Ինչպես համոզիչ պրեզենտացիաներ ներկայացնել
Հոդվածի առանցքում
- Երբ գործը հասնում է համոզելու տեխնոլոգիաներին, եթե դուք հստակ չներկայացնեք նպատակը, կպարտվեք: Շատ հաճախ պրեզենտացիաները որոշակի արդյունքներ չեն ունենում, քանի որ դրանք կոնկրետ գործունեությանն ուղղված հստակ ուղով չեն ներկայացվում:
- Անորոշությունը ձեր թշնամին է, և նմանատիպ ոչ հստակ արտահայտությունները՝ «Ինձ ունկնդրողները շատ բան կհասկանան իմ ծրագրի մասին» չպետք է լինեն: Գործողությունները դարձրեք շոշափելի և համոզիչ, ապա կառուցեք բովանդակությունը այն հիմքի շուրջ, թե ինչ պետք է իմանա, ինչին հավատա և ինչ զգա ձեր մասին լսարանը, որպեսզի որոշակի գործողությունների դիմի:
- Կիրառեք տրամաբանական, ազգային և զգացմունքային կոչեր, ինչպես նաև ապացույցներ, որպեսզի ձեր փաստարկները համոզիչ լինեն: Դրանք կարող են ներառել փորձագետների եզրակացություններ, վիճակագրական տվյալներ, իրական կյանքից օրինակներ կամ անձնական փորձ:
- Գրավել. կորզեք լսարանի ուշադրությունը անեկդոտով, հարցով, զարմանալի վիճակագրությամբ կամ հրահրիչ մեջբերմամբ: Հաղորդագրություն. առաջին քայլից հետո մեկ նախադասությամբ ներկայացրեք լասրանին, թե ինչի մասին է լինելու ձեր պրեզենտացիան:
- Ամբողջ ելույթը մտապահելու փոխարեն վերակազմեք այն՝ կազմելով 5 բաղկացուցիչներից՝ առաջին 10 բառերը, հաղորդագրությունը, 3 հիմնական առավելությունները, փակումը և վերջին 10 բառերը: Տեսախցիկը օգտագործեք ժեստերն ու խոսքը ավելի պրակտիկ դարձնելու և նախապատրաստվելու համար ժեստեր օգտագործեք միայն ասվածն ընդգծելու համար:
Ուշադրությանն արժանի
Երբ գործը հասնում է համոզելու տեխնոլոգիաներին, եթե դուք հստակ չներկայացնեք նպատակը, կպարտվեք: Շատ հաճախ պրեզենտացիաները որոշակի արդյունքներ չեն ունենում, քանի որ դրանք կոնկրետ գործունեությանն ուղղված հստակ ուղով չեն ներկայացվում:
- Ձևակերպե՛ք, թե ինչ եք ուզում
Նախքան բովանդակության մասին մտածելը կարևոր է հստակ իմանալ, թե ինչ արդյունք եք ակնկալում ձեր պրեզենտացիայից: Ծրագրավորման գործընթացը սկսելուց բավական հաջող գաղափար է հետևյալը գրելը. «Երբ ես ավարտեմ խոսելը, իմ լսարանը…», և ավարտել նախադասությունը ինչ-որ կոնկրետ գործողությամբ:
Անորոշությունը ձեր թշնամին է, և նմանատիպ ոչ հստակ արտահայտությունները՝ «Ինձ ունկնդրողները շատ բան կհասկանան իմ ծրագրի մասին» չպետք է լինեն: Գործողությունները դարձրեք շոշափելի և համոզիչ, ապա կառուցեք բովանդակությունը այն հիմքի շուրջ, թե ինչ պետք է իմանա, ինչին հավատա և ինչ զգա ձեր մասին լսարանը, որպեսզի որոշակի գործողությունների դիմի:
2.Ինչպես գրավել լսարանի ուշադրությունը
Հիշեք, որ ձեր նպատակը ոչ թե լսարանին ստիպելն է հասկանալ, այլ համոզել նրանց գործողությունների դիմել:
- Միշտ մտածեք, որ ձեր լսարանը բաղկացած է լավ և հնարամիտ մարդկանցից, ովքեր այնքան ծանոթ չեն ներկայացվող նյութին, որքան դուք
- Ներկայացրեք ձեր պատկերացումները փաստարկի երկու կողմի մասին էլ: Անհրաժեշտության դեպքում բացատրեք ձեր ներկայացրածի վերաբերյալ հնարավոր ռիսկերն ու խոչընդոտները և այն, թե դրանք ինչպես պետք է հաղթահարվեն
- Կիրառեք տրամաբանական, ազգային և զգացմունքային կոչեր, ինչպես նաև ապացույցներ, որպեսզի ձեր փաստարկները համոզիչ լինեն: Դրանք կարող են ներառել փորձագետների եզրակացություններ, վիճակագրական տվյալներ, իրական կյանքից օրինակներ կամ անձնական փորձ
3.Առավելություններն ու խոչընդոտները
Որո՞նք են լսարանի ռազմավարական, անձնական և բիզնես շահերը որոշակի գործողություններ կատարելու համար: Ի՞նչ խոչընդոտներ կամ արգելքներ կարող են խանգարել նրանց անել այդ գործողությունը: Այս հարցերի՝ նախնական ուղեղային գրոհը կօգնի հստակեցնել, թե ինչպես հասնել լսարանից ակնկալվող գործողությանը:
Երբ դա անեք, լսարանի համար ընտրեք երեք առավել կարևոր թեմաներ՝ շահեր կամ խոչընդոտներ: Այնուհետև գտեք համապատասխան փորձագիտական կամ վիճակագրական տվյալներ, որոնք կօժանդակեն յուրաքանչյուր թեմային:
4.Կերտե՛ք ձեր փաստարկը
Հաջող հռետորությունը կառուցվում է հստակ սահմանված և վստահելի սխեմայով՝
- գրավել. կորզեք լսարանի ուշադրությունը անեկդոտով, հարցով, զարմանալի վիճակագրությամբ կամ հրահրիչ մեջբերմամբ
- հաղորդագրություն. առաջին քայլից հետո մեկ նախադասությամբ ներկայացրեք լասրանին, թե ինչի մասին է լինելու ձեր պրեզենտացիան
- հստակ ուրվագծեք. ուրվագծերը լսարանին ներկայացնում են ձեր փաստարկն ու այնքան պարզ են, որքան, եթե ասեիք. «Կա 3 պատճառ, թե ինչու պետք է ինձ ընտրեք, դրանք են գիտելիքը, հմտությունն ու կիրքը»
- առավելություններ 1-3. կենտրոնացեք ոչ թե հնարավորությունների, այլ առավելությունների վրա: Ձեր պրեզենտացիայի նվազագույնը 75 տոկոսը պետք է նվիրված լինի ձեր երեք հիմնական կետերի զարգացմանը: Յուրաքանչյուր առավելություն կամ թեմա պետք է զուգակցվի ուշադրությամբ ընտրված վիճակագրությամբ, ցուցադրումներով, օրինակներով կամ անձնական փորձով
- ավարտ. հանրագումարի բերեք ձեր հիմնական ասելիքը մեկ նախադասությամբ և գործողության կոչ արեք: Դա պետք է լինի ուղղակի ավարտ, օրինակ «այցելեք մեր վեբ-կայքը» կամ անուղղակի փակում , որի ժամանակ մարդկանց կհիշեցնեք, թե ինչպիսի դժվարություններ կլինեն, եթե նրանք չդիմեն համապատասխան գործողությունների: Իրոք հզոր ելույթները նաև որոշակի միջոցներով կապվում են ելույթի սկզբի հետ: Դա օգնում է խուսափել լսարանին ասելուց, որ դուք ավարտել եք: Հիմնական խնդիրը ուշադրության կորզումն է, որն արդեն հնարավորություն կտա հեշտությամբ ուղղորդել մնացածը:
5.Գործել պրոֆեսիոնալի նման
Ուսեին Բոլտը աշխարհում ամենաարագընթաց մարդը չէ, նա միաժամանակ աշխարհի ամենաարագընթացն է, երբ ստադիոնում նրան նայում են 80 հազար մարդ, իսկ միլիարդավոր մարդիկ էլ հետևում են ուղիղ եթերով: Հասարակական ելույթները ներկայացում են: Բոլտի նման դուք էլ պետք է կարողանաք ձեր ասելիքը տեղ հասցնել ոչ միայն կիրառական, այլ նաև մեծ ճնշման պայմաններում:
Հստակ կառուցվածքն և մեծ փորձ ունենալը մտքի ուղին լուսավորելու հիմնական միջոցներն են:
Ներկայացման համար լավագույն խորհուրդները՝
- ամբողջ ելույթը մտապահելու փոխարեն վերակազմեք այն՝ կազմելով 5 բաղկացուցիչներից՝ առաջին 10 բառերը, հաղորդագրությունը, 3 հիմնական առավելությունները, փակումը և վերջին 10 բառերը
- տեսախցիկը օգտագործեք ժեստերն ու խոսքը ավելի պրակտիկ դարձնելու և նախապատրաստվելու համար
- ժեստեր օգտագործեք միայն ասվածն ընդգծելու համար
- լսարանի հետ տեսողական կոնտակտ ստեղծեք
- միմիկաով արտահայտեք ձեր զգացմունքները
- հետևեք խոսքի արտասանմանը և տեմպի բազմազանեցմանը
- շատ արագ մի խոսեք, դա մրցավազք չէ
- հագնվեք ըստ պատշաճի
Ի վերջո, պրեզենտացիայի օրը, երբ տեսնեք, որ չեք տեղավորվում ժամանակային սահմանների մեջ, սահուն անցում կատարեք դեպի ձեր ավարտական մասը և եզրահանգման եկեք, սակայն այն բանից հետո, երբ վստահ եք, որ բոլոր կարևոր գործողությունների կոչը արել:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ