Ամերիկահայ կինը, չնայած ծննդաբերական ցավերին, պնդում է ավարտել քաղաքացիություն ստանալու արարողությունը

Ամերիկահայ կինը, չնայած ծննդաբերական ցավերին, պնդում է ավարտել քաղաքացիություն ստանալու արարողությունը

Հոդվածի առանցքում

  • Ամերիկահայ մի հղի կին հրաժարվեց լքել ամերիկյան քաղաքացիություն ստանալու արարողությունը, քանի դեռ չի երդվել որպես ԱՄՆ քաղաքացի, չնայած, որ  ուժեղ ցավեր ուներ: Ամերիկացի դատավոր Քորմակ Քերնին ասել է, որ 31-ամյա կնոջ մոտ, որը խնդրել է հրապարակել միայն իր անունը ՝ Տաթև, սկսել են կծկումներ Լոս Անջելեսի համաժողովների կենտրոնում, որտեղ Քերնին պետք է նախագահեր ավելի քան 3000 անձանց ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու արարողությունը: 

Ուշադրությանն արժանի

Ամերիկահայ մի հղի կին հրաժարվեց լքել ամերիկյան քաղաքացիություն ստանալու արարողությունը, քանի դեռ չի երդվել որպես ԱՄՆ քաղաքացի, չնայած, որ  ուժեղ ցավեր ուներ:

Ամերիկացի դատավոր Քորմակ Քերնին ասել է, որ 31-ամյա կնոջ մոտ, որը խնդրել է հրապարակել միայն իր անունը ՝ Տաթև, սկսել են կծկումներ Լոս Անջելեսի համաժողովների կենտրոնում, որտեղ Քերնին պետք է նախագահեր ավելի քան 3000 անձանց ամերիկյան քաղաքացիություն տրամադրելու արարողությունը: 

Տաթևը հաջորդ շաբաթ պետք է ունենար կեսարյան վիրահատում, չէր համաձայնվում հեռանալ մինչև երդում չտա:

Տաթևը «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է, որ կծկումներն ավարտվել են այն բանից հետո, երբ նա վերադարձել է տուն, հանգստացել: Ասել է, որ վճռական էր քաղաքացի դառնալու հարցում՝ Թրամփի վարչակազմի ներգաղթի քաղաքականության վերաբերյալ ունեցած մտահոգությունների պատճառով:

«Ես այս գործընթացն արագացրել եմ գործող նախագահի պատճառով, քանի որ ներգաղթի մասին օրենքները ենթարկվում են փոփոխման», – ասում է Տաթևը, որն արդեն ունի 2-ամյա դուստր:

Նախագահ Թրամփը կոշտ ներգաղթի քաղաքականություն է որդեգրել իր նախագահության ընթացքում:

Վարչակազմը վերջին շաբաթների ընթացքում հայտարարեց նոր առաջարկված կանոն, որը կարող է ընդլայնել հանրային օգնության այն տեսակները, որոնք կարող են ստանալ օրինական ներգաղթյալները, նախքան «պետական տուրք» համարվելը, ինչը կարող է հանգեցնել նրանց գրինքարտից մերժելուն:

Թրամփը նաև ասել է, որ այս շաբաթ վարչակազմը «դիտարկում է» ՝ վերջ տալ ծննդով քաղաքացիություն ստանալը:

«Ես չեմ ուզում, որ իմ երեխան այս երկրում մեծանա այս խնդիրների հետ իր հայրենիքում, և ապրի անօրինական», – ասել է Տաթևը, որը 14 տարեկանից բնակվում է ԱՄՆ-ում:

Հոդվածի բնօրինակն՝  այստեղ

Write a comment