Մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը մոռացավ Հայաստանի, Մոլդովայի և Աբխազիայի ռազմակայանների մասին

Մամուլի ասուլիսի ժամանակ Պուտինը մոռացավ Հայաստանի, Մոլդովայի և Աբխազիայի ռազմակայանների մասին

Հոդվածի առանցքում

  • BBC հեռուստաընկերության լրագրող Ջոն Սիմփսոնը Պուտինին հարցրեց «նոր սառը պատերազմ» սկսելու և Ռուսաստանի՝ իր արևմտյան սահմանների շուրջ ագրեսիվ քայլերի վերաբերյալ: Պուտինը պատասխանեց, որ իրականում, ագրեսիվ քաղաքականություն ծավալում է հենց Արևմուտքը:
  • Պուտինը ընդգծում է, որ աշխարհում կան ավելի շատ ամերիկյան, քան ռուսական ռազմաբազաներ, և անշուշտ, այդ ռազմաբազաներից շատերը տեղակայված են հենց ՌԴ-ի սահմանին:
  • Ռուսաստանը պլանավորում է մի շարք նոր ռազմաբազաների ստեղծում իր սահմաններից դուրս՝ ներառյալ Վիետնամը, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Սեյշելները, Սինգապուրը, ինչպես նաև այլ պետություններ, «թեև այս պլանների վերաբերյալ մանրամասներ չկան»:

Ուշադրությանն արժանի

Նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ռազմաբազաների համեստ քանակ նշեց՝ հավանաբար մոռանալով մի շարք ռազմակայանների մասին, որը Ռուսաստանն ունի Կովկասում և այլուր:
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցած ամենամյան մամուլի ասուլիսի ժամանակ BBC հեռուստաընկերության լրագրող Ջոն Սիմփսոնը Պուտինին հարցրեց «նոր սառը պատերազմ» սկսելու և Ռուսաստանի՝ իր արևմտյան սահմանների շուրջ ագրեսիվ քայլերի վերաբերյալ: Պուտինը պատասխանեց, որ իրականում, ագրեսիվ քաղաքականություն ծավալում է հենց Արևմուտքը:

«Իրականում, մենք ընդամենը 2 ռազմաբազա ունենք մեր սահմաններից դուրս, և դրանք խիստ վտանգավոր ուղղություններում են՝ Ղրղզստանում՝ այն բանից հետո, երբ Աֆղանստանի գրոհայինները մուտք գործեցին երկիր և Տաջիկստանում՝ նույնպես Աֆղանստանի հետ սահմանի վրա: Կարծում եմ՝ միևնույն է, դուք հետաքրքված կլինեիք, եթե անգամ ամեն ինչ կայուն լիներ այնտեղ»:

«Ամերիկյան ռազմաբազաները տեղակայաված են ամբողջ աշխարհում: Եվ դուք ցանկանում եք ասել, որ մե՞նք ենք գործում ագրեսիվ: Արդյո՞ք դա իմաստ ունի: Ի՞նչ են ամերիկյան զինված ուժերը՝ այդ թվում մարտավարական նշանակություն ունեցող միջուկային զենքերը, անում Եվրոպայում: Ի՞նչ են անում նրանք այնտեղ»:

Պուտինը ընդգծում է, որ աշխարհում կան ավելի շատ ամերիկյան, քան ռուսական ռազմաբազաներ, և անշուշտ, այդ ռազմաբազաներից շատերը տեղակայված են հենց ՌԴ-ի սահմանին, քան մեկ այլ տեղ: Սակայն նա մոռացավ հիշատակել մի շարք ռազմակայանների մասին, որն ունի Ռուսաստանը արտասահմանում՝

Հայաստանում՝ Գյումրիում, ՌԴ-ի 102-րդ ռազմաբազան բաղկացած է թե՛ ցամաքային, թե՛ ռազմաօդային ուժերի 5000 ռուս զինծառայողներից: 2010 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին համաձայնագիր՝ երկարաձգելով ռազմաբազայի տեղակայումը մինչև 2044 թվականը: Վերջին տարիների ընթացքում ՌԴ-ն մի շարք քայլեր է կատարել իր ռազմական ներկայությունը ավելացնելու համար, որը կարող է ընդունել և սպասարկել Կովկասում ՀԱՊԿ ռազմաօդային ուժերը:

Աբխազիայում ՌԴ 7-րդ ռազմաբազան տեղակայված է Գուդաուտայում և դրա անձնակազմը կազմում է 3500 զինծառայող: Բացի այդ ռազմաբազայում կա փոքր քանակությամբ օդուժ: 2008-ին Աբխազիայի անկախության ճանաչումից ի վեր ՌԴ 465 մլն ԱՄՆ դոլլար է ծախսել ռազմաբազայի տեխնիկան միջոցների թարմացման համար: 2011-ին ՌԴ-ն և Աբխազիան պայմանագիր ստորագրեցին, համաձայն որի ՌԴ ռազմաբազան կմնա Աբխազիայի տարածքում մինչև 2060թ.-ը:

Հարավային Օսիայում ՌԴ 4-րդ ռազմաբազայի անձնակազմը կազմում է 3800 զինծառայող և տեղակայված է Ցխինվալում, Ջավայում, Խանչավետիում: Կուրտայում գործում է ռուսական ռազմական օդանավը: Այս ռազմաբազան նույնպես կգործի մինչև 2060թ.-ը:

Մերձդնեստրում՝ Մոլդովային առանձնացած հանրապետությունում, ՌԴ ունի 1500 հոգուց բաղկացած զորք, որը գտնվում է դե ֆակտո մայրաքաղաք Տիրասպոլում, ինչպես նաև Բենդեր ամրոցում:

Թվարկվածում ներառված չէ ՌԴ ռազմածովային բազան` տեղակայված Տարտուսում՝ Սիրիա (վերջինս ժամանակավորապես տարհանված է) կամ 2016-ին Բելոռուսում ծրագրված ռազմաօդային բազայի ստեղծումը: Փետրվար ամսին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասաց, որ Ռուսաստանը պլանավորում է մի շարք նոր ռազմաբազաների ստեղծում իր սահմաններից դուրս՝ ներառյալ Վիետնամը, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Սեյշելները, Սինգապուրը, ինչպես նաև այլ պետություններ, «թեև այս պլանների վերաբերյալ մանրամասներ չկան»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment