ երևալ միջազգային հարթակում:

Նա ուշադիր հետևում էր իր դեմ բողոքի փողոցային ցույցներին 2011-12 ձմռանը, որը քննադատների հավաստմամբ հանգեցրել է ընդդիմության նկատմամաբ ճնշումների աճին: Պուտինը ավելի շատ կձգտի խուսափել դրանից:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment