Թե ինչպես «Գեղեցկուհին» կոտրեց ռոմանտիկ կատակերգության մասին պատկերացումները

Թե ինչպես  «Գեղեցկուհին» կոտրեց ռոմանտիկ կատակերգության մասին պատկերացումները

Հոդվածի առանցքում

  • Ջուլիա Ռոբերթսի դասական ֆիլմը թողարկվել է 1990 թվականի մարտի 23-ին: 25 տարի առաջ այս նոր ֆիլմը նոր շունչ հաղորդեց ժանրին և կանխորոշեց նրա ապագան: 1990 թվականի մարտի 23-ին թողարկված «Գեղեցկուհին» «Պողպատե Մագնոլիաներ» ֆիլմում իր դերի համար արդեն օսկարակիր Ջուլիա Ռոբերթսին դարձրեց ռոմանտիկ կատակերգությունների թագուհի:
  • Բավականին բարդ է «Գեղեցկուհու» նկատմամբ մեծ հարգանքի տուրք մատուցել նրա ինքնատիպության համար, քանի որ ֆիլմի հիմնական գաղափարը Ջորջ Բեռնարդ Շոուի Պիգմալիոնի վերանայված տարբերակն է (որը նաև հիմք է հանդիսացել «Իմ հիասքանչ լեդի» երաժշտական ֆիլմի համար):
  • TIME-ի քննադատ Ռիչարդ Քորլիսսը գրում է. «Մինչև օրս ոչ ոք չէր ստեղծել այնպիսի ռոմանտիկ կատակերգություն, որի մեջ, օրինակ, թունավոր թափոններ թափողը սիրահարվում է ահաբեկիչ գողին […]: Սակայն «Գեղեցկուհու» մեջ գտնվել են այն առավել կարևոր խորհրդանիշները, որոնք օգնում են լավ զգացողություններ առաջացնող ֆիլմ պատրաստել:
  • «Գեղեցկուհուց» հետո Ռոբերթսի կյանքում մի շարք վերելքներ ու վայրէջքներ են եղել, նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնք փորձում էին կրկնել նրա հաջողությունը, ինչն այնքան գրավիչ էր դարձրել 1990 թվականի նրա ֆիլմը:
  • Ավելի քիչ լավ բան է ասվել 1990-ական թվականների կեսերին դրամայում նկարահանվելու նրա փորձերի մասին, ինչպիսիք են «Michael Collins»-ն ու «Mary Reilly»-ն: Սակայն մի անգամ Ռոբերթսը յուրահատուկ մի ֆիլմում կրկին հանդես եկավ որպես նորարար աստղ , որում նա կրկին իր բարձրության վրա էր:
  • Արտասովոր դերեր տանելու Ռոբերթսի պատրաստակամությունը, մասնավորապես պատմականորեն ձևավորված այն ժանրում, որտեղ կինն ու տղամարդը միասին են հաղթահարում խոչընդոտները, և նրա՝ հրաշալի ժպիտով կամ դողացող վերին շրթունքով դերերը նրան դարձրել են աստղ: Նա նաև խաղն է փոխել: 2007 թվականին TIME-ից Բելինդա Լուսքոմբը նշեց ռոմանտիկ ֆիլմի ավարտը՝ հղում տալով Notting Hill-ի հեղինակ Ռիչարդ Քուրթիսին, ով ասել էր. «Եթե դուք գրում եք երկու սիրահարների մասին, որը տեղի է ունենում օրական միլիոն անգամ՝ ամբողջ աշխարհում, ապա այն պատճառով, որ ձեզ մեղադրել են անիրական և սենտիմենտալ գրելու մեջ»:
  • Այսօր ռոմանտիկ կատակերգությունը ավելի շատ է մեռնում, քան 2007 թվականին: Ռոբերթսի հաջողությունից և դեպի դրամաներ շարժվելուց հետո ոչ ոք թագը չվերցրեց: Ջեննիֆեր Լոուրենսն ու Էմմա Սթոունը, երկուսն էլ բավականին աներևակայելի նկարահանումներ են կատարել, բայց հետո բավարարվել են: Միգուցե դա ավելի լավ է: «Գեղեցկուհուն» հաջորդած 10-15 տարիների ընթացքում ժանրը բնութագրվեց ավելի ու ավելի խառնաշփոթներով, թե ինչպես աստղերին իրարից պահպանեն: Քանի որ դաշտը խոպան է, հնարավոր է նոր Ռոբերթս կհաստատվի և կսիրաշահի հանդիսատեսի ճաշակը բարոկյան խոչընդոտներով ու անիրատեսական վերջնական զույգերով:

Ուշադրությանն արժանի

Ջուլիա Ռոբերթսի դասական ֆիլմը թողարկվել է 1990 թվականի մարտի 23-ին

25 տարի առաջ այս նոր ֆիլմը նոր շունչ հաղորդեց ժանրին և կանխորոշեց նրա ապագան: 1990 թվականի մարտի 23-ին թողարկված «Գեղեցկուհին» «Պողպատե Մագնոլիաներ» ֆիլմում իր դերի համար արդեն օսկարակիր Ջուլիա Ռոբերթսին դարձրեց ռոմանտիկ կատակերգությունների թագուհի:

Սակայն միգուցե ավելի վճռականորեն այն հիմք դրեց «բարձր հայեցակարգին»՝ պատմություն, որը կարելի է ներկայացնել հակիրճ, բայց բովանդակալից  կերպով, որը ժանրի՝ այդ պահի  հրամայականն էր: Նախկինում ռոմանտիկ կատարկերգությունները տարբերվում էին: «Գեղեցկուհին» ֆիլմում զույգի պատմությունը ֆիլմի առանցքն է: Դա նորարարություն էր, որը ժանրին բերեց կարճատև եկամուտ, սակայն նպաստեց, որ այն չհնանա:

Բավականին բարդ է «Գեղեցկուհու» նկատմամբ մեծ հարգանքի տուրք մատուցել նրա ինքնատիպության համար, քանի որ ֆիլմի հիմնական գաղափարը Ջորջ Բեռնարդ Շոուի Պիգմալիոնի վերանայված տարբերակն է (որը նաև հիմք  է հանդիսացել «Իմ հիասքանչ լեդի» երաժշտական ֆիլմի համար): Այնուամենայնիվ, իրոք ցնցող մի բան կա Լոս-Անջելեսյան անառակ Վիվիանի (որի դերակատարը Ռոբերթսն է) պատմության մեջ, ում հաճախորդն է դառնում ճանապարհորդող հարուստ գործարար Էդվարդը (դերակատարը Ռիչարդ Գիրն է), որը փորձում է նրան քաղաքակիրթ հասարակության մեջ իրեն դրսևորելու դասեր տալ:

Որոշ խոչընդոտներից հետո զույգը, ընդունելով մինյանց աշխարհները այնպես, ինչպես կա,  միասին էին: Այսօր դա սովորական է՝ կաբելային հեռուստատեսությամբ որոշ, ֆանտաստիկայի ժանրին առավել մոտ  ֆիլմերի հաճախ ցուցադրումից  հետո, սակայն «Գեղեցկուհու» սյուժեն արտասովոր է և մի քիչ էլ ինքն իրենով զվարճալի. Վիվիանի հետ մի քանի օր անցկացնելուց հետո Էդվարդը չի էլ գիտակցում, որ չի հետևում իր աշխատանքին և  ձախողում է գործարքը: Իհարկե: Ֆիլմի գաղափարը առաջին նախագծից էականորեն տարբերվում է, որում Վիվիանը թմրամոլ էր, և որին ֆիլմի վերջում Էդվարդը թողում է, որպեսզի  վերադառնա իր ընկերուհում մոտ: Վերջնական տարբերակը շատ ավելի հստակ էր, մի քիչ էլ անիրական:

Նախագծի վերանայման ընթացքում Էդվարդն ու Վիվիանը հանդես են գալիս որպես հասարակ մարդիկ, ովքեր ընդունակ են հաղթահարել ցանկացած խոչընդոտ,  սակայն ոչ բոլորն են նրանց կողմից:

TIME-ի քննադատ Ռիչարդ Քորլիսսը գրում է. «Մինչև օրս ոչ ոք չէր ստեղծել այնպիսի ռոմանտիկ կատակերգություն, որի մեջ, օրինակ, թունավոր թափոններ թափողը սիրահարվում է ահաբեկիչ գողին […]: Սակայն «Գեղեցկուհու» մեջ գտնվել են այն առավել կարևոր խորհրդանիշները, որոնք օգնում են լավ զգացողություններ առաջացնող ֆիլմ պատրաստել: Որպես ֆիլմի դեմ ուղղված վկայություն,  Քորլիսսը մեջբերում է բացարձակ կանխատեսելի բնույթը: Ֆիլմի մասին իր կարծիքերը ընդհանրացնող եզրակացության  մեջ նա հիասքանչ մեկնաբանություն է գտնում՝ «Մոխրոտը»:

Սակայն հնի և նորի համադրությունը շատերի կարծիքով ֆիլմն ավելի արժեքավոր է դարձնում: Ռոբերթսը այս ֆիլմում խաղացած դերի համար  «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգում առաջադրվեց օսկարի  թեկնածու: Ֆիլմը կինոթատրոններում այդ տարի  ցուցադրվող բոլոր ֆիլմերի շարքում չորրորդն էր, ինչը հազվադեպ է լինում, եթե ֆիլմը  չի թողարկվել ամռանը կամ արձակուրդների ընթացքում: 1990 թվականի համար առաջին հիթ հանդիսացող  ֆիլմը «Ուրվականն» էր՝ ռոմանտիկ դրամա, որում վերլուծվում էին անառակի և նրա հաճախորդի փոխհարաբերություները:

«Գեղեցկուհուց» հետո Ռոբերթսի կյանքում մի շարք վերելքներ ու վայրէջքներ են եղել, նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, որոնք փորձում էին կրկնել նրա հաջողությունը, ինչն այնքան գրավիչ  էր դարձրել 1990 թվականի նրա ֆիլմը: Երբ Քորլիսսը գրում է՝ Ռոբերթսի «Թշնամու հետ քնածը» 1991 թվականին նկարահանված ֆիլմը, կարծիք է արտահայտում, որ «Ռոբերթսը ավելի շատ հաջողակ է, քան խելացի»՝ նշելով նրա «հմայքի դատարկությունը»:

Ընկալման այս դատարկությունը հնարավորություն տվեց Ռոբերթսին՝ առաջ անցնել իր մրցակիցներից, որոնց քննադատը նշել էր, որ գերազանցում էին նրան, և որոնց թվում էին Վայնոնա Ռայդերն ու Միշել Պֆայֆֆերը, երբ նա ցուցաբերեց ավելի մեծ պատրաստակամություն և քիչ դիմադրություն՝ այնպիսի ռոմանտիկ կատակերգությունների համար, ինչպիսիք էին «I Love Trouble»-ը, որտեղ նա քիչ ներդրում է ունեցել (այս ֆիլմի վերաբերյալ կարծիք գրելիս  Քորլիսսը Ռոբերթսին անվանել է «Լամբորջինի, որի վարելու ձևը քչերը գիտեն»):

Ավելի քիչ լավ բան է ասվել 1990-ական թվականների կեսերին դրամայում նկարահանվելու նրա փորձերի մասին, ինչպիսիք են «Michael Collins»-ն ու «Mary Reilly»-ն: Սակայն մի անգամ Ռոբերթսը յուրահատուկ մի ֆիլմում կրկին հանդես եկավ որպես նորարար աստղ  , որում նա կրկին իր բարձրության վրա էր:

«Լավագույն ընկերոջս հարսանիքը»  ֆիլմում նա խաղում է մի սատանայական դեր, երբ ռեստորանային քննադատը փորձում է վիժեցնել իր ընկերոջ ամուսնական արարողությունը, որպեսզի հասնի նրա հետ ամուսնանալու պայմանին, որը նրանք կապել էին մի քանի տարի առաջ:

Իր խաղացած էքստրեմալ դերում նա մեծ հաջողություն չունեցավ, և մասնավորապես ռոմանտիկ կատակարգության մեջ իր դերի համար, որը նվիրված էր այն գաղափարին, թե որքան խնդիրներ կարող է առաջացնել բարձրությունից վախի հիվանդությունը:

Դա հիթ դարձավ, և վերականգնեց Ռոբերթսի՝ իր ժանրում զբաղեցրած ազդեցիկ տեղը, որն օգնեց որոշակիացնել, որ նա պատրաստ է համարձակության դիմել: Մի քանի տարի անց նկարահանվեց «Notting Hill»-ը, որում Ռոբերթսը խաղում է աշխարհահռչակ դերասանուհու դերը, որը հանդիպում է գրախանութի տիրոջ հետ, և «Փախած հարսնացուն», որում նա կրկին Գիրի հետ է հանդես գալիս՝ մարմնավորելով կնոջ, որը սարսափում է ամուսնությունից:

Գիրը նրա մասին գրող լրագրող էր, և պատմությունը ավարտվում է նրանով, որ ցանկություն  է հայտնում ամուսնանալ նրա հետ՝ չնայած նրա բռնկուն բնավորությանը և իր աշխատանքին:

Արտասովոր դերեր տանելու Ռոբերթսի պատրաստակամությունը, մասնավորապես պատմականորեն ձևավորված այն  ժանրում, որտեղ կինն ու տղամարդը միասին են հաղթահարում խոչընդոտները, և նրա՝ հրաշալի ժպիտով կամ դողացող վերին շրթունքով դերերը նրան դարձրել են աստղ: Նա նաև խաղն է փոխել: 2007 թվականին TIME-ից Բելինդա Լուսքոմբը նշեց ռոմանտիկ ֆիլմի ավարտը՝  հղում տալով Notting Hill-ի հեղինակ Ռիչարդ Քուրթիսին, ով ասել էր. «Եթե դուք գրում եք երկու սիրահարների մասին, որը տեղի է ունենում օրական միլիոն անգամ՝ ամբողջ աշխարհում, ապա այն պատճառով, որ ձեզ մեղադրել են անիրական և սենտիմենտալ գրելու մեջ»: 2007 թվականին «Knocked Up» ռոմանտիկ ժանրի հիթ դարձած ֆիլմը ներկայացրեց այն, ինչը սկսել էր Ռոբերթսը. անհեթեթ է գնալ սթափ մտածելակերպին հակառակ:

Այս ֆիլմի աստղ Քեթրին Հեյգլը քննադատել էր սցենարիստին՝ իրեն «հումորի զգացողությունից զուրկ և տագնապահար» ներկայացնելու համար: Նա ավելի քիչ  չէր անհանգստացած, քան Ռոբերթսը, ով  տարիներ առաջ ձգտում էր խափանել հարսանիքը, կամ հրաժարվում շուրթերն համբուրելուց, սակայն աստղերի միջև սահմանների ծրագիրը այնքան ամուր է հաստատվել, որ անտեսանելի է դարձել: Հեյգլը հավանաբար չէր մտածել, որ Knocked Up-ը զվաճալի են դարձնում նրա հերոսների միջև առանձնահատկությունները, սակայն ծիծաղող հանդիսատեսը չի նկատել:

Այսօր ռոմանտիկ կատակերգությունը ավելի շատ է մեռնում, քան 2007 թվականին: Ռոբերթսի հաջողությունից և դեպի դրամաներ շարժվելուց հետո ոչ ոք թագը չվերցրեց: Ջեննիֆեր Լոուրենսն ու Էմմա Սթոունը, երկուսն էլ բավականին աներևակայելի նկարահանումներ են կատարել, բայց հետո բավարարվել են: Միգուցե դա  ավելի լավ է: «Գեղեցկուհուն»  հաջորդած 10-15 տարիների ընթացքում ժանրը բնութագրվեց ավելի ու ավելի խառնաշփոթներով, թե ինչպես աստղերին իրարից պահպանեն: Քանի որ դաշտը խոպան է, հնարավոր է նոր Ռոբերթս կհաստատվի և կսիրաշահի հանդիսատեսի ճաշակը բարոկյան խոչընդոտներով ու անիրատեսական վերջնական զույգերով: Կամ, միգուցե, մի զույգ էլ լինի Ռոբերթսից ու Գիրից, սակայն հաշվի առնելով՝ թե որտեղ են նրանք արդեն եղել, դժվար է  պատկերացնել, թե ուր կգնան հաջորդիվ:

Հնարավորություններից մեկ, որը առաջարկվել է այնպիսի ֆիլմերի հաջողությամբ, ինչպիսին Silver Linings Playbook-ն է, այն է, որ քառորդ դարը հնարավոր է բավականին երկար է շարունակվել Գեղեցկուհու սկսած միտումով և ապագայի ռոմանտիկ կատակերգությունները ստիպված են ավելի շատ բան անել Երկիր մոլորակի պայմանների հետ:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment