Համաշխարհային հանրաճանաչության մրցույթ

Համաշխարհային հանրաճանաչության մրցույթ

Հոդվածի առանցքում

  • Նոր քաղաքական ուժերը Հին մայրցամաքում, ինչպիսին Հունաստանի վերջերս ընտրված ձախ թևի SYRIZA կառավարությունն է, նույնպես ընդունել է ավելի ռուսամետ աշխարհընկալում: ՌԴ նախագահն ակնհայտորեն մեծ ժողովրդականություն է վայելում Չինաստանում, որտեղ նրա կենսագրությունը բեսթսելեր է, իսկ նրա ավտորիտար քաղաքական ոճը լուրջ ուսումնասիրության թեմա: Այս ամենը հանգեցրել է նրան, որ Foreign Policy ամսագիրը Պուտինին համարել է «դիկտատորի նոր մոդել» և ամենուրեք բռնապետների համար ոսկե չափանիշ:
  • Անցյալ ամիս Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, մի դաշինք, որը համարվում է Պուտինի առաջին տարածաշրջանային նախաձեռնությունը, անկասկած անորոշ գործարք էր: Ի դեմս Ուկրաինայի ճգնաժամի, Միության անդամները (Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը), ավելի ու ավելի են զգուշանում Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականությունից և չեն բացառում, որ իրենք էլ կարող են դառնալ Կրեմլի տարածքային ոտնձգության թիրախ:
  • Բելառուսը միակը չէ: Հարևան Ղազախստանն էլ է սկսել իրեն հեռու պահել Մոսկվայից, չնայած ավելի հանգիստ ձևով: The Moscow Times-ը նշում է, որ անցյալ տարի Ղազախստանի ներմուծումը Ռուսաստանի գլխավորած Եվրասիական Մաքսային միություն, ընկել է 6.1 տոկոսով, 2010 թվականի ցուցանիշի մոտավորապես կեսը: Դա վկայում է, որ Ղազախստանի ղեկավարները այլևս մեծ վստահություն չունեն Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ծրագրերի հանդեպ:
  • Ըստ Pew-ի, Ռուսաստանի գլոբալ պատկերը դրական է հարցման ենթարկված պետություններից միայն 9-ում: Եվ միայն Չինաստանում ու Պաղեստինի ինքնավարությունում է, որ այն աճել է երկակի նիշերով:

Ուշադրությանն արժանի

Արդյո՞ք Ռուսաստանը կատարում է գլոբալ վերադարձ, չնայած արևմտյան պատժամիջոցներին ու Միացյալ Նահանգների և Եվրոպայի քաղաքական ճնշումներին: Առաջին հայացքից, այդպես է թվում:

Այս ամիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով մեկնեց Եգիպտոս, ամրապնդելու ռազմավարական գործընկերությունը, որը ջանասիրաբար զարգացնում է Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի ռեժիմի հետ: Նա արժանացավ ճոխ ընդունելության, փողոցներում նրա պատկերով պաստառներ էին, եգիպտական մամուլը ողողված էր լուսաբանումներով: Կրեմլի հանդեպ Կահիրեի վերաբերմունքի մասին հարցեր չկան:

Նոր քաղաքական ուժերը Հին մայրցամաքում, ինչպիսին Հունաստանի վերջերս ընտրված ձախ թևի SYRIZA կառավարությունն է, նույնպես ընդունել է ավելի ռուսամետ աշխարհընկալում: ՌԴ նախագահն ակնհայտորեն մեծ ժողովրդականություն է վայելում Չինաստանում, որտեղ նրա կենսագրությունը բեսթսելեր է, իսկ նրա ավտորիտար քաղաքական ոճը լուրջ ուսումնասիրության թեմա: Այս ամենը հանգեցրել է նրան, որ Foreign Policy ամսագիրը Պուտինին համարել է «դիկտատորի նոր մոդել» և ամենուրեք բռնապետների համար ոսկե չափանիշ:

Գուցե այդպես է: Բայց երբ ավելի մոտիկից ես նայում, տեսնում ես, որ  Ռուսաստանի վերջին աշխարհաքաղաքական առաջընթացն ավելի շուտ բացառություն է, ոչ թե չափանիշ: Մեկ տարի Ուկրաինայում Կրեմլի վարած անհամաչափ քարոզարշավը, նրա համաշխարհային պատկերը, դաշինքները, շատ վատն են նրան ակտիվ համարելու համար:

Խնդիրները սկսել են տան մոտ: Անցյալ ամիս Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, մի դաշինք, որը համարվում է Պուտինի առաջին տարածաշրջանային նախաձեռնությունը, անկասկած անորոշ գործարք էր: Ի դեմս Ուկրաինայի ճգնաժամի, Միության անդամները (Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը), ավելի ու ավելի են զգուշանում Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականությունից և չեն բացառում, որ իրենք էլ կարող են դառնալ Կրեմլի տարածքային ոտնձգության թիրախ: Բացի այդ, արևմտյան պատժամիջոցներն ու նավթի համաշխարհային գների նվազումը ուժեղ հարվածեցին Ռուսաստանի տնտեսությանը, Մոսկվան դժվարանում է ֆինանսավորել իր քաղաքական ու տնտեսական կոնցեպցիան  տարածաշրջանում:

Արդյունքում, նրանց շարքերում աճում է տարաձայնությունը: «Նրանք, ովքեր կարծում են, որ բելառուսական հողը, ինչպես իրենք են կոչում ռուսական աշխարհի մի մասն է, գրեթե Ռուսաստանի մասը, թող մոռանան դրա մասին»,-Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է լրագրողներին: «Բելառուսը ժամանակակից և անկախ պետություն է»: Եթե Բելառուսը, մի ժամանակ  Ռուսաստանի վստահելի դաշնակիցը, իրեն իրավունք է վերապահում նման դիրքորոշում ընդունել, նշանակում է տարածաշրջանում կտրուկ ընկել է Կրեմլի հեղինակությունը:

Ընդ որում, Բելառուսը միակը չէ: Հարևան Ղազախստանն էլ է սկսել իրեն հեռու պահել Մոսկվայից, չնայած ավելի հանգիստ ձևով: The Moscow Times-ը նշում է, որ անցյալ տարի Ղազախստանի ներմուծումը  Ռուսաստանի գլխավորած Եվրասիական Մաքսային միություն, ընկել է 6.1 տոկոսով, 2010 թվականի ցուցանիշի մոտավորապես կեսը: Դա վկայում է, որ Ղազախստանի ղեկավարները այլևս մեծ վստահություն չունեն Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ծրագրերի հանդեպ:

Բայց այսօր, Եվրասիական միության հավանական վախճանը կարող է ի վերջո Պուտինի առջև ծառացած խնդիրներից նվազագույնը լինել: Ռուսաստանն ավելի գլոբալ մակարդակով է կորցնում իր դիրքերը:

Շատ բան կարելի է տեսնել Pew Research Center-ի 2014-ի կեսերին Ռուսաստանի նկատմամբ գլոբալ վերաբերմունքի մասին անցկացրած հարցումներից:

Ուսումնասիրությունը պարզել է, որ հակառուսական դիրքորոշումները չափազանց բարձր են հարցված 44 երկրների մեծ մասում: Մերձավոր Արևելքի հարցված երկրների կեսից ավելին Ռուսաստանին բացասաբար է վերաբերվում, հակառուսական տրամադրությունների վերելք կա ամբողջ Լատինական Ամերիկայում, Եվրոպան էլ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով միասնական է իր հակառուսական դիրքորոշման մեջ:

Ըստ Pew-ի, Ռուսաստանի գլոբալ պատկերը դրական է հարցման ենթարկված պետություններից միայն 9-ում: Եվ միայն Չինաստանում ու Պաղեստինի ինքնավարությունում է, որ այն աճել է երկակի նիշերով:

Այլ կերպ ասած, երկրներ, ինչպիսիք են Եգիպտոսն ու Հունաստանը, որոնք այսօր ընդհանուր շահեր ունեն Կրեմլի հետ, քաղաքական շեղումներ են, այլ ոչ թե ձևավորվող համընդհանուր  համաձայնության ներկայացուցիչներ: Ռուսաստանի ավելի ու ավելի անզուսպ գլոբալ գործունեությունը ուժի կամ անհնազանդության նշան չէ: Ավելի շուտ, այն պետք է ընդունել միջազգային մեկուսացման խորացումը կանխելու հուսահատ փորձ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment