Պուտինի բառակռիվը

Հոդվածի առանցքում

  • Ամենամյա ուղերձում Պուտինը Արևմուտքին մեղադրել է քայքայիչ քաղաքականությունն իրականացնելու համար:
  • Պուտինը նկատել էր, որ զենքով և քաղաքավարությամբ hնարավոր է ավելին անել, քան պարզապես քաղաքավարությամբ։
  • Կատակելով, թե իրեն մնում է միայն ժպտալ, Պուտինը փորձել է մեղմել մտավախությունները, որ Ռուսաստանը մուտք է գործում մեծ հետընթացի շրջան:
  • Պուտինը կոչ էր արել սկսել Ուկրաինայի հարավարևելքի համար «պետականության» հարցի մասին քննարկումը։

Ուշադրությանն արժանի

Մարտին`Ղրիմը Ուկրաինայից գրավելուց հետո նախագահ Վլադիմիր Պուտինը օգտագործել է ուժի լեզու երկրի ներսում ազգայնականների աջակցությունը ստանալու, իսկ Ուկրաինայում ռուսամետ անջատողականներին ոգեշնչելու համար:

Ահա 10 վերջին նման օրինակները.

«Ռուսաստանի իրական անկախությունը բացարձակ անհրաժեշտություն է երկրի գոյության համար». Դեկտեմբերի 4, 2014

Ռուսաստանի ժողովրդին հղած ուղերձում Պուտինը օգտագործել է վիրավորված և  զայրացած նույն տոնը, որն իր հանրային ելույթներում հաճախ է կիրառել մարտին  ուկրաինական ճգնաժամի ի հայտ գալուց հետո: Արևմուտքը արձագանքել է Ղրիմի գրավմանը և ուկրաինական հակամարտությունն է դարձել պատժամիջոցների պատճառ, բայց, Պուտինի խոսքով, այս իրադարձություններն ընդամենը առիթ են եղել: Իր 70-րոպեանոց ելույթում Պուտինը Արևմուտքին մեղադրել է «տասնամյակներ, եթե ոչ հարյուրամյակներ շարունակ» նույն քաղաքականությունն իրականացնելու համար` նշելով. «Սա ԱՄՆ-ի և իր դաշնակիցների պարզապես նյարդային արձագանքը չէ մեր դիրքորոշման նկատմամբ` ուկրաինական իրադարձությունների և այնտեղ տեղի ունեցած հեղաշրջման հարցում: Եթե այդ ամենը տեղի չունենար, նրանք այլ կերպ կփորձեին զսպել Ռուսաստանին»:

«Եթե Եվրոպան չի ցանկանում, որ սա իրականացվի, այն չի իրականացվի». Դեկտեմբերի 1

Putin erdogan

Անգամ նահաջելու ժամանակ, Պուտինը փորձում է հարձակվել.

Երբ հարավային Եվրոպա ձգվող ռուսական գազատարի նախագիծը Բուլղարիան կանգնեցրեց, Պուտինը վերաուղղորդեց ծրագիրը դեպի Թուրքիա` տեղը դնելով բուլղարացիներին: Նախագծի շուրջ նախնական համաձայնությունը ձեռք է բերվել Ուկրաինայի հարցում քաղաքական և դիվանագիտական վեճի ֆոնին, որի ընթացքում արևմտյան ուժերը վճռել էին դիմակայել Պուտինի ագրեսիվ քաղաքականությանը բոլոր հարցերում: Պուտինը նշել է. «Եթե Եվրոպան չի ցանկանում, որ սա իրականացվի, այն չի իրականացվի»` անվանելով «ծիծաղելի» հարյուր միլիոնավոր դոլարների ներդրումը  մի գազատարի նախագծում, որից Բուլղարիան կարող է հրաժարվել,- «Բայց այսպիսին է մեր եվրոպացի ընկերների որոշումը»,- նշել է Պուտինը` կշտամբելով Բուլղարիային, որ տեղի է տվել ճնշմանը` զրկվելով, որպես անկախ երկիր գործելու հնարավորությունից:

 «Զենքով և քաղաքավարությամբ կարելի է ավելին անել, քան պարզապես քաղաքավարությամբ». Նոյեմբերի 17

19putinlist-articleLarge

Մոսկվայում զրահամեքենաների ցուցահանդեսի ժամանակ Պուտինը նկատեց, որ  զենքով և քաղաքավարությամբ hնարավոր է ավելին անել, քան պարզապես քաղաքավարությամբ` նկատի ունենալով ռուս «քաղաքավարի» զինվորներին, որոնք մարտին հայտվեցին Ղրիմում: Երբ Պուտինը դրանից մի քանի օր անց Մոսկվայում ընդունեց ամերիկացի նորանշանակ դեսպանին և 14 այլ դիվանագետների, կարծես, մեղմեց իր տոնը` նշելով, որ երկու երկրները կարող են կիրառական գործակցության ուղի գտնել` համագործակցելով «փոխադարձ հարգանքի և ողջախոհության» հիման վրա: «Մենք պատրաստ ենք գործնական համագործակցությանը մեր ամերիկացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում` հիմնված փոխադարձ շահերը հարգելու, հավասարության և ներքին գործերին չխառնվելու սկզբունքների վրա»,- ասել էր  Պուտինը,- «Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կրում են հատուկ պատասխանատվություն միջազգային անվտանգության և կայունության հարցերում և դիմակայում են գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին»:

ԱՄՆ սատարում է «նեոֆաշիստներին և իսլամիստ ծայրահեղականներին». Հոկտեմբերի 24

Putin war

Սոչիում կայացած ռուսաստանցի փորձագետների միջազգային հավաքին Պուտինն ասել է, որ վերջին շրջանում աշխարհում ծագած ճգնաժամերի պատճառը Ամերիկայի միջամտությունն է, բացառություն չեն նաև Ուկրաինան և Մերձավոր Արևելքը: Ժողովրդավարությանը և ինքիշխանությանը աջակցելու փոխարեն, Պուտինի խոսքով, ԱՄՆ-ը աջակցում է «կասկածելի» խմբերին` «նեոֆաշիստներից մինչև իսլամիստ ծայրահեղականներ», որոնք զբաղված են բացահայտ ահաբեկումներով: Վալդայ ակումբում Պուտինը հարց հղեց. «Ինչո՞ւ են նրանք աջակցում այդպիսի մարդկանց, որովհետև որոշել են օգտագործել նրանց, որպես գործիքներ` հասնելու համար իրենց նպատակներին, բայց հետո այրում են իրենց մատները և հետ են քաշվում»:

«Ես պետք է միայն մեկ բան անեմ. ժպտամ». Հոկտեմբերի 2

«Ես պետք է միայն մեկ բան անեմ. ժպտամ և ցույց տամ, որ սատանան այդքան էլ վախենալու չէ, որքան թվում է»,- Պուտինը ռուսական բիզնեսի առաջնորդների առջև ունեցած ելույթից հետո լրագրողներին այսպես բացատրեց, թե ինչպես է Ռուսաստանում ներդրումները գրավիչ դարձնելու: Ներկայանալով հանգիստ և կատակելով ֆինանսիստների հետ, ում նա հավաքել էր Մոսկվայում, բանկային կոնֆերանսի համար` Պուտինը փորձել է մեղմել մտավախությունները, որ Ռուսաստանը մուտք է գործում մեծ հետընթացի շրջան:

«Ես կարող էի վերցնել Կիևը երկու շաբաթում». Սեպտեմբերի 1

putin5

Պուտինը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին ասել է, որ ինքը կարող էր «վերցնել Կիևը երկու շաբաթում», եթե ցանկանար, անուղղակի հաստատելով, որ ռուսական զորքերը ներգրավված են ուկրաինական ճգնաժամում:

Հարավային Ուկրաինայի  «պետականությունը» .Օգոստոսի 31

Ուկրաինայում բախումների ընթացքում Պուտինը սադրիչ հայտարարություն արեց` կոչ անելով սկսել Ուկրաինայի անհանգիստ հարավարևելքի համար «պետականության» հարցի մասին քննարկում. «Մենք պետք է շտապ սկսենք գործնական, իմաստավորված բանակցություններ, ոչ թե տեխնիկական հարցերի, այլ Ուկրաինայի հարավարևելքի պետականության և հասարակության քաղաքական կառուցվածքի շուրջ` ապահովելով այդտեղ ապրող մարդկանց անվերապահ անվտանգությունն ու շահերը»: Իր ելույթից հետո հեռուստահարցազրույցում Պուտինը հետ քաշվեց ուկրաինական ճգնաժամը լուծելուն միտված բանակցություններում թաքցրած սպառնալիքներից և պահանջներից:

putin6

«Ակնհայտ է, որ Միլիցիան հասել է լուրջ հաջողության». Օգոստոսի 29

Կրեմլի կայքում տեղադրված մեկ այլ հայտարարությամբ Պուտինը անդրադարձավ «Նովոռոսիային» կամ Նոր Ռուսաստանի միլիցիային` հիշատակելով Ուկրաինայի ապստամբներին, որոնք հավատում են ավելի մեծ Ռուսաստանի գաղափարին, և նրանց խրախուսում են ռուս ազգայնականները: «Ակնհայտ է, որ միլիցիան հասել է մեծ հաջողությունների` զսպելով Կիևի ռազմական գործողությունները, որոնք մեծ վտանգ են ներկայացնում Դոնբասի բնակչության համար և արդեն իսկ բազմաթիվ անմեղ բնակիչների մահվան պատճառ են դարձել»: Ուղերձի տողատակերում վերլուծաբանները տեսան Կրեմլի մի քանի նպատակներ. քաղաքական միավոր, որը կթուլացնի Կիևի վերահսկողությունը Ուկրաինայի նկատմամբ, շրջապատման մեջ հայտնված Լուգանսկի և Դոնեցկի վիճակը թեթևացնելու փորձ և Ղրիմի հետ ցամաքային կապի հաստատում:

«Մենք ինքներս բոլորին խեղդամահ կանենք». Ապրիլի 17

«Մենք ինքներս բոլորին խեղդամահ կանենք, ինչո՞ւ եք դուք այդքան վախենում»,- Պուտինը հեռուստատեսային հարց-պատասխանի ժամանակ այսպիսի մեծամտությամբ պատասխանեց հարցին, թե Ռուսաստանը ինչպե՞ս պետք է դիմակայի ՆԱՏՕ-ի էքսպանսիային Արևելյան Եվրոպայում,-. «Մենք չենք վախենում: Ոչ ես, ոչ էլ որևէ մեկը, ոչ ոք չպետք է վախենա, բայց մենք պետք է ելնենք գոյություն ունեցող իրողություններից»: Նա նաև հիշեցրեց հեռուստադիտողներին, որ Ուկրաինայի ռուսախոս բնակիչներին պաշտպանելու համար ինքը պատրաստ է դիմել ուժի կիրառմանը. «Մենք պետք է ամեն ինչ անենք այդ մարդկանց օգնելու համար, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն, և նրանք կարողանան ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը»:

«Ղրիմը միշտ եղել է Ռուսաստանի անբաժանելի մասը». Մարտի 18

Նշելով, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները իրենց բազմիցս խաբել են` թիկունքում որոշումներ կայացնելով, Պուտինը զգացմունքային ուղերձ հղեց Կրեմլի մեծ պալատում` Ղրիմը հայտարարելով, որպես Ռուսաստանի մաս, իսկ դրա անջատումը` պատմական անարդարություն: Նա նշեց սպառնալիքները, որոնց Ռուսաստանը բախվել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության աճի հետևանքով. «Թույլ տվեք նշել նաև, որ մենք արդեն Կիևից լսել ենք հայտարարություն, որ Ուկրաինան շուտով միանալու է ՆԱՏՕ-ին: Ի՞նչ էր սա նշանակելու Ղրիմի և Սևաստոպոլի ապագայի համար. ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը կհայտնվեին Ռուսաստանի ռազմական փառքի խորհրդանիշ քաղաքում, և դա կստեղծեր ոչ թե թվացյալ, այլ չափազանց իրական վտանգ Ռուսաստանի ամբողջ հարավի համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment