ԱՄՆ-ը և Արևմուտքը պատժամիջոցներն օգտագործում են Պուտինին պաշտոնանկ անելու և ուրիշին բերելու նպատակով

ԱՄՆ-ը և Արևմուտքը պատժամիջոցներն օգտագործում են Պուտինին պաշտոնանկ անելու և ուրիշին բերելու նպատակով

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ-ը և նրա Արևմտյան դաշնակիցները վնասում են Ռուսաստանին, քանի որ ուզում են պաշտոնանկ անել Վլադիմիր Պուտինին ու իշխանության բերել նոր մարդ:
  • ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը, պատժամիջոցներ են կիրառում ռուսական ֆինանսական, պաշտպանության և էներգետիկայի ոլորտների նկատմամբ:
  • Դոլարի և ռուբլու փոխանակային կուրսը նավթի գների անկման հետևանքով հասել է բարձր մակարդակի: Ռուբլին 40 տոկոս ավելի էժան է, ինչի արդյունքում Ռուսաստան ներմուծվող ապրանքների գները թանկանում են:
  • Վրաստանն ու Հայաստանն արդեն իսկ իրենց վրա զգում են Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը:
  • Ազգային արժույթները՝ լարին և դրամը, համապատասխանաբար ընկել են դոլարի և գլոբալ ցուցանիշների նկատմամբ:
  • Ըստ տնտեսագետների` Ռուսաստանում սպասվում է տնտեսական ճգնաժամ, որը այնքան ուժեղ կլինի, որ երկրի ՀՆԱ-ն կնվազի ընդհուպ մինչև 8 տոկոսով:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ-ը և նրա Արևմտյան դաշնակիցները վնասում են Ռուսաստանին, քանի որ ուզում են պաշտոնանկ անել Վլադիմիր Պուտինին, որպեսզի կարողանան նոր մարդ բերել իշխանության: Այս մասին երկուշաբթի օրը ասել է ռուս դիվանագետ, արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, սակայն նա վստահ է, որ Պուտինը հեշտությամբ չի զիջի իր դիրքերը:

Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ ԵՄ-ը, պատժամիջոցներ են կիրառում ռուսական ֆինանսական, պաշտպանության և էներգետիկայի ոլորտների նկատմամբ, որոնք ներառում են նաև Պուտինի մերձավոր շրջապատից որոշ անհատների, որպես Ուկրաինա նրանց ներխուժման և Ղրիմի բռնակցման արդյունք:

Ներկայումս, երբ այդ պատժամիջոցները համադրվում են նավթի գների անկման հետ, ռուսական տնտեսությունը սկսել է զգալի կորուստներ կրել: Տնտեսագետների կանխորոշումների համաձայն` Ռուսաստանում սպասվում է տնտեսական ճգնաժամ, որը այնքան ուժեղ կլինի, որ երկրի ՀՆԱ-ն կնվազի ընդհուպ մինչև 8 տոկոսով:

Նավթի համաշխարհային գների անկումը, միգուցե, այլ պետությունների համար լավ նորություն է, սակայն ոչ Ռուսաստանի համար: Երկիրը հիմնականում կախված է ներմուծումից՝ սննդից մինչեւ այլ ապրանքն: Դոլարի և ռուբլու փոխանակային կուրսը նավթի գների անկման հետևանքով հասել է բարձր մակարդակի: Ռուբլին 40 տոկոս ավելի էժան է, ինչի արդյունքում Ռուսաստան ներմուծվող ապրանքների գները թանկանում են:

Ռյաբկովը նշել է, որ դա ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների լավ մշակված ծրագիրն է, որի նպատակը երկրի տնտեսական կայունությունը խախտելն է, որին կարողացել է հասնել «յոթ գերտարիների» կամ այն ընթացքում, երբ ռուսական նավթը վաճառվում էր ավելի քան 100 դոլար մեկ բարելի դիմաց:

«Գաղտիք չէ, որ պատժամիջոցների նպատակը Ռուսաստանում իշխանափոխության համար սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծելն է»,- Ստորին պալատում լսումների ընթացքում Ռյաբկովի ասած խոսքերը մեջբերել է Ռոյթերս գործակալությունը,- «այս իրավիճակից դուրս գալը մեզ համար բարդ է, և երկար ժամանակ է պահանջում»:

Քաղաքական ակտիվիստ և շախմատի գրոյսմաստեր Գարրի Գասպարովը զգուշացրել է, որ Ռուսաստանի և, մասնավորապես, Պուտինի դեմ ուղղված պատժամիջոցների ազդեցությունը միայն Ռուսատանում չէ, որ կզգան: Դա ալիքային ազդեցություն կունենա, որը կվնասի Ուրաինային և դուրս կգա այս նախկին խորհրդային պետության սահմաններից ու կազդի նաև Եվրոպայի վրա:

Վրաստանն ու Հայաստանն արդեն իսկ իրենց վրա զգում են այս ազդեցությունը: Նրանց ազգային արժույթները՝ լարին և դրամը, համապատասխանաբար ընկել են դոլարի և գլոբալ ցուցանիշների նկատմամբ: Նրանք Ռուսաստանից աշխարհագրական առումով կարող են ազատ լինել, սակայն երկու պետությունն էլ գոյության տեսանկյունից կախված են ռուսական տնտեսությունից: Այս ազդեցությունն իր վրա զգում է նույնիսկ Կասպից ծովի մյուս ափին ընկած Ղազախստանը:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment