Չիկագոյի նկարիչը Հայոց Ցեղասպանությունը նշում է Գերնիկայի չափի աշխատանքով

Չիկագոյի նկարիչը Հայոց Ցեղասպանությունը նշում է Գերնիկայի չափի աշխատանքով

Հոդվածի առանցքում

  • Հայերի զանգվածային սպանություններից հարյուր տարի անց Չիկագոյի նկարիչը հուշարձանային նկար է նկարել ի հիշատակ զոհերի՝ ընդգծելով այն մշակույթը, որ գրեթե անհետացել է:
  • Project 1915-ը կիսա-աբստրակտ բնապատկեր է միախառնված թավ պատկերներով և հնագույն հայկական քարտեզների ու եկեղեցական ճարտարապետության հնագույն նմուշներով:
  • Այն նույն Գերնիկայի չափերին է՝ 11.5 x 26 ոտնաչափ: «Ոչ ոք չէր իմանա, թե ինչ է կատարվել Գերնիկայում, եթե դրա համար չլիներ այդ նկարը»,-նշել է Ղազարյանը:
  • Չիկագոյի ցուցահանդեսից հետո ոչ առևտրային նկարը կճամփորդի ԱՄՆ-ի և աշխարհի համալսարաններով ու ցուցահանդեսներով, մինչև որ այն կնվիրաբերվի մշակութային հաստատությանը մշտական բնակության համար:

Ուշադրությանն արժանի

Հայերի զանգվածային սպանություններից հարյուր տարի անց Չիկագոյի նկարիչը հուշարձանային նկար է նկարել ի հիշատակ զոհերի՝ ընդգծելով այն մշակույթը, որ գրեթե անհետացել է:

Օսմանյան զորքերի կողմից 1915 թվականին հայերի ջարդերի արդյունքում 1.5 միլիոն զոհ եղավ և միլիոնից ավելիին էլ ստիպեցին գաղթել՝ վտանգելով 3,000 տարվա պատմությամբ  ճարտարապետությամբ, գրականությամբ, երաժշտությամբ ու պարով հարուստ մշակույթը: Այն լայնորեն դիտարկվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Ձգտելով բարձրացնել մշակույթի ու ողբերգության մասին տեղեկացվածությունը՝ Չիկագոյից նկարիչ Ջեկի Ղազարյանը ձեռնամուխ եղավ հսկայական չափերի նկարի ստեղծմանը,  որը կոչվում է Project 1915 (Նախագիծ 1915): Այն առաջին անգամ ցուցադրվելու է Չիկագոյի Mana Contemporary-ում ապրիլի 17-ից մինչև մայիսի 29-ը:

Project 1915-ը կիսա-աբստրակտ բնապատկեր է միախառնված թավ պատկերներով և հնագույն հայկական քարտեզների ու եկեղեցական ճարտարապետության հնագույն  նմուշներով, որոնք միավորվում են Ղազարյանի՝ Հայաստանում ծնված տատիկի ժանյակավոր գործվածքով և ձեռագրերի գույներով ու խորհրդանիշներով:

Հայկական արմատներ ունեցող Ղազարյանը որպես իր նկարի հիմք վերցրել է Պաբլո Պիկասսոյի էպիկական Գերնիկա նկարը, որը պատկերում է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ հյուսիսային Իսպանիայի գյուղի ռմբակոծման սարսափը:

Այն նույն Գերնիկայի չափերին է՝ 11.5 x 26 ոտնաչափ: «Ոչ ոք չէր իմանա, թե ինչ է կատարվել Գերնիկայում, եթե դրա համար չլիներ այդ նկարը»,-նշել է Ղազարյանը: Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան ուժերի կողմից հայերի սպանությունների բնույթն ու ծավալները մնում են բավականին վիճելի:

Այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրներ կոտորածները որպես ցեղասպանություն են ընդունում և այն ժամանակ, երբ Թուրքիան ընդունում է, որ բազմաթիվ հայեր են սպանվել պարտիզանական կռիվներում, թուրքական կառավարությունը ժխտում է, որ ավելի քան 1.5 միլիոն հայեր են սպանվել և որ դա ցեղասպանություն է եղել:

Անցած տարի Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը աննախադեպ ցավակցական հղեց այդ ժամանակ սպանված հայերի թոռներին,  սակայն պատմական ժառանգությունը մնում է խոչընդոտ՝ Թուրքիայի և հարևան փոքրիկ, նախկին խորհրդային երկիր Հայաստանի միջև սառեցված հարաբերությունների վերականգնման համար:

Ղազարյանի նկարներում երկու բաց ձեռքեր բռնում են ներքևի անկյունները, կարծես թե պահում են աշխատանքն ու ամբողջ մշակույթը: Դա Ղազարյանի ժեստն է՝ ասել, որ նա հիշում է իր տատին: «Դա շատ ինտուիտիվ, էմոցիոնալ նախագիծ է: Սակայն ինչպես և ցանկացած արվեստ, այն հենվում է ցավալի անցյալի վրա, այն հիշելու մասին է, դաստիարակելու և  մեզ կրթելու մասին է, որ այս աշխարհը ավելի լավը դարձնենք»,-նշել է Ղազարյանը:

Չիկագոյի ցուցահանդեսից հետո ոչ առևտրային նկարը կճամփորդի ԱՄՆ-ի և աշխարհի համալսարաններով ու ցուցահանդեսներով, մինչև որ այն կնվիրաբերվի մշակութային հաստատությանը մշտական բնակության համար:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment