Պրահայում գիտաժողով նվիրված Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին

Պրահայում գիտաժողով նվիրված  Հայոց Ցեղասպանության հարյուրամյակին

Հոդվածի առանցքում

  • Երկուշաբթի, ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Պրահայի Երաժշտության թանգարանում բացվել է «Հայոց Ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև մարտի 22-ը:
  • Շատ զեկույցներ նվիրված էին ցեղասպանության հետևանքով առաջացած հումանիտար աղետին, այդ թվում, տեղահանված հայերի ճակատագրին, որբերի խնամքին և առևանգված կանանց ու երեխաների փրկությանը:

Ուշադրությանն արժանի

Ցուցահանդես մայրաքաղաքում և ասուլիս իրավագիտության ֆակուլտետում, հայացք սարսափելի իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջ

Պրահա, մարտի 10 – Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը կքննարկվի գիտաժողովում, Պրահայի Կարլովի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Հյուրերի թվում կլինի Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Երկուշաբթի, ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Պրահայի  Երաժշտության թանգարանում բացվել է  «Հայոց Ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերում» ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև մարտի 22-ը: Ցուցահանդեսում ներկայացվում է միջազգային մամուլի այն ժամանակաշրջանը, որի ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել հայերի հալածանքներին ու կոտորածին:

Լրագրողները Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից,  գրել են 1894-96 թվականների համիդյան ջարդերի, 1909-ին Ադանա նահանգի  վայրագությունների և 1915-23 թվականների ցեղասպանության մասին: Շատ զեկույցներ նվիրված էին ցեղասպանության հետևանքով առաջացած հումանիտար աղետին,  այդ թվում,  տեղահանված հայերի ճակատագրին,  որբերի խնամքին և առևանգված կանանց ու երեխաների փրկությանը:

Չորեքշաբթի ևս մեկ  համաժողով կկայանա Պրահայի Գյոթեի ինստիտուտում, որտեղ կքննարկվի Հայոց Ցեղասպանությունը և ներկա իսլամական արմատականությունը:

Այն կանցկացվի Հայաստանի դեսպանատան և Պրահայում Իտալիայի մշակույթի ինստիտուտի հովանու ներքո: Հիմնական հյուրերը կլինեն Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի արտաքին գործերի երկու նախկին նախարարներ Կիրիլ Սվոբոդան և Կարել Շվարցենբերգը:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment