Արքայազն Չարլզը իր ցավն է արտահայտել Մերձավոր Արեւելքում հալածվող քրիստոնյաների նկատմամբ «սարսափելի վայրագությունների» եւ «սիրտը կոտրող ողբերգության» հետ կապված

Արքայազն Չարլզը իր ցավն է արտահայտել Մերձավոր Արեւելքում հալածվող քրիստոնյաների նկատմամբ «սարսափելի վայրագությունների» եւ «սիրտը կոտրող ողբերգության» հետ կապված

Հոդվածի առանցքում

  • Արքայազն Չարլզը այցելել է Լոնդոնի Հարավային Քենսինգտոն շրջանի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի:
  • Ծառայության ընթացքում Իրաքի արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը խոսեց տարածաշրջանում հայ քրիստոնյաների խնդիրների մասին:
  • Եկեղեցում Չարլզը զրուցել է նաև Մեծ Բրիտանիայի Հայ եկեղեցու թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննիսյանի և Հայաստանի դեսպանի հետ:
  • Չարլզը ունի կապեր հայ համայնքի հետ և տարիներ ի վեր հետաքրքրություն է ցուցաբերում միջեկեղեցական երկխոսության խրախուսմանը:
  • 2013 թ. նա այցելեց Հայաստան, ուր հանդիպեց երկրի քրիստոնյա հոգևոր առաջնորդների հետ:

Ուշադրությանն արժանի

Արքայազն Չարլզը ասել է, որ քրիստոնեությունը «բառացիորեն ենթարկվում է բարբարոսական և ահավոր հարձակումներին», մասնավորապես Սիրիայում այնտեղ ընթացող քաղաքացիական պատերազմի մոտ չորս տարիների ընթացքում: Գահի ժառանգորդը իր խոսքն է ուղղել Լոնդոնի Հարավային Քենսինգտոն շրջանի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցու այցելուներին:

Նա ասել է. «Որպես քրիստոնյաներ՝ մենք բոլորս պետք է գործենք: Այս ընթացքում ինձ անհանգստացնում են սարսափելի վայրագությունները, որոնց ենթարկվում են Մերձավոր Արեւելքում տառապող քրիստոնյաները … Դա սիրտը կոտրող ահավոր ողբերգություն է»:

չառլզէ

Արքայազն Չարլզը ավելացրել է, որ հայ քրիստոնյաները երկար տարիներ խաղաղ ապրել են իրենց հարևանների հետ: Համայնքը տուժել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի և տարածաշրջանում բռնության տարածման պատճառով:

Արքայազն ասաց. «Ցավալի է լսել հարձակումների մասին, որոնց ենթարկվում են քրիստոնյաներն ու եկեղեցիները, ուր նրանք հավաքվում են, ինչպես դա տեղի ունեցավ Դեր Զորի (Սիրիա) եկեղեցում այս տարվա սկզբին»:

Ծառայության ընթացքում Իրաքի արքեպիսկոպոս Ավագ Ասատուրյանը խոսեց տարածաշրջանում հայ քրիստոնյաների խնդիրների մասին՝ հենվելով սեփական փորձի վրա: «Հարձակումների պատճառով Իրաքի քրիստոնյաները լքում են իրենց հայրերի երկիրը: 1980 թ. այնտեղ կային 1.5 միլիոն քրիստոնյաներ, այժմ իրենց թիվը կազմում է 400 000` Իսլամական պետության (ISIS) բռնությունների պատճառով», – ասաց նա:

«Եթե շատ շուտով քաղաքական միջոցներ չձեռնարկվեն , ապա Մերձավոր Արեւելքի քրիստոնեությունը կդադարի գոյություն ունենալուց իր սեփական ծննդավայրում», – ասել է նա:

Եկեղեցում Չարլզը զրուցել է նաև Մեծ Բրիտանիայի Հայ եկեղեցու թեմի առաջնորդ, եպիսկոպոս Վահան Հովհաննիսյանի, ինչպես նաև Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Չարլզը ունի կապեր հայ համայնքի հետ և տարիներ ի վեր հետաքրքրություն է ցուցաբերում միջեկեղեցական երկխոսության խրախուսմանը: 2013 թ. նա այցելեց Հայաստան, ուր հանդիպեց երկրի քրիստոնյա հոգևոր առաջնորդների հետ:

չառլզ

Անցած տարվա դեկտեմբերին, այցելելով Ղպտիների Ուղղափառ Եկեղեցու կենտրոն Սթիվենեյջում և Սիրիական Ուղղափառ եկեղեցին Ակտոնում, Չարլզը իր մտահոգություն էր արտահայտել կապված այն մարտահրավերների հետ, որոնց առջև կանգնած են քրիստոնյաները Մերձավոր Արևելքի որոշ երկրներում:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment