Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը արձակել է կառավարությունը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը արձակել է կառավարությունը

Հոդվածի առանցքում

  • Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հինգշաբթի արձակել է կառավարությունը: Ըստ նախագահի՝ այն անկարող էր բարձրացնել կենսամակարդակը և երկրում դրական փոփոխություններ կատարել: «Տնտեսության շատ ոլորտներում, չնայած բազմաթիվ օրենքների և կառավարության որոշումների ընդունմանը, դրական փոփոխություններ չեն կատարվել», - ասել է Նազարբաևը:

Ուշադրությանն արժանի

 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հինգշաբթի արձակել է կառավարությունը: Ըստ նախագահի՝ այն անկարող էր բարձրացնել կենսամակարդակը և երկրում դրական փոփոխություններ կատարել:

«Տնտեսության շատ ոլորտներում, չնայած բազմաթիվ օրենքների և կառավարության որոշումների ընդունմանը, դրական փոփոխություններ չեն կատարվել», – ասել է Նազարբաևը:

Նազարբաևը միջոցներ է ձեռնարկում

Նազարբաևը, ով իշխանության ղեկին է 1991 թ. Խորհրդային Միության փլուզումից հետո, գրել է, որ շուտով առաջարկելու է «մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն սոցիալական բարեկեցության ամրապնդմանը և մարդկանց կյանքի որակի բարձրացմանը»:

Նազարբաևը նշել է, թե ուշադրության կենտրոնում կլինեն աղքատներին ավելի շատ աջակցության տրամադրման, կենսապայմանների բարելավման և տարածաշրջանային զարգացման հետ կապված հարցեր: Նա ասում է, որ աղքատ ընտանիքները եկամուտի քիչ աղբյուր ունեն և միջոցների մեծ մասը ծախսում են սննդի վրա:

Հայտարարությանը նախորդել էին Ղազախստանի կանանց մի շարք բողոքներ, որոնք կոչ են արել ավելի շատ ֆինանսական աջակցություն ցուցաբերել երեխաներին և ավելի անվտանգ բնակարանային պայմաններ ստեղծել, հատկապես հինգ երեխաներին սպանած հրդեհից հետո:

Նազարբաևը 1990 թ. ընտրվել է Ղազախստանի առաջին նախագահ, և մնացել իշխանության մոտ երեք տասնամյակ: 2015 թ. նախագահական ընտրությունների ժամանակ իրեն ձայն տված բնակչության պաշտոնական թիվը 97,75 տոկոս է: Նախկինում Ղազախստանի նախագահի պաշտոնը տեսականորեն սահմանափակված է եղել առավելագույնը երկու հինգ տարվա ժամկետով: Նազարբաևը այդ սահմանափակումը հանեց 2007 թ. մայիսին:

Անկում ապրող տնտեսության դեմ պայքարը

Թեև որոշ նախարարներ և փոխնախարարներ, հավանաբար, կվերականգնվեն, որոշումն ավարտին հասցրեց 2016 թվականից սկսած Բակիթխան Սագինտաևի վարչապետությունը: Նա որոշ անձանց կողմից դիտարկվել է որպես ղեկավարության անցումային ղեկավար երկրում:

Նազարբաևի հայտարարությունը գալիս է Ղազախստանում աճող դժգոհության պայմաններում, քանի որ նավթային կախվածություն ունեցող երկրի տնտեսությունը դժվարություններ է կրում 2014 թ-ից վավթի գների կտրուկ անկման և իր հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների պատճառով:

«ՀՆԱ աճը հիմնականում պայմանավորված է հումքի շնորհիվ», – ասել է Նազարբաևը: «Սակայն կառավարությունը Ազգային բանկի հետ միասին չկարողացան ամբողջովին ստեղծել ռեալ խթաններ և գործիքներ տնտեսության որակական աճի համար»:

Ղազախստանը դանդաղ վերականգնվում է նավթի գների 2014 թ. անկումից հետո: Համաշխարհային բանկի տվյալները ցույց են տալիս, որ 2015 և 2016 թվականներին ՀՆԱ-ն աճել է համապատասխանաբար 1,2 և 1,1 տոկոսով, իսկ 2017 թ. մինչև 4 տոկոս: Համաշխարհային բանկի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները 2018 թ. կանխատեսումներով կկազմի ավելի փոքր՝ 3,7 տոկոս:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment