Հաջորդ ճգնաժամի նախաշեմին Պուտինը ստեղծում է քաղաքական քարոզարշավի հիմնադրամ

Հաջորդ ճգնաժամի նախաշեմին Պուտինը ստեղծում է քաղաքական քարոզարշավի հիմնադրամ

Հոդվածի առանցքում

  • Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պուտինի միջև ընկերական հռետորաբանությանը, լարվածությունը շարունակում է սրվել՝ վերածվելով զենքի նոր մրցավազքի: Այս ամսվա սկզբին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կստեղծի նախկինում ԱՄՆ-ի հետ սառը պատերազմի պայմանագրով արգելված հրթիռներ, իսկ օգոստոսի վերջին Ռուսաստանի նախագահը խոստացավ «սիմետրիկ պատասխան» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն անցկացրեց նախկինում արգելված հրթիռային փորձարկումներ:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանի դեմ Արևմուտքի նախկին միավորված տնտեսական արշավում ճեղքերի խորացման վերջին դրսևորումներից էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի երկուշաբթի լրագրողներին արած հայտարարությունը, ըստ որի « ճիշտ ժամանակն է» ԵՄ-Մոսկվա հարաբերություններում հաշտեցմանը հասնելու համար:

Ֆրանսիական վերջին այս զարգացումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ այս շաբաթ ԱՄՆ օրենսդիրները վերադարձան աշխատանքի՝ նախաձեռնելով Ռուսաստանի դեմ առնվազն երկու նոր պատժամիջոցների մասին օրինագծի քննարկում Կոնգրեսում:

Քաղաքագետները և փորձագետները կասկածի տակ են առնում, թե արդյոք հետագա միակողմանի պատժամիջոցները արդյունավետ պատասխան են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններին ՝ չնայած այն մտավախություններին, որ դրանք կարող են վնասել նաև հարաբերությունները ամերիկյան առևտրային գործընկերների և դաշնակիցների հետ:

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները առաջին անգամ տնտեսական պատժամիջոցների փաթեթ են ընդունել 2014 թվականին, որոնք նպատակ ունեն պատժել Ռուսաստանը Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելքում անջատողական զինյալներին աջակցելու համար:

Այդ ժամանակվանից ի վեր, Մոսկվան ձեռնամուխ եղավ կոշտ դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության որդեգրմանը, որն առաջնահերթություն է տալիս աճի նկատմամբ կայունության ամրապնդմանը, նպաստում Ռուսաստանի ինքնիշխանությանը, ինչպես նաև օգնում Կրեմլին տնտեսական պատժամիջոցներն ավելի լավ վերապրելու, քան սպասում էին շատ վերլուծաբաններ:

Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի նման հմուտ տեխնոկրատների օգնությամբ Պուտինը կառուցել է հիմնադրամ, որը նախատեսված է Կրեմլին մեկուսացնելու արտաքին ճնշումներից, ինչպիսիք են պատժամիջոցները, ինչպես նաև խթանելու Ռուսաստանի տնտեսության ունակությունը հետագա տնտեսական զարգացումներում անկախ նավթի գների անկումից կամ համաշխարհային ճգնաժամից:

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Պուտինի միջև ընկերական հռետորաբանությանը, լարվածությունը շարունակում է սրվել՝ վերածվելով զենքի նոր մրցավազքի: Այս ամսվա սկզբին Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կստեղծի նախկինում ԱՄՆ-ի հետ սառը պատերազմի պայմանագրով արգելված հրթիռներ, իսկ օգոստոսի վերջին Ռուսաստանի նախագահը խոստացավ «սիմետրիկ պատասխան» այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն անցկացրեց նախկինում արգելված հրթիռային փորձարկումներ:

Բայց Ռուսաստանի զինված ուժերի Սիրիայում, Ուկրաինայում և Վենեսուելայում գործողությունները միակ նշանները չեն, որ Կրեմլը առերեսվում է ճգնաժամերի հետ:

Պուտինի կյանքի ընթացքում Ռուսաստանը վերապրել է մի շարք տնտեսական ճգնաժամեր ՝ սկսած 1990-ականների սկզբի ԽՍՀՄ-ի անկումից, այնուհետև 1998-ի ֆինանսական և 2008-ի համաշխարհային ճգնաժամերը, ինչպես նաև  ամենավերջին ՝ 2014 թ-ի անկումը:

«Երբ Պուտինը նայում է տնտեսական մարտահրավերներին, ես կարծում եմ, որ նա շատ ավելի քիչ է մտածում աճի  և շատ ճգնաժամերի միջոցով գոյատևման մասին», – ասում է Քրիստոֆեր Միլլերը՝ Թաֆթսի համալսարանի դասախոս, որի հետազոտությունը կենտրոնացած է Ռուսաստանի տնտեսության վրա:

2014 թվականից Ռուսաստանը մեծացրեց արտարժույթի պահուստները ՝ հասցնելով 500 միլիարդ դոլարի (աշխարհում չորրորդ ամենամեծը), մարեց իր արտաքին պարտքը,  (կամ այլ կերպ ասած արժեզրկված) ռուսական ռուբլու կուրսը դարձրեց լողացող `ռուսաստանյան մրցունակությունը և արտահանումը խթանելու համար, «դեդոլարիզացրեց» պահուստները՝ Ռուսաստանը ԱՄՆ ֆինանսական համակարգից հեռացնելու համար, և հավասարակշռվեց պետության ծախսերն ու եկամուտները:

Ռուսաստանում կա նաև նավթի ցածր «զսպված» գին ՝ սահմանվելով մեկ բարելի դիմաց $ 40-45, ինչը այն գինն է, որը պետք է Ռուսաստանի պետությունը յուրաքանչյուր տարի հավասարակշռի իր բյուջեում: Նավթն առայժմ երկրի ամենամեծ արտահանման ռեսուրսն է:

«Մարդիկ չափազանցնում են, մասնավորապես Վաշինգտոնում, գազի գործոնը », – ասում է Էդվարդ Չոուն, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտախատող: «Յուրաքանչյուր դոլարի համար, որը Ռուսաստանը շահում է նավթից և գազից, դրա 80 ցենտը նավթ է, իսկ միայն 20 ցենտը ՝ գազ»:

Բայց Կրեմլի քաղաքականությունը հարվածում է ամեն օր ռուսաստանցիների գրպաններին: 2014 թ.-ից ՀՆԱ-ն շարունակում է աճել դանդաղ; Նկատվում է տարեկան 1-ից 2% տարեկան աճ, քանի որ վերջին հինգ տարվա ընթացքում Ռուսաստանի իրական աշխատավարձերը լճացել են, իսկ նույն ժամանակահատվածում սպառողական պարտքը գրեթե կրկնապատկվել: Կրեմլը պլանավորում է տրիլիոն ռուբլիներ ծախսել «ազգային նախագծերի» վրա՝ տնտեսությունը խթանելու համար, բայց քիչ հավանական է, որ դրանք էականորեն կխթանեն տնտեսական աճը:

«Ամեն ինչ հիանալի է թվում, բայց իրականում շատ քիչ բան է առաջ շարժվում», – ասում է Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր և «Պուտինի աշխարհը. Ռուսաստանն ընդդեմ Արևմուտքի և մնացածի» հեղինակ Անգելա Ստենտը:

Եվ եթե աճի տեմպերը մնան ցածր, ապա նվազող տնտեսությունը կնվազեցնի Ռուսաստանի հնարավորությունները `համաշխարհային բեմում մրցակցելու արագ զարգացող տնտեսությունների հետ: Միլլերը նկարագրել է իր հնարավոր ազդեցությունը այս կերպ. «Դուք այժմ ստանում եք արտաքին քաղաքականություն, բայց ավելի ուշ կորցնում եք ազդեցություն»:

Արևմուտքում որոշ գործիչներ Մոսկվայի դժվարույուններն ու ներքին ցածր աճը դիտարկում են որպես Կրեմլի համար փորձաշրջան: Բայց Պուտինի ռեժիմը, չնայած, թերևս, մտահոգված է երկարաժամկետ ազդեցություններից, այն չի դիտում որպես անմիջական ճգնաժամ:

«Պուտինը հոգ է տանում մակրոտնտեսական կայունության համար, քանի որ նա կենտրոնացած է ինքնիշխանության վրա և ցանկանում է այլ միջոցներով վերահսկել բնակչությունը», – ասել է Իլլանդը: «Նա չի մտածում աճի տեմպերի մասին»:

Քանի որ Ռուսաստանի նախագահը դիտում է SWIFT- ի ՝ Արևմուտքի գլոբալ բանկային վճարային համակարգի այլընտրանքները և ավելի սերտ կապեր է ստեղծում Չինաստանի հետ, պարզ է, որ արևմտյան գլոբալ տնտեսական ակումբից արտաքսվելը քիչ կարևոր է նրա համար:

Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքական գործիչները կշարունակեն քննարկել ռևանշիստ Ռուսաստանին դիմելու լավագույն մոտեցումը, բայց նրանք չեն կարող անտեսել Պուտինի և Կրեմլի քաղաքական գործիչների ստեղծած տնտեսական հիմքերը:

Եվ եթե ԱՄՆ-ն ինքնուրույն ձեռնարկի հետագա պատժամիջոցներ, առանց իր դաշնակիցների և առևտրային գործընկերների համաձայնության, դա կարող է վնաս հասցնել տրանսատլանտյան հարաբերություններին, որոնք արդեն իսկ խաթարվել են Թրամփի անկանխատեսելի նախագահության պատճառով:

«Ես պարզապես չեմ տեսնում, թե ինչ բազմաթիվ արդյունքների են հասել նրանք, և ինչ են նրանք արել ՝ այն չափով, որ ավելի են օտարացնում մեր դաշնակիցներին», – ասաց Ստենթը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment