Ընտանիքի սպանությունից հետո Հայաստանում ցույցեր են սկսվել

Ընտանիքի սպանությունից հետո Հայաստանում ցույցեր են սկսվել

Հոդվածի առանցքում

  • Հարյուրավոր հայեր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին դուրս են եկել փողոց` պահանջելով, որ ռուս զինվորականը, որն ընդունել է հայկական ընտանիքի վեց անդամներին սպանելու մեղքը, հանձնվի Հայաստանի իշխանությանը:
  • Ոստիկանությունը հայտարարել է, որ նա սպանել է վեց մարդու` մի զույգի, նրանց աղջկան, որդուն, հարսին և իրենց երկու տարեկան թոռանը: Նրանց վեց ամսեկան մյուս թոռը դանակահարվել է, բայց ողջ է մնացել:
  • Նրան Գյումրիի ռազմաբազայում ձերբակալված պահում են ռուս զինվորականները: Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ քննությունն իրականացվելու է Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությունների համաձայն: Սա զայրացրել է Գյումրիի բնակիչներին, որոնք դրանում տեսել են երկրի ինքնիշխանության նկատմամաբ ոտնձգություն:
  • «Կոտորածը ցնցել է Գյումրիի բնակիչներին, բայց նրանք անմիջապես ցույցի դուրս չեն եկել: Այստեղ շատ մարդիկ ռուսամետ են և լավ հարաբերություններ ունեն ռազմաբազայի անձնակազմի հետ: Մարդիկ զայրացան, երբ Պերմյակովին հանձնեցին ռուսներին առանց որևէ պատճառի, մեր երկրի դատախազը չորեքշաբթի հայտարարեց, որ նրան կդատեն հայկական հողի վրա, բայց նա չասաց, որ նրան կդատի հայկական դատարանը»:

Ուշադրությանն արժանի

Հարյուրավոր հայեր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին դուրս են եկել փողոց` պահանջելով, որ ռուս զինվորականը, որն ընդունել է հայկական ընտանիքի վեց անդամներին սպանելու մեղքը, հանձնվի Հայաստանի իշխանությանը: Այս պահին նա գտնվում է Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաք Գյումրիի ռուսական ռազմաբազայի   զինվորականների հսկողության ներքո:

Ըստ Հայաստանի ոստիկանության, զինվորը Վալերի Պերմյակովն է. նա ընդունել է, որ լքել է ռազմաբազան և երկու կիլոմետր ոտքով քայլելով հասել է քաղաք, որտեղ մտել է «առաջին պատահած» տուն ու սպանել բոլորին, ում նկատել է:

Ոստիկանությունը հայտարարել է, որ նա սպանել է վեց մարդու` մի զույգի, նրանց աղջկան, որդուն, հարսին և իրենց երկու տարեկան թոռանը: Նրանց վեց ամսեկան մյուս թոռը դանակահարվել է, բայց ողջ է մնացել:Պերմյակովը զորակոչվել է Սիբիրից, նա ռազմաբազա է եկել երկու ամիս առաջ: Երկուշաբթի ռուս սահմանապահները նրան ձերբակալել են Թուրքիայի սահմանի մոտ: Ոստիկանությունը հայտնել է, որ նրա գործողությունների պատճառը անհայտ է մնում :

Նրան Գյումրիի ռազմաբազայում ձերբակալված պահում են ռուս զինվորականները: Հայաստանի իշխանությունը հայտարարել է, որ քննությունն իրականացվելու է Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությունների համաձայն: Սա զայրացրել է Գյումրիի բնակիչներին, որոնք դրանում տեսել են երկրի ինքնիշխանության նկատմամաբ ոտնձգություն, սպառնալիք 1997 թվականին կնքված դաշինքին:

Պայմանագրի համաձայն, Հարավային Կովկասում ռուսական ռազմական անձնակազմի անդամների, որոնց կասկածում են ռազմաբազայի տարածքից դուրս հանցանք գործելու համար, պետք է քննի տեղական իշխանությունը: Հայաստանի գլխավոր դատախազի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ Ռուսաստանի սահմանադրությունը արգելում է այդ քաղաքացիներին հանձնել օտար պետություններին:

Չորեքշաբթի բողոքի ցույցերը նախ սկսվեցին Գյումրիում և հինգշաբթի տարածվեցին երկրի մայրաքաղաք Երևանում:

Գյումրիում ռուսական ռազմաբազան հիմնվել է 1995 թվականին, երբ ռուսները օգնեցին հրադադար կնքել հայ-ադրբեջանական պատերազմում: Հայերը ռազմաբազան դիտարկում են զսպող գործոն Թուրքիայի հետ զգայուն սահմանի մոտ, որի հետ Հայաստանը դժվար հարաբերություններ ունի: Թուրքիան առ այսօր չի ընդունում 1915 թվականի ցեղասպանությունը:
«Ցուցարարները հիասթափված են կառավարության թուլությունից».Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը Գյումրիի քաղաքային խորհրդի անդամ է և բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը: Նա ասել է.

«Կոտորածը ցնցել է Գյումրիի բնակիչներին, բայց նրանք անմիջապես ցույցի դուրս չեն եկել: Այստեղ շատ մարդիկ ռուսամետ են և լավ հարաբերություններ ունեն ռազմաբազայի անձնակազմի հետ: Մարդիկ զայրացան, երբ Պերմյակովին հանձնեցին ռուսներին առանց որևէ պատճառի, մեր երկրի դատախազը չորեքշաբթի հայտարարեց, որ նրան կդատեն հայկական հողի վրա, բայց նա չասաց, որ նրան կդատի հայկական դատարանը: Բոլորին թվաց, որ նրան կդատի ռուսական ռազմական տրիբունալը մեր մայրաքաղաքում: Մենք վախենում ենք, որ զինվորականները կփորձեն պաշտպանել նրան: Սա այստեղ տեղի ունեցած առաջին դեպքը չէ: 1999 թվականին ռազմաբազայի երկու զինվորական կրակ բացեցին քաղաքի փողոցներում: Նրանք սպանեցին երկու մարդու: Նրանց դատել է Հայաստանի դատարանը, բայց դրանից հետո արտահանձնել  Ռուսաստանին: Մարդիկ, որոնք հանցանք են գործում Հայաստանում, պետք է դատվեն Հայաստանի դատարաններում և պատիժը կրեն Հայաստանի բանտերում: Ցուցարարները հիասթափված են կառավարությունից, նրանից, թե որքան թույլ է այն: Այս դեպքն ավելի շատ գտնվում է Կրեմլի հսկողության տակ: Իհարկե, սա անակնկալ չէ, իշխանությունը չի ընտրվել ժողովրդի կողմից: Վերջին ընտրություններում տեղի են ունեցել մեծ բռնություններ: Մենք դեռ հուսով ենք, որ իշխանությունը կարձագանքի հասարակական այս հնչեղ գործին»:

Հոդվածի բնօրիանկն՝ այստեղ

Write a comment