Գյանջայում ցույցեր են անցած տարվա ըմբոստությունից հետո սկսված քրեական հետապնդումների դեմ

Գյանջայում ցույցեր են անցած տարվա ըմբոստությունից հետո սկսված քրեական հետապնդումների դեմ

Հոդվածի առանցքում

  • Ապրիլի 22-ին, Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում գործադիր իշխանության շենքի դիմաց մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել` բողոքելու  2018 –ին քաղաքում տեղի ունեցած արյունալի բախումներից հետո քրեական հետապնդումների դեմ: Ցուցարարները, ձերբակալվածների ընտանիքի անդամներն ասում էին, որ իրենց հարազատների ձերբակալությունները անարդար էին և կոչ էին անում իշխանություններին ազատ արձակել նրանց:

Ուշադրությանն արժանի

 

Ապրիլի 22-ին, Ադրբեջանի երկրորդ քաղաք Գյանջայում գործադիր իշխանության շենքի դիմաց մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել` բողոքելու  2018 –ին քաղաքում տեղի ունեցած արյունալի բախումներից հետո քրեական հետապնդումների դեմ:

Ցուցարարները, ձերբակալվածների ընտանիքի անդամներն ասում էին, որ իրենց հարազատների ձերբակալությունները անարդար էին և կոչ էին անում իշխանություններին ազատ արձակել նրանց:

2018 թվականի հուլիսի 3-ին քաղաքի բնակիչ Յունիս Սաֆարովը կրակել է քաղաքապետ Էլմար Վելիևի վրա՝ վիրավորելով նրան և թիկնապահին:

Մեկ շաբաթ անց Գյանջայում հակակառավարական բողոքի ակցիա տեղի ունեցավ ընդդեմ Վելիևի, որի ընթացքում ոստիկանության երկու աշխատակիցներ սպանվեցին:

Կառավարությունը բռնության համար մեղադրեց իսլամական ծայրահեղականներին և հայտարարեց, որ Սաֆարովը ցանկանում էր սպանել Վալիևին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի ապակայունացնի իրավիճակը և ստեղծի Իսլամական պետություն Ադրբեջանում:

Ոստիկանության գործողությունների արդյունքում 60 մարդ է ձերբակալվել, 8-ը՝ սպանվել:

Անցած շաբաթվա բողոքի ակցիային մասնակցել է Ադրբեջանի Սամուխի շրջանի Քարիյերի գյուղի բնակիչ Սևդա Մեհդիևան: Նա OC Media- ին ասել է, որ իր 30-ամյա որդին՝ Այդին Ռուստամովը, անարդարացիորեն դատապարտվել է ութ տարի ազատազրկման:

Մեհդիեւայի խոսքերով, չնայած ոստիկանությունը չի գտնում իր որդու ներգրավվածության մասին որևէ ապացույց, դատարանը նրան միևնույն է դատապարտել է:

«Իմ որդին տուն եկավ հուլիսի 8-ին, որպեսզի տեսնի իր երրորդ նորածին երեխային: Նա վերցրեց իր զավակներին և ընկերոջ երեխաների հետ գնաց զբոսնելու զբոսայգում: Նրանք միայն նկատել են, թե ինչ է տեղի ունենում: Խցիկի տեսագրությունը ցույց է տալիս, որ նա փոքր երեխաների  հետ ուղղակի դիտում է: Սակայն նրանք էլեկտրաշոկով երկու ամիս շարունակ խոշտանգել են նրան, վնասվել է նրա գլուխը», – ասել է Մեհդիևան:

Անար Բաղիրովը սպանվել է Պետական անվտանգության ծառայության կողմից 2018-ի բողոքի ակցիայի ընթացքում, ենթադրաբար, ձերբակալության ժամանակ:

Նրա քույրը, Այնուրա Բագիրովան, OC Media- ին ասել է, որ իշխանությունները պնդում էին, թե եղբայրը կապված է հրաձիգ Յունիս Սաֆարովի հետ: «Իմ եղբայրը ոչ մի կապ էլ չի ունեցել նրա հետ», – աում է Բագիրովան:

Նա հավելել է, քաղաքապետի վրա կրակոցի օրն իր եղբայրը Բաքվում էր, ոչ թե Գյանջայում:

«Այժմ մենք խնդրում ենք եղբորս մահվան վկայականի պատճենը, բայց նրանք չեն տալիս՝ ասելով, որ մենք կարող ենք բողոքել ում ուզում ենք: Մենք դիմեցինք բարձրագույն իշխանություններին, բայց բոլորն էլ պատասխանեցին, որ եղբայրս սպանվել է, քանի որ դիմադրել է Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին:

Բագիրովայի խոսքերով, նրա եղբոր դին թաղվել է գիշերը, Պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից` առանց ընտանիքին այդ մասին տեղեկացնելու: Դրա պատճառով ընտանիքը կասկածներ ունի՝ արդյոք նա իրականում մահացած է, թե ոչ:

Ձերբակալվածների ընտանիքները պնդում են, որ նրանք միայն դիտել են բողոքի ակցիան, բայց չեն մասնակցել:

Քաղաքբանտարկյալների պաշտպանության կենտրոնի ղեկավար Օքտայ Գուլալիևի խոսքով, կենտրոնի փաստաբանները մասնակցում են գործերի դատական լսումներին:

«Մեր մոնիտորինգի առաջին փուլում տեսանք, որ Պետական անվտանգության ծառայությունը ձերբակալվածներին խոշտանգել է», – ասել է Գուլալիևն OC Media-ին և հավելել, որ ձերբակալվածներին մեղադրվել են «ծայրահեղականության» հոդվածով, ընդ որում մեղադրանքների մեծ մասը կեղծվել է:

«Սպանության և ահաբեկչական խմբեր կազմելու, պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ մեղադրվում են մարդիկ, որոնք այդ օրերին Գյանջայում չեն եղել», – ասել է Գուլալիևը:

Գուլալիևի խոսքով, կառավարությունը Գյանջայում տեղի ունեցած իրադարձություններն օգտագործում է իր քննադատներին լռեցնելու համար: «Ինչպես տեսնում ենք, կառավարությունը օգտագործել է այդ իրադարձությունները, որպեսզի չեզոքացնեն մի շարք մարդկանց: Միևնույն ժամանակ նրանք վրեժ են լուծում Վալիևի վրա կրակած անձին պաշտպանողներից», – ասել է նա:

Գուլալիևը նաև նշում է, որ դատավարության ընթացքում խախտել է օրենքը, դատարանը հրաժարվել է փաստաբանների միջնորդություններն ընդունել՝ փաստացի ձախողելով ապացույցների ներկայացումը:

«Ձերբակալվածների և վկաների ցուցմունքները հակասական են: Վկաների մեծ մասը ոստիկաններն են: Դատարանը չի ընդունում ներկայացված տեսաապացույցները: Սա օբյեկտիվ դատական քննություն չէ: Սահմանված պատիժները համարժեք չեն: Դա ապացուցում է, որ Գյանջայի գործը կեղծված է: Գյանջայի դեպքերի ժամանակ ձերբակալությունների մեծամասնությունը քաղաքական հիմք ունի և ձերբակալվածները քաղբանտարկյալներ են», – ասել է նա:

Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Քարալովը սեպտեմբերի 27-ին հայտարարել է, որ Գյանջայի դեպքերից հետո հարուցվել է 77 քրգործ:

14 մարդ արդեն դատապարտվել է, ևս 17-ի գործով,  ներառյալ Յունուս Սաֆարովի, դատալսումները կսկսվեն օգոստոսին:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment