Ռուսաստանի քաղաքական կլիման կարող է տաք մնալ այս աշնանը

Ռուսաստանի քաղաքական կլիման կարող է տաք մնալ այս աշնանը

Հոդվածի առանցքում

  • Ռուս ուսանողները շուտով կկանգնեն ամառային արձակուրդներից հետո համալսարան վերադառնալու ակադեմիական մարտահրավերի առաջ, բայց այս աշնան ամենալուրջ փորձությունը Ռուսաստանում կլինի իշխանություններին դիմակայելը, քանի որ նրանք պայքարում են բողոքի հետագա ցույցերի համար:

Ուշադրությանն արժանի

 

Սեպտեմբերի սկիզբը Ռուսաստանի օրացույցում մեծ օր է: Աշխարհի ամենամեծ երկրում երեխաները վերադառնում են դպրոց երկար ամառային արձակուրդից հետո: Հպարտ ծնողները կարող են ուղեկցել նրանց, քանի որ առաջին օրը հանդիսավոր արարողություն է համարվում:

Համալսարանները նույնպես կողջունեն վերադարձող ուսանողներին: Ինչպես ամենուրեք, այստեղ էլ ուսանողներն ամառն անցկացնում են գրքերից հանգստանալով կամ փորձում են լրացուցիչ գումար վաստակել, ինչը նրանց կօգնի ուսման ընթացքում:

Այս ամառ ոմանք մասնակցեցին բողոքի քաղաքական ցույցերին: Մոսկովյան օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների մասնակցությունն արգելող իշխանության որոշումը, հրահրեց վերջին տարիներին Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացված ամենամեծ ցույցերը:

Զանգվածային ձերբակալություններ բողոքի ցույցերի ժամանակ

Հետևեցին զանգվածային ձերբակալություններ, բայց դրանք չխանգարեցին, որ ցուցարարները շարունակեն փողոց դուրս գալ:

Ակցիայի մասնակիցները միայն երիտասարդներ չեն, շատերն էլ այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք Ռուսաստանը գիտեն միայն Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ: Այս ամառ նշվեց 20 տարին, երբ Պուտինն առաջին անգամ դարձավ վարչապետ: Այդ ժամանակվանից նա եղել է Ռուսաստանի քաղաքական իշխանության վերևում, որպես նախագահ կամ վարչապետ:

Մինչ Պուտինը  վայելում է անձնական ժողովրդականության տպավորիչ վարկանիշները, չնայած վերջերս  մի քանի թվի արժանահավատությունը կասկածի տակ դրվեց, նոր սերնդի մեջ կան այնպիսիները, ովքեր ցանկանում են փոփոխություն տեսնել:

Քաղաքային օրենսդիր մարմնի ընտրությունը նորմալ պայմաններում ազգային քաղաքական խնդիր չէր դառնա և միջազգային մակարդակով ուշադրության կենտրոնում չէր հայտնվի, բայց դա պատահեց մոսկովյան քվեարկության հետ, որը կայանալու է սեպտեմբերի 8-ին:

Ցուցարարների հայացքները գուցե դեռ մեծ ազդեցություն չեն թողնում ավելի լայն քաղաքական սպեկտրի վրա, բայց եթե Պուտինի պաշտոնավարման առաջին տասնամյակը բնութագրվում էր կենսամակարդակի բարձրացմամբ և համաշխարհային արենայում  ռուսական հեղինակության աճով, վերջին շրջանում պատկերը ավելի քիչ վարդագույն է:

Տնտեսագետների կանխատեսումներով, եկամուտները կընկնեն 2019-ին` վեցերորդ տարին անընդմեջ, և չի բացառվում, որ չնայած Պուտինի անձնական ժողովրդականությանը, նրա վարչակազմը բախվի ավելի լայն քաղաքական դժգոհության:

Այս աշնանը ուսանողների վերադարձը Ռուսաստանի մեծ քաղաքների ուսումնական հաստատություններ կբերի բողոքի ակցիաների նոր մասնակիցների: BBC- ն վերջերս հաղորդել էր, որ որոշ ուսանողներ ցանց են ստեղծել՝ իրենց շարքերից ձերբակալվածներին օգնելու համար:

Ռուսաստանը ուսանողական ակտիվության պատմություն ունի, որը տանում է արմատական փոփոխությունների: 1917 թվականի բոլշևիկների առաջնորդներ Լենինն ու Տրոցկին  հեղափոխական գաղափարներին աջակցել են ուսման տարիներին:

Հետագա բողոքի ցույցերի հավանականությունը

Այս պահին Ռուսաստանում նման բան չկա, բայց մինչև հիմա բողոքի ցույցերին իշխանությունների կոշտ արձագանքը խոսում է այն մասին, որ նրանք բացարձակապես ոչ մի շանս չունեն:

Մասնակիցների և ձերբակալվածների թիվը զարմանալի է մի երկրում, որտեղ կառավարության դեմ օրինական բողոքի թույլտվությունը հաճախ շատ դժկամությամբ է տրվում, եթե ընդհանրապես տրվում է: Ըստ լուրերի, հազարից ավելի մարդ է ձերբակալվել  հուլիսի վերջին տեղի ունեցած ցույցի արդյունքում: Բայց դա տասնյակ հազարավոր մարդկանց չկանգնեցրեց փողոց դուրս գալ երկու շաբաթ հետո:

Այդ ցույցից մեկ օր անց, Ռուսաստանի իշխանությունը Google- ին խնդրեց դադարեցնել YouTube- ով ցույց տալ, այն, ինչ իրենք կոչում են «ապօրինի զանգվածային իրադարձություններ»: Բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը մի շարք լրատվամիջոցների դրդեց «լրագրողների նկատմամբ ոտնձգությունները» դադարեցնելու պահանջ ներկայացնել:

Ինչպես իրենց գործընկերները Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, ռուս ուսանողները շուտով կկանգնեն ամառային արձակուրդներից հետո համալսարան վերադառնալու ակադեմիական մարտահրավերի առաջ, բայց այս աշնան ամենալուրջ փորձությունը Ռուսաստանում կլինի իշխանություններին դիմակայելը, քանի որ նրանք պայքարում են բողոքի հետագա ցույցերի համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

 

Write a comment