Վարչապետն ասել է, որ Թուրքիան չի «ընկրկի» հրեական, հայկական լոբբի առջև
Հոդվածի առանցքում
- Ըստ Anadolu լրատվական գործակալության, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան չի «ընկրկի» շահագրգիռ որոշ հատուկ խմբերի, այդ թվում հրեական և հայկական լոբբիի առջև: Կիրակի երեկոյան Դավութօղլուն ասել է. «Մենք չենք զիջի հրեական, հայկական կամ հունական լոբբիին»:
- Կառավարությունը Գյուլենին մեղադրել է «զուգահեռ պետություն» ստեղծելու համար, Դավութօղլուն էլ ասել է, որ երբեք չի խոնարհվի իր հակառակորդի լոբբիի առջև: Իշխանությունը ձերբակալել է Գյուլենի աջակիցներին, նրանց թվում են ոստիկաններ և լրագրողներ: Շատերին հետագայում ազատ են արձակել:
Ուշադրությանն արժանի
Ըստ Anadolu լրատվական գործակալության, վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան չի «ընկրկի» շահագրգիռ որոշ հատուկ խմբերի, այդ թվում հրեական և հայկական լոբբիի առջև: Կիրակի երեկոյան Դավութօղլուն ասել է. «Մենք չենք զիջի հրեական, հայկական կամ հունական լոբբիին»:
Թվում է` Դավութօղլուն պատասխանել է ԱՄՆ-ում բնակվող, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին դաշնակից, այժմ նրա հետ թշնամացած թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի սուր քննադատությանը, որն անցած շաբաթ հրապարակել էր The New York Times-ը:
Գյուլենի հոդվածը ափսոսանք էր հայտնում, որ Թուրքիան հետքայլ է կատարում ժողովրդավարական բարեփոխումներից: Գյուլենը հայտարարել էր, որ գործող կառավարությունը «երկիրը տանում է դեպի բռնապետություն»:
Կառավարությունը Գյուլենին մեղադրել է «զուգահեռ պետություն» ստեղծելու համար, Դավութօղլուն էլ ասել է, որ երբեք չի խոնարհվի իր հակառակորդի լոբբիի առջև: Իշխանությունը ձերբակալել է Գյուլենի աջակիցներին, նրանց թվում են ոստիկաններ և լրագրողներ: Շատերին հետագայում ազատ են արձակել:
Հունիսին Թուրքիայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Ապրիլին հայերը հիշատակելու են Թուրքիայում 1915 թվականի կոտորածների 100-րդ տարելիցը, որը շատերը համարում են Ցեղասպանություն:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ