Վլադիմիր Պուտինի սերունդը

Վլադիմիր Պուտինի սերունդը

Հոդվածի առանցքում

  • 2005 -ին և 2007-ին մենք ուսումնասիրեցինք երիտասարդ ու միջին տարիքի տղամարդկանց և կանանց տեսակետներն ու ձգտումները: Ռուսաստանում նրանք համարվում են «Պուտինի սերունդ»: Գործընկերներիս հետ ցանկանում էի պարզել արդյոք նրանք ոգևորությամբ են ընդունում Պուտինի ժամանակաշրջանի բարգավաճումը`բջջային հեռախոսներ, մուտք համացանց, արտասահմանյան ուղևորություններ և արդյոք դա համարում են լիբերալ արժեքներ ու միջազգային հեռանկար:
  • 2011-ին բռնկված հակակառավարական բողոքի ակցիաներից հետո սկսվեց այլախոհների հետապնդումը, Պուտինը փակեց այն բոլոր ուղիները, որոնք կարող էին օգտագործվել քննադատության համար: Նրա կառավարությունը նաև դժվարեցրեց հասարակական կարծիքների իրականացումը` սահմանափակելով տեղական կազմակերպությունների համագործակցությունը արևմտյան գործընկերների հետ:
  • Կլոր սեղանի շուրջ քննարկումների ժամանակ այս երիտասարդ տղամարդիկ և կանայք իրենց մեկնաբանություններով հաճախ խոր հակասությունների մեջ են հայտնվում առօրյա կյանքի հետ: Նրանք հիասթափված են կառավարությունից, սակայն մտադիր են այնտեղ աշխատել, քննադատում են կոռումպացված պաշտոնյաներին, բայց չեն ցանկանում դիմակայել նրանց, կենտրոնացած են Միացյալ Նահանգների վրա, որին միաժամանակ ընդունում են որպես Ռուսաստանի ամենավտանգավոր հակառակորդի ու անփոխարինելի դաշնակցի:
  • Հեռանկարները, սակայն, շատ հեռու են, հաշվի առնելով, որ Ռուսաստանի նոր ղեկավարությունը կազմված կլինի բազմաթիվ այն երիտասարդ տղամարդկանցից և կանանցից, որոնք զուրկ են պատրանքներից: Այս նոր ղեկավարները կարող են լինել հայրենասեր և իրենց երկրի համար ճիշտ զարգացում ցանկանալ: Բայց նույնիսկ բարեփոխումների պատրաստ մարդիկ կբախվեն անբարեխիղճ, անարդյունավետ, և իներտ կառավարությանը, որին միանալու են:

Ուշադրությանն արժանի

Ինչ ակնկալել Ռուսաստանի Ապագա առաջնորդներից

Քսան տարի առաջ աշխատում էի Մոսկվայից ոչ հեռու Խիմկի քաղաքի Ռուսաստանի Ազգային ժողովրդավարական ինստիտուտում և իմ ուշադրության կենտրոնում մարդկանց որոշակի խումբն էր: Մի գորշ բնակարանում իմ գործընկերների հետ փորձում էինք հասկանալ, թե ինչ են տեղի բնակիչները մտածում թեկնածուների մասին Ռուսաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ: Դա մի ապակողմնորոշիչ ժամանակ էր, վաղ հետխորհրդային շրջան, Չեչնիայի պատերազմներից առաջ, ռուբլու փլուզման և նախագահ Վլադիմիր Պուտինի իշխանության գալու ժամանակահատված: Շատերը, սակայն, հուսով էին, որ Ռուսաստանը կարող է ի վերջո անցնել ժողովրդավարության: Ես, նույնպես, լավատեսորեն էի հետևում առաջին խմբի տղամարդկանց ու կանանց քննարկումներին: Նրանք պատրաստ էին բանավիճել թեկնածուների հարաբերական արժանիքների շուրջ` ցուցադրելով իրենց նոր քաղաքական տեսակետը:

Մեկուկես տասնամյակ հետո, ես ուսումնասիրեցի տասնյակ ռուսական խմբերի Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում և մի քանի այլ քաղաքներում: Ամեն անգամ 8-10 պատահական ընտրված մասնակիցների հետ քննարկում էինք երկրի կարևոր դեմքերին և երկրի զարգացման պահերը: Նրանց պատասխանների հիման վրա գործընկերներիս հետ անցկացնում էինք հանրային կարծիքի հարցումներ:

Արդյունքները մթագնեցին իմ սկզբնական լավատեսությունը: Օրինակ, հարցվածներից շատերը կարծում էին, որ Ստալինը ավելի շատ լավ գործեր է արել, քան վատ և մոռացության էին մատնում 1930 թվականին տեղի ունեցած բռնաճնշումների ճշմարիտ ծավալները: Շատերը մտահոգված էին տնտեսական ծախսերի և չեչենական երկրորդ պատերազմի զոհերի հարցով, սակայն անտարբեր էին  մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հանդեպ: Ընդհանուր առմամբ, հարցվողները հակասական զգացում ունեին ժողովրդավարության, որպես բռնապետության այլընտրանքի նկատմամբ և հաճախ կասկածում էին, արդյոք արևմտյան ոճով ազատականությունը լավագույն քաղաքական համակարգն է Ռուսաստանի համար:

2005 -ին և 2007-ին մենք ուսումնասիրեցինք երիտասարդ ու միջին տարիքի տղամարդկանց և կանանց տեսակետներն ու ձգտումները: Ռուսաստանում նրանք համարվում են «Պուտինի սերունդ»: Գործընկերներիս հետ ցանկանում էի պարզել արդյոք նրանք ոգևորությամբ են ընդունում Պուտինի ժամանակաշրջանի բարգավաճումը`բջջային հեռախոսներ, մուտք համացանց, արտասահմանյան ուղևորություններ և արդյոք դա համարում են լիբերալ արժեքներ ու միջազգային հեռանկար: Ոչ, իհարկե:

Նրանք ցանկանում էին իրենց երկիրը տեսնել վերականգնված գերտերություն, որը Եվրատլանտյան հանրությունից դուրս է  և դիմակայում է միջազգային իրավական նորմերին: Նրանց մեծ մասը հավատում էր, որ Վլադիմիր Պուտինը երկիրը ճիշտ ուղու վրա է դրել: Նրանք մեծ ոգևորությամբ էին ընդունում Կրեմլի հաղորդած խորհրդային կարոտախտը, քսենոֆոբիան, հոմոֆոբիան և հակաամերիկյան տրամադրությունները: Հակաամերիկյան տեսակետներ ունեն նաև կրթված քաղաքացիները:

2011-ին բռնկված հակակառավարական բողոքի ակցիաներից հետո սկսվեց այլախոհների հետապնդումը, Պուտինը փակեց այն բոլոր ուղիները, որոնք կարող էին օգտագործվել քննադատության համար: Նրա կառավարությունը նաև դժվարեցրեց հասարակական կարծիքների իրականացումը` սահմանափակելով տեղական կազմակերպությունների համագործակցությունը արևմտյան գործընկերների հետ: Կառավարությունն այժմ պահանջում է, որ արևմտյան աջակցություն կամ ֆինանսավորում ստացող կազմակերպություններին գրանցեն որպես «արտասահմանյան գործակալներ», ինչը հավասարազոր է լրտեսությանն ու դավաճանությանը: Նման սահմանափակումները հնարավորություն չեն տալիս Էլեն Միցկևիչին հետազոտություն անցկացնել: 2011-ին, գարնանը նրան հաջողվել էր ուսումնասիրություն անցկացնել ռուսական էլիտար համալսարանների ուսանողների խմբի հետ: Հաջորդ տարին, 2012-ին Պուտինը սկսեց իր նախագահության երրորդ ժամկետը, իսկ հուլիսին ստորագրեց արտասահմանյան գործակալի մասին օրենքը:

Ելնելով ուսանողության շրջանում կատարած ուսումնասիրություններից, որոնք վերաբերում են իրենց երկրին, նախագահին, Միացյալ Նահանգներին, ժողովրդավարությանն ու  մարդու իրավունքներին, Միցկևիչը տվեց ժամանակակից Ռուսաստանի դիմանկարը և նկարագրեց, թե ապագա ղեկավարներն ինչպես կձևավորեն երկրի կուրսը:

Նա պարզեց, որ այդ երիտասարդները թերահավատորեն են վերաբերվում քաղաքականությանը և չափազանց պասիվ են: Նրանք հիմնականում մտածում են իրենց ուսումը շարունակելու և պետական կառավարման մարմիններում ու առաջատար մասնավոր ընկերություններում լավ աշխատանք գտնելու մասին: Նրանք անտարբեր են ավելի մեծ ազատության ու արժանապատվության պահանջներին, որոնք Թունիսում և Ուկրաինայում հազարավոր երիտասարդների փողոց դուրս բերեցին: Նրանք համաձայն են իրենց նախագահի այն համոզմունքի հետ, որ հասարակական բողոքի ցույցերը ինքնաբուխ չեն լինում: Մի խոսքով, այսպիսի նոր առաջնորդների աճը ցույց է տալիս նահանջ ռուսական ժողովրդավարության զարթոնքից:

 

ՀԵՏԵՎԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
Խմբայի քննարկումները, որոնք կազմում են Միցկևիչի գրքի առանցքը, տեղի են ունեցել 12 նիստերի ժամանակ, որոնցից յուրաքանչյուրը տևել է երկու ժամ: Այն իրականացվել է Ռուսաստանի երեք լավագույն ուսումնական հաստատություններում` Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի պետական միջազգային հարաբերությունների ինստիտուտում և Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի ազգային հետազոտական համալսարանում: 108 մասնակից ուսանողներից շատերը պատարաստ են ուսման վերջին կուրսերում աշխատել երկրի պետական և մասնավոր հատվածներում: Տեխնոլոգիաների ու անգլերենի լավ իմացությամբ նրանք ներկայացնում են ապագա տեխնոկրատներին:

Կլոր սեղանի շուրջ քննարկումների ժամանակ այս երիտասարդ տղամարդիկ և կանայք իրենց մեկնաբանություններով հաճախ խոր հակասությունների մեջ են հայտնվում առօրյա կյանքի հետ: Նրանք հիասթափված են կառավարությունից, սակայն մտադիր են այնտեղ աշխատել, քննադատում են կոռումպացված պաշտոնյաներին, բայց չեն ցանկանում դիմակայել նրանց, կենտրոնացած են Միացյալ Նահանգների վրա, որին միաժամանակ ընդունում են որպես Ռուսաստանի ամենավտանգավոր հակառակորդի ու անփոխարինելի դաշնակցի: Մի ուսանող, օրինակ, ռուսական իշխանություններին մեղադրեց սոցիալական լարվածության համար, բայց ԱՄՆ կառավարությանն էլ ավելի էր ատում և նույնիսկ համոզված էր, որ Միացյալ Նահանգները ցանկացած պահի Ռուսաստանին կարող են օդային հարվածներ հասցնել: Ռուսաստանի հակակոռուպցիոն շարժման մի ակտիվիստ էլ մտադիր է կողմ քվեարկել իշխող քաղաքական կուսակցությանը, չնայած կատարված բացահայտումներին: Եվս մեկն էլ քննադատում է Ռուսաստանի «իշխող վերնախավին» ռեսուրսների կուտակումների համար,սակայն գտնում է, որ Արևմուտքը բարոյապես պատասխանատու է Ռուսաստանի աճող կոռուպցիայի և նրա քաղաքացիների միմյանց հանդեպ ունեցած անվստահության համար: Դրանք բխում են Խորհրդային Միության փլուզումից ռուսական տնտեսությանը բարեփոխումների նպատակով արված Արևմտյան աջակցությունից: Այդ երիտասարդները հայրենասեր են և ցանկանում են փոխել համակարգը ներսից, բայց նրանք ավելի շուտ պատրաստ են փոփոխություն կատարել կառավարությունում քան ըմբոստանալ դրան:

Միցկևիչը հայտնի է իր ցնցող նորարարական հետազոտություններով, որոնք բացահայտում են երկրի քաղաքականության և քաղաքացիների վրա ռուսական ԶԼՄ-ների ունեցած ազդեցությունը: Նրա գրքում նշված է, թե երիտասարդ ռուսները որքան խորն են ներգրավված ինտերնետում:

Ամենուրեք տղամարդիկ և կանայք անընդհատ առցանց են, իրենց տեղեկությունները ստանում են լրատվական կայքերից ու սոցիալական ցանցերից: Չնայած նրանք դիտում են պետության կողմից վերահսկվող ռուսական առաջին ալիքը, այնուամենայնիվ այն ընդունում են որպես Կրեմլի քարոզչություն, որն, ըստ մի ուսանողի`«վստահության արժանի չէ»: Այս թերահավատությունը տարածվում է նաև  ինտերնետում կառավարության ներկայության վրա:

Երբ նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2008-ին բացեց իր բլոգը,  Միացյալ Նահանգներում և Եվրոպայում դիտորդները տպավորված էին, սակայն նա չկարողացավ արժանանալ ուսանողների ուշադրությանը: Ռուսաստանի ապագա ղեկավարները ծաղրել են նրա բլոգը` այն համարելով հանրային կապերի խեղկատակություն: Նրանցից մեկը նույնիսկ այն բնորոշեց որպես «ընդհանուր առմամբ ապուշություն»:

Գիրքը ներառում է բազմաթիվ նման ներըմբռնումներ: Բայց Միցկևիչի հետազոտությունների սահմանափակումները խաթարում են նրա եզրակացությունների ուժը: Երբեմն դժվար է գիտակցել, թե նա որքան վստահ է իր գնահատականներում, հաշվի առնելով, որ դրանք հիմնված են ընտրված խմբերի հետ 24 ժամյա զրույցների վրա: Միցկևիչը բազմիցս պաշտպանում է իր մոտեցումը` պնդելով, որ քննարկումները աշխարհին են ներկայացնում Ռուսաստանի ապագա առաջնորդներին: Եվ, չնայած, այդ խմբերն արժեքավոր ապացույցներ են, անհնար է ճշտել արդյոք նրանք ներկայացնում են ամբողջ Ռուսաստանի կրթված երիտասարդների տեսակետը: Միայն խոշոր պատահական  հարցումներով կարելի է հասնել դրան: Մինչդեռ Միցկևիչը պնդում է, որ այդ հարցումներից «ավելի քիչ տեղեկություն» կստացվի, քան իր խմբերից: Նա համոզված է, որ պետք է ընտրել երկու մեթոդներից մեկը և ոչ թե թույլ տալ, որ դրանք լրացնեն միմյանց:

Ձեռքերդ հեռուՓՈՐՁԸ

Միցկևիչի մոտեցումը, միգուցե անկատար է, բայց այն, այնուամենայնիվ , հնարավորություն է տալիս հասկանալ, թե որոշ ռուս երիտասարդներն  ինչ են մտածում երկրի պատմության այս կրիտիկական պահի մասին: Նրա ամենակարևոր բացահայտումներից մեկը վերաբերում է  քաղաքական ակտիվության և բողոքի շարժումների վերաբերյալ երիտասարդների տեսակետներին: Այսօր ամբողջ աշխարհում` Բրազիլիայում, Ինդոնեզիայում, Մեքսիկայում, Հարավային Աֆրիկայում, վերջերս նաև Ուկրաինայում, երիտասարդները տեխնոլոգիաները հմտորեն օգտագործում են իրենց կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջինները լինեն ավելի թափանցիկ և հաշվետու: Ինտերնետի և մատչելի տեխնոլոգիաների համադրությունը ծնում է քաղաքացիական շարժումներ ընդդեմ կոռուպցիայի և իշխանության չարաշահումների:

Սակայն ապագա առաջնորդներից շատերը խանդավառված չեն նման ակտիվությունից: Նրանք ընդունում են Կրեմլի մեղադրանքը, ըստ որի,  հակակառավարական բողոքի ցույցերն ու հանրահավաքները Միացյալ Նահանգների թաքնված ձեռքի արդյունքն են: Նրանք պարզապես չեն հավատում, որ նման ակցիաները կարող են բռնկվել առանց արտաքին հովանավորության: Ռուս ուսանողները նշում են, որ Վաշինգտոնը վերջին 15 տարիներին աջակցել է և ֆինանսավորել բազմաթիվ քաղաքացիական հասարակական խմբերի, որոնք մասնակցում են ժողովրդավարական շարժումներին հետխորհրդային մի քանի երկրներում:

Ուսանողների կարծիքով, նման շարժումները, որոնք ամենայն հավանականությամբ, թելադրվում են դրսից, անօրինական են և սպառնում են երկրի անվտանգությանը: Այն փաստը, որ ԱՄՆ-ն ֆինանսավորում է Ռուսաստանի մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, ինչպես օրինակ, անկախ ընտրությունների դիտորդական Գոլոս խմբին, միայն խորացնում են իրենց կասկածները: Ուսանողները Միացյալ Նահանգները համարում են «մրցակից», «ագրեսոր», և, ինչպես Միցկևիչն է նշում իր ամփոփման մեջ` «տիկնիկների վարպետ ամբողջ աշխարհում»:

Կիզակետային խմբերի հետ աշխատանքը սկսվեց Ռուսաստանի քաղաքացիների բողոքի ալիքից ընդամենը յոթ ամիս առաջ: Մեծ թվով քաղաքացիներ փողոց դուրս եկան բողոքելու  զանգվածային ընտրակեղծիքների դեմ: Աճող հասարակական դժգոհությունը հանդիպեց կառավարության արձագանքին` ազատ խոսքի և հաղորդակցման սահմանափակման:  Միցկևիչի խմբի անդամների մեծ մասը հակասական վերաբերմունք ունի բողոքի շարժման հանդեպ և մի քանիսն են միացել հակապուտինյան հանրահավաքներին: Կլոր սեղանի քննարկումների ոչ մի մասնակից մեծ ոգևորություն չի դրսևորել քաղաքական ակտիվության հանդեպ, բայց նրանք ընդունել են, որ «փոփոխությունը կլինի ներսից»:

2011-ի գարնանը շատերը կանխատեսում էին լուրջ բախումներ, բայց այդ գիտակցումը չհանգեցրեց ակտիվ քաղաքական ներգրավվածության: Օրինակ, մի քանի ամիս առաջ, մինչև ուսանողական կլոր սեղանի շուրջ քննարկումները, բնապահպանական խմբերն ու հակապուտինյան ակտիվիստները խաղաղ ցույցեր կազմակերպեցին կառավարության ծրագրի դեմ, որը նախատեսել էր մայրուղի կառուցել Խիմկի անտառի միջով: Իսկ դա Մոսկվայի շուրջ կանաչ գոտու մի մասն է: Հանրահավաքները բռնի դիմադրության հանդիպեցին: Մի լրագրող, որն ուսումնասիրում էր նախագծի հետ կապված կոռուպցիան, դաժան ծեծի ենթարկվեց անհայտ անձանց կողմից և մահացավ վնասվածքներից: Մեկ ուրիշը մի կերպ փրկվեց նման հարձակումից:

Ապշեցուցիչ էր, բայց կառավարությունը հետագայում զիջեց ակտիվիստների պահանջներին և դադարեցրեց ծրագիրը: Այդ որոշումն անոմալիա էր ժամանակակից ռուսական քաղաքականության մեջ: Սակայն թեմայի շուրջ քննարկումների ժամանակ ուսանողները ցուցաբերեցին զարմանալիորեն քիչ հետաքրքրություն: 108-ից վեցը թեթևակի մասնակցեց քննարկմանը: Միայն մի երիտասարդ կին էր տեղյակ, թե ինչ զոհաբերությունների են դիմել ցուցարարները:

Ուսանողներն ավելի մեծ անհանգստություն դրսևորեցին այլ պատմության նկատմամբ, որը ողողել էր 2010 թվականի մամուլը: Դրանք Կրեմլի մոտ տեղի ունեցած անկարգություններն էին, որոնք կազմակերպել էին աջ-ծայրահեղական, ազգայնական և նեոնացիստական խմբերը: Կլոր սեղանի քննարկումների մասնակիցները սարսափած էին անկարգությունների ու բռնությունների մաշտաբներից: Բայց նրանք գրեթե տեղեկացված չէին, որ որ Պուտինի ռուսամետ, ազգայնական հռետորաբանությունը և դաժան մարտավարությունը Հյուսիսային Կովկասում նպաստեցին աջծայրահեղական ուժերի աճին: Ավելին, չնայած ուսանողները դեմ են նեոնացիստներին, նրանք, ընդհանուր առմամբ, թշնամաբար են տրամադրված Հյուսիսային Կովկասի էթնիկ փոքրամասնություններին: «Ես չեմ վստահի առաջին հերթին կովկասյան էթնիկ խմբերի մարդկանց», խոստովանել է մասնակիցներից մեկը` ձևակերպելով տարածված տեսակետը:

Նոր դեմքեր, նույն օրակարգը

Ինչ-որ իմաստով Միցկևիչը ներկայացրեց մարդկանց այն խմբի կենսագրությունը, ովքեր, ամենայն հավանականությամբ, կժառանգեն Վլադիմիր Պուտինի կառուցած համակարգը, որոնք մի օր հակասության մեջ կլինեն բարեփոխումների կողմնակիցների հետ, որոնք վերջին տարիներին անհաջող փորձեր են անում վիճարկել այդ համակարգը:

Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիայի և արևելյան Ուկրաինայում ռուսամետ ապստամբների աջակցության պայմաններում ակտիվացել են Կրեմլի քաղաքականության աջակիցները: Այսօրվա լիբերալները չեն կարողանում արդյունավետ համագործակցել կամ համակարգել իրենց գործողությունները: Նրանք արդեն միացել են մի քանի հետաքրքիր նոր կերպարների, օրինակ  Ալեքսեյ Նավալնիի շուրջ, որը հայտնի է որպես խարիզմատիկ, բայց այլատյաց, հակակոռուպցիոն ակտիվիստ: Քաղաքացիական գործողությունների մղող հիմնական ուժերը շարունակում են խուսափել շատ ցուցարարներից, քանի որ նրանք բախվում են միմյանց հետ կամ ձևավորում անգործունյա գաղափարական դաշինքներ:

Չնայած Կրեմլի ընդդիմության  ակտիվիստները անհաջողություն են ունենում Պուտինի դեմ պայքարում, նրանք շատ նորություն իմացան քաղաքականության մասին, զարգացնում են ղեկավարի այնպիսի հատկություններ, որոնք բացակայում են Միցկևիչի ձևավորած խմբի անդամների մոտ:

Պատրանքներ չունեցող երիտասարդների հակապատկերն է Նադեժդա Տոլոկոննիկովան, որը հայտնի է որպես բողոքող punk ռոք խմբի Pussy Riot-ի անդամ: Նա  սովորել է Մոսկվայի պետական համալսարանում, այն նույն ժամանակ, երբ Միցկևիչը իր խումբն էր ձևավորել: Տոլոկոննիկովան հեռացվեց համալսարանից, երբ 2011-ին ստեղծեծ իր խումբը:  Փետրվարին 2012-ի, նա մասնակցեց Քրիստոսի Փրկչի տաճարի ներսում մեծ աղմուկ բարձրացրած բողոքի ակցիային, ինչը հանգեցրեց ակցիայի երեք մասնակիցների տնային կալանքին: Իր ակտիվության համար նա 21 ամիս բանտում անցկացրեց և ձևավորեց ժողովրդավարության ու մարդու իրավունքների համար իր պայքարը: Տոլոկոննիկովային չի կարելի համարել իր սերնդի ներկայացուցիչը, սակայն իր վարքագծով նա ակնարկում է, որ Ռուսաստանին այլ ապագա է սպասվում, որտեղ անհարմարվողականությունը, հանդուրժողականությունը  անհատականությունը կլինեն արժանիքներ, այլ ոչ թե հանցագործություններ:

Այս հեռանկարները, սակայն, շատ հեռու են, հաշվի առնելով, որ Ռուսաստանի նոր ղեկավարությունը կազմված կլինի բազմաթիվ այն երիտասարդ տղամարդկանցից և կանանցից, որոնք զուրկ են պատրանքներից: Այս նոր ղեկավարները կարող են լինել հայրենասեր և իրենց երկրի համար ճիշտ զարգացում ցանկանալ: Բայց նույնիսկ բարեփոխումների պատրաստ մարդիկ կբախվեն անբարեխիղճ, անարդյունավետ, և իներտ կառավարությանը, որին միանալու են: Լավագույն դեպքում նրանք կդառնան ընդունակ, հմուտ տեխնոկրատներ: Նրանք հասկանում են, որ դժգոհության ալիքներն անխուսափելի են Ռուսաստանում, բայց ի վիճակի չեն լինի խափանել իշխող ուժերին: Ի վերջո դա կհանգեցնի համակարգային ուժեղ ցնցումների, որը կկոտրի այս փակուղային վիճակը:  Իսկ մինչև այդ, Ռուսաստանի ապագա ղեկավարները կարող են միայն հուսալ, որ իրենց էլիտար կրթությամբ կզբաղեցնեն բարձր պաշտոններ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment