Ուսանողների բողոքը ընդդեմ Հայոց Ցեղասպանությունը ժխտողների

Ուսանողների բողոքը ընդդեմ Հայոց Ցեղասպանությունը ժխտողների

Հոդվածի առանցքում

  • Հայ Ուսանողների ասոցիացիայի անդամները Կանադայի Հայ երիտասարդության ֆեդերացիայի (AYF) և կանադական համալսարաններում հայագիտության զարգացմանը նպաստող Արմեն Կարո Ուսանողական ասոցիացիայի հետ հանդես են եկել Կանադայի թուրքերի ասոցիացիաների ֆեդերացիայի կողմից փետրվարի 27-ին անցկացվող բանավեճի դեմ:
  • Լուիսվիլլի համալսարանի պրոֆեսոր Ջասթին Ա. Մաքքարթնին և հայտնի փաստաբան Բրյուս Ֆեյնը բանավեճին հրավիրված երկու բանախոսներն էին: Նրանք երկուսն էլ ժխտում են այն փաստը, որ 1915 թվականի Հայոց Ցեղասպանությունը ցեղասպանություն է:
  • Քննարկումների ժամանակ բողոքողները նստել էին լսարանում: Ֆեյնի կողմից Ցեղասպանություն բառն առաջին անգամ օգտագործվելուց հետո նրանց խումբը լռությամբ մեջքով էր շրջվել բանախոսներին: Այս բողոքը վրդովվեցրել էր լսարանի այլ շատ անդամների:
  • Մինասյանի խոսքով, բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են: «Նրանք Տորոնտոյի համալսարանն օգտագործում են որպես ուղեցույց՝ Ցեղասպանության ժխտումը օրինականացնելու համար»,- ասում է նա:
  • Մոտ 10 րոպե անց Ֆեյնը վերսկսել է իր խոսքը: Երբ Ֆեյնի խոսքերից պարզ էր դարձել, որ նա ժխտում է ցեղասպանության բնույթը, բողոքողները քննարկումից հեռացել են լսարանի անդամների ծափողջույների ներքո:
  • Մինասյանի խոսքով, միջոցառման չեղյալ հայտարարելու պահանջով դիմումներ են ուղղվել նաև համալսարանի ղեկավարությանը: Հանրային կապերի ղեկավար Ալթեա Բլեքբերն-Էվանսը նշում է, որ այս միջոցառումը անցկացվել է արտաքին կազմակերպությունների կողմից, որոնք ընդամենը համալսարանում տարածք են վարձակալել:

Ուշադրությանն արժանի

Լուռ բողոքի թիրախը Best Institute-ի քննարկումներն են 

Հայ Ուսանողների ասոցիացիայի անդամները Կանադայի Հայ երիտասարդության ֆեդերացիայի (AYF) և կանադական համալսարաններում հայագիտության զարգացմանը նպաստող Արմեն Կարո Ուսանողական ասոցիացիայի հետ հանդես են եկել Կանադայի թուրքերի ասոցիացիաների ֆեդերացիայի կողմից փետրվարի 27-ին անցկացվող բանավեճի դեմ:

Լուիսվիլլի համալսարանի պրոֆեսոր Ջասթին Ա. Մաքքարթնին և հայտնի փաստաբան Բրյուս Ֆեյնը բանավեճին հրավիրված երկու բանախոսներն էին: Նրանք երկուսն էլ ժխտում են այն փաստը, որ 1915 թվականի  Հայոց Ցեղասպանությունը ցեղասպանություն է՝ ընդունելով այնպիսի միջազգային կազմակերպությունների դիրքորոշմանը հակադարձ դիրքորոշում, ինչպիսիք են «Ցեղասպանությունների հետազոտողների միջազգային ասոցիացիան» և Genocide Watch-ը: Այս երկուսն էլ հասարակական կազմակերպություններ են, որոնք զբաղվում են ցեղասպանությունների կանխմանը և դադարեցմանը ուղղված շարժումների ձևավորմամբ:

Հայոց Ցեղասպանությունը իրականացվել է Օսմանյան կայսրությունում բնակվող հայ բնակչության նկատմամբ, ովքեր բնակվել են այսօրվա Թուրքիայի տարածքում: Ցեղասպանության արդյունքում զոհվել են 1-1.5 միլիոն մարդիկ:

Մերձավոր և Միջին Արևելքի ամբիոնի դոցենտ Ամիր Հասանփուրը հստակ սահմանազատում է ցեղասպանությունը և սպանությունների մնացած տեսակները: «[Այն] սպանվածների քանակի հետ կապ չունի: Դա հիմնված է այն իրականացնողների մտադրությունների վրա»,- ասում է Հասանփուրը:

Երբ նրան հարցրին, թե ինչու են շատերը շարունակում ժխտել Հայոց Ցեղասպանությունը, Հասանփուրը պատասխանել էր, որ  դա կապված է հանցանքի լրջության հետ:  «Դա լուրջ միջազգային ոճիր է, իսկ ազգայնականները ամենուր փորձում են «մաքրել» իրենց պատմությունը»:

Նա միաժամանակ բացատրում է, որ կառավարությունները մտավախություններ ունեն, որոնք կապված են Ցեղասպանությունը ճանաչելուց հետո որպես տուժողների փոխհատուցում հանդիսացող ֆինանսական հետևանքների հետ:

Քննարկումների ժամանակ բողոքողները նստել էին լսարանում: Ֆեյնի կողմից Ցեղասպանություն բառն առաջին անգամ օգտագործվելուց հետո նրանց խումբը լռությամբ մեջքով էր շրջվել բանախոսներին: Այս բողոքը վրդովվեցրել էր լսարանի այլ շատ անդամների: Նրանցից մեկը մեկնաբանել էր, որ բողոքը «միջոցառումը նենգափոխելուն ուղղված մշակված ռազմավարություն էր», մինչդեռ մյուսը դա որակել էր որպես «անհարգալից վերաբերմունք»:

Կազմակերպիչները համալսարանի ոստիկանության հետ քննարկել էին, թե ինչ միջոցներ կարող են ձեռնարկվել, ոստիկանությունը նշել էր, որ լուռ բողոքը չէր կարող բանախոսներին խանգարել՝ շարունակելու իրենց քննարկումները: Որոշ բողոքողների առաջարկել են հեռանալ լսարանի այլ անդամների տեսադաշտից, ովքեր հետևում են նստած եղել:

Մոտ 10 րոպե անց Ֆեյնը վերսկսել է իր խոսքը: Երբ Ֆեյնի խոսքերից պարզ էր դարձել, որ նա ժխտում է ցեղասպանության բնույթը,   բողոքողները քննարկումից հեռացել են լսարանի անդամների ծափողջույների ներքո:

Քաղաքական գիտությունների 4-րդ կուրսի ուսանողուհի Ռոզալի Մինասյանը, ով Հայ ուսանողների ասոցիացիայի Սքարբորոյի մասնաճյուղի նախագահն է, բողոքողների առաջնորդներից մեկն է եղել:

Մինասյանի խոսքով, բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները  Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ են: «Նրանք Տորոնտոյի համալսարանն օգտագործում են որպես ուղեցույց՝ Ցեղասպանության ժխտումը օրինականացնելու համար»,- ասում է նա: Մինասյանը միաժամանակ նշում է, որ դա ուղղակիորեն դեմ է   Կանադայի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության՝ 2004 թվականին պաշտոնապես ճանաչմանը:

Դուրս գալուց հետո բողոքի ակցիայի ներկայացուցիչները շարժվել են դեպի Anti-Racism & Cultural Diversity-ի (Ռասսայական խտրականության դեմ պայքարի և մշակութային բազմազանության կենտրոն) գրասենյակ՝ խնդրագիր հանձնելու և բողոք ներկայացնելու այդ միջոցառման դեմ:

Խնդրագիրը կոչ էր անում համալսարանին՝ հեռու մնալ  այդ քննարկման կազմակերպիչներից և բանախոսներից: Խնդրագիրը քննարկումից 2 օր առաջ էր տեղադրվել համացանցում և հավաքել էր ավելի քան 2000 ստորագրություն:

Մինասյանի խոսքով, միջոցառման չեղյալ հայտարարելու պահանջով դիմումներ են ուղղվել նաև համալսարանի ղեկավարությանը: Հանրային կապերի ղեկավար Ալթեա Բլեքբերն-Էվանսը նշում է, որ այս միջոցառումը անցկացվել է արտաքին կազմակերպությունների կողմից, որոնք ընդամենը համալսարանում  տարածք են վարձակալել:

«Նման արտաքին կազմակերպությունների կազմակերպած միջոցառումները համալսարանի գործունեության հետ կապ չունեն, համալսարանը չի հաստատում կամ քննադատում նման միջոցառումների և ոչ մի պնդում»,- նշում է Ալթեա Բլեքբերն-Էվանսը:

Նա նշում է, որ նման միջոցառումները կարգավորվում են համալսարանի քաղաքականությամբ: «Կա հստակ սահմանում, որ համալսարանում տարածքի վարձակալման ցանկացած դիմում խոսքի ազատությանն ուղղված համալսարանի քաղաքականության առարկա է: Համալսարանը հիմնվում է խոսքի ազատության և ֆիզիկական սպառնալիքներից և հետապնդումներից զերծ մնալու՝ խմբերի և անհատների ազատության սկզբունքների վրա»,- շեշտում  է նա:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment