Վրացիներն՝ Աբխազիայում. Ընտրություն ասիմիլացման և արտագաղթի միջև

Վրացիներն՝ Աբխազիայում. Ընտրություն ասիմիլացման և արտագաղթի միջև

Հոդվածի առանցքում

  • Աբխազիայի վրացի բնակիչները վախենում են բացահայտ խոսել այն բռնաճնշումների և նվաստացումների մասին, որոնց ենթարկվում են: Բայց նրանցից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, բերեց մի օրինակ՝ կապված Գալիի շրջանի աբխազական վարչակազմի ղեկավար Թիմուր Նադարայիայի հետ: Տեղի վրացիների հետ 2019-ի ապրիլին կայացած հանդիպման ժամանակ Նադարայան բացահայտորեն զարմացավ, որ նրանք չեն մեկնում «իրենց Վրաստան», այլ որոշում են մնալ Աբխազիայում, երբ «այնտեղ որևէ իրավունք չունեն և ամեն օր նվաստացվում են»:

Ուշադրությանն արժանի

Հունիսի 27-ին Մոսկվայի հովանավորությամբ Աբխազիայի անջատողական իշխանությունները կրկին փակեցին իրենց շրջանի սահմանը Վրաստանի հետ: Թբիլիսին համարում է, որ Էնգուրի գետի երկայնքով անցնող այս սահմանը զուտ «վարչական» է, բայց Սուխումին և Մոսկվան այն ընդունում են որպես «պետական» սահման: Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը բացատրեց իր գործողությունները` վկայակոչելով Վրաստանում հունիսի կեսից սկսված «հակառուսական ցույցերը»: Անցյալ տարի Սուխումին/ Մոսկվան նույն որոշումն էր կայացրել, ենթադրաբար, Ռուսաստանում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության պատճառով: Այլ դեպքերում ևս «խոզի գրիպը» և բազմաթիվ այլ արդարացումներ ծառայեցին սահմանի պարբերական փակումը ռացիոնալացնելու համար:

Ներկայիս «ժամանակավոր» սահմանային սահմանափակումները գործում են մինչ օրս, ինչը գործնականում անհնար է դարձնում Աբխազիայից Վրաստան ճանապարհորդելը: Երիտասարդները, որոնք ապրում են Աբխազիայի Գալի շրջանում և ցանկանում են իրենց քննությունները հանձնել Վրաստանի համալսարաններում, ստիպված են վտանգել իրենց կյանքը` բարձրանալով փշալարերով ցանկապատի վրա: Ըստ որոշ տեղեկությունների, այդ փորձերի արդյունքում վիրավորներ կան: Վրաց-աբխազական սահմանին տեղակայված ռուս սահմանապահներին թույլատրվում է կրակ բացել և կրակել «ներխուժողների» վրա:

2008-ի օգոստոսի պատերազմի ընթացքում Աբխազիայում ծնված և մեծացած շատ էթնիկ վրացիներ, որոնք այնտեղ են մնացել, քանի որ այդ շրջանը անկախացել է (ՌԴ աջակցությամբ), պարբերաբար անցնում են Վրաստան՝ ենթարկվելով մահացու ռիսկի սոցիալ-տնտեսական նկատառումներից ելնելով: Աբխազիայում քաղաքացիական հավասար իրավունքներ ձեռք բերելու նրանց միակ հեռանկարը էթնիկ ինքնությունը փոխելն է և հայտարարել, որ իրենք էթնիկ աբխազներ են, ոչ թե վրացիներ:

Միջազգային օրենքների համաձայն, էթնիկ համայնքի անդամներին ստիպել փոխել իրենց ինքնությունը համարվում է խտրականության և մարդու իրավունքների ոտնահարում: Բայց, ինչպես վրացի փախստականների համայնքի ղեկավարներից մեկը և Աբխազիայի (Թբիլիսիում ճանաչված) ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ Գիորգի Գվազավան է ասում. «Աբխազիայի իշխանություններն ունեն Մոսկվայի աջակցությունը և անտեսում են այդպիսի մեղադրանքներ»: Գվազավան նաև շեշտում է, որ, հատկապես վերջին մի քանի տարիներին, Աբխազիայում հակավրացական քաղաքականությունը դարձել է հատկապես դաժան:

Ըստ Գվազավայի, որպեսզի մարդկանց ստիպեն փոխել իրենց էթնիկ ինքնությունը և իրենց աբխազ հռչակեն, անջատողական իշխանությունները օգտագործում են ոչ միայն ահաբեկումների տարբերակը, այլև վարչական լծակներ: Մասնավորապես, Գալի շրջանի վրացի բնակչությունը զրկված է անձնագրերից և քաղաքացիական բոլոր իրավունքներից, այդ թվում՝ սեփականության իրավունքներից: «Գալիի վրացի բնակիչները պետք է ընդունեն այն փաստը, որ իրենց տունը, որտեղ ապրում էին իրենց պապերը, ցանկացած պահի կարող են բռնագրավվել իշխանությունների կողմից որպես Աբխազիայի պետական սեփականություն, կամ նրանք պետք է ընդունեն վրացիների հարցի «վերջնական լուծման համար» ծրագիրը», – պնդում է Գվազավան:

Այս ծրագիրը, նշել է Գվազավան, անցել է մի շարք առաջադեմ փուլերով: Նախ, Գալի շրջանում փակվեցին վրացական բոլոր դպրոցները: Վրացերենը դասավանդվում է որպես առանձին առարկա շաբաթական ընդամենը մի քանի ժամ, չնայած որ Աբխազիայի էթնիկ-վրացական համայնքը հայցում էր, որ երեխաներին թույլ տրվի բոլոր առարկաները սովորել վրացերենով:

Երկրորդ փուլում վրացիներին զրկեցին անձնագրերից, ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունքից և մերժեցին գույքի սեփականության իրավունքը: Այս պատժամիջոցները չեղարկելու համար տեղի էթնիկ վրացիներին ներկայացվել է ընդամենը մեկ պահանջ՝ Գալիի շրջանի վարչակազմին պաշտոնական հայտարարություն տրամադրել, որ իրենց նախնիները ոչ թե վրացիներ են, այլ աբխազներ և «վերականգնել իրենց աբխազական ազգանունները և աբխազական ինքնությունը»: Այս ամենի համար Աբխազիայի վարչակազմը պահանջում է «հավատարմության» հետագա ապացույցներ, ներառյալ Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվել: Այդ դեպքում Գալիում բնակվող վրացիները պաշտոնապես ճանաչվում են «էթնիկ աբխազներ», նրանց տրվում է աբխազական անձնագիր, և իրավունք մասնակցել ընտրություններին, ունենալ անշարժ գույք:

Ինչպես քաղաքագետ Դավիթ Ավալիիշվիլին մատնանշեց, Աբխազիայի քաղաքացիության քաղաքականությունը հիմնված է էթնիկական ինքնության վրա: Օրինակ ՝ այս անջատողական շրջանում բնակվող անձին, որը հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից, պարտադիր չէ, որ աբխազական անձնագիր տրվի: Աբխազական փաստաթղթեր ստանալու և ինքնորոշված «պետության» լիարժեք քաղաքացի դառնալու համար անձը «պետք է փոխի ոչ միայն քաղաքացիությունը, այլև էթնիկ ինքնությունը», – պարզաբանում է Ավալիշվիլին:

Մոսկվայի աջակցությամբ աբխազական իշխանությունների այս քաղաքականությունը (գոնե թղթի վրա) ակտիվորեն փոխում է տեղի վրացական համայնքի էթնիկ ինքնությունը. 400 էթնիկ վրացի արդեն համաձայնել է վրացական ազգանունները փոխել աբխազականի: Օրինակ ՝ Ագիրբայան դառնում է Ագիրբա, Ադինբայան վերածվում է Ադինբայի, Լաքերբայան՝ Լաքերբայի և այլն:

Աբխազիայի վրացի բնակիչները վախենում են բացահայտ խոսել այն բռնաճնշումների և նվաստացումների մասին, որոնց ենթարկվում են: Բայց նրանցից մեկը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, բերեց մի օրինակ՝ կապված Գալիի շրջանի աբխազական վարչակազմի ղեկավար Թիմուր Նադարայիայի հետ: Տեղի վրացիների հետ 2019-ի ապրիլին կայացած հանդիպման ժամանակ Նադարայան բացահայտորեն զարմացավ, որ նրանք չեն մեկնում «իրենց Վրաստան», այլ որոշում են մնալ Աբխազիայում, երբ «այնտեղ որևէ իրավունք չունեն և ամեն օր նվաստացվում են»:

Աբխազիայի վարած քաղաքականությունը Էնգուրի գետի հյուսիսում ապրող վրաց բնակչության նկատմամբ ակնհայտորեն հանգեցնում է այս փոքրամասնության էթնիկ զտմանը: Նրանց մեծ մասը, ովքեր իրենց համարում են վրացիներ, ճնշման տակ են՝ Աբխազիան ընդմիշտ լքելու կամ դիմելու տեղի դե ֆակտո իշխանություններին և հայտարարելու, որ պատրաստ են փոխել ոչ միայն իրենց քաղաքացիությունը, այլև էթնիկ ինքնությունը:

Այս քաղաքականության նպատակաուղղված խտրական բնույթը հաստատվում է այն փաստով, որ չնայած Աբխազիայում ռուս և հայ փոքրամասնությունները բախվում են որոշ խնդիրների, նրանցից ակնհայտորեն պահանջված չէ հրաժարվել իրենց ազգությունից: Միայն վրացիներն են ենթարկվում խտրականության այս ձևին: Որպես այդպիսին, թերևս զարմանալի չէ նաև այն փաստը, որ Աբխազիայում 400 ազգությամբ վրացիների մասին իրենց ազգանունները փոխելու մասին տեղեկությունները հայտնվել են միևնույն ժամանակ, երբ Մոսկվան կտրուկ ավելացնում է ճնշումը Թբիլիսիի վրա՝ փորձելով փոխել արևմտյան արտաքին քաղաքական ուղղվածությունը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment