Թուրքիան ուսումնասիրում է 15 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի վատագույն խափանումները

Թուրքիան ուսումնասիրում է 15 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի վատագույն խափանումները

Հոդվածի առանցքում

  • Թուրքիայի ամբողջ տարածքով 15 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամենալայնամասշտաբ խափանման պատճառների բացահայտման համար բոլոր հնարավոր պատճառները, այդ թվում և ահաբեկչությունը, ուսումնասիրվել են: Այս մասին նշել է Թուրքիայի վարչապետը:
  • «Անցած շաբաթ էլեկտրականությունը գրեթե ամեն օր մի քանի ժամով անջատված է եղել»,- հարավային Ադանա քաղաքից հեռախոսով հայտնել է Օնաթչան: Ըստ նրա, խափանումները անցած տարի ազդել են արդյունաբերության վրա:
  • 2014 թվականի վերջին 69,520 մեգավատտ հզորություն ունեցող Թուրքիան սեփականաշնորհել է իր տարածքային բաշխիչ բոլոր ցանցերը: Պետության էներգիայի արտադրողը՝ Turkiye Elektrik Uretim AS-ը, պետական պոտենցիալի 30 տոկոսն է կազմում: Պետական փոխանցման բաշխիչ համակարգը ղեկավարվում է Turkiye Elektrik Iletisim AS-ի կողմից, որը ամբողջությամբ պետության սեփականությունն է:
  • Ժնևից այսօր Սթեյնը էլեկտրոնային հաղորդագրությամբ գրել էր, որ Թուրքիան դեռևս պետք է մշակի կրիտիկական պետական ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ քաղաքականություն:

Ուշադրությանն արժանի

Թուրքիայի ամբողջ տարածքով 15 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամենալայնամասշտաբ խափանման պատճառների բացահայտման համար բոլոր հնարավոր պատճառները, այդ թվում և ահաբեկչությունը, ուսումնասիրվել են: Այս մասին նշել է Թուրքիայի վարչապետը:

Էլեկտրաէներգիան  Ստամբուլի մեծ մասում երեքշաբթի օրը ցերեկը ժամը 1:40-ին վերականգնվել է: Այս մասին հայտնել էր Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը Սլովակիայից հեռարձակվող հեռուստատեսային  մամուլի ասուլիսի ժամանակ: Համաձայն նախարարի հայտարարության, անջատումները սկսվել էին առավոտյան 10:36-ից: Ինչպես հայտնեց NTV-ին, խափանումներն ընդգրկել են Հունաստանի հետ սահմանից մինչև Իրաքի սահմանը:

Turkish Enterprise and Business Confederation-ի նախագահ Սուլեյման Օնաթչան նշել էր, որ էներգիայի խափանումները դարձել են բիզնեսի համար հաճախակի խախտումներ: Borsa Istanbul 100-ը հիմնականում սկսած մարտի 26-ից ընկել է ամբողջ 2 տոկոսով, և լիրան հանգստյան օրերին իջել է 0,4 տոկոսով: «Անցած շաբաթ էլեկտրականությունը գրեթե ամեն օր մի քանի ժամով անջատված է եղել»,- հարավային Ադանա քաղաքից հեռախոսով հայտնել է Օնաթչան: Ըստ նրա, խափանումները անցած տարի ազդել են արդյունաբերության վրա:

Յըլդըզը բացառեց անբավարար էներգամատակարարումը, մինչդեռ նշեց, որ նա դեռևս չի կարող բացառել կիբեռհարձակման հնարավորությունը: Նախարարը նաև հետաքննում է, թե արդյոք Իզմիթի էլեկտրակայանի խափանումը ամբողջ երկրում «դոմինոյի էֆֆեկտ» է ստեղծել: Նախարարությունը հակաճգնաժամային աշխատացանկ է հիմնել: Այս մասին նշել է վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

Հոսանքի վերականգնումը

NTV-ին հայտնել է, որ Անկարայի և Ստամբուլի գրեթե կեսում և չորս ռեգիոններում, այդ թվում Հունաստանի հետ սահմանին մոտ գտնվող Էդիրնեյում, Հայաստանին մոտ գտնվող Էրզրումում, խափանումից երկու ժամ անց էներգիան վերականգնվել է:

Ինչպես հեռախոսային հարցազրույցի ժամանակ հայտնել է երկրում հումքի միակ վերամշակողը՝ Tupras Turkiye Petrol Rafinerileri AS-ի մամուլի խոսնակ Սևալ Քըզըլջանը, ընկերության չորս մաքրման զտման գործարաններում ոչ մի խափանում չի եղել, քանի որ դրանք էներգիա են ստանում ընկերության սեփական էլեկտրակայաններից: Ինչպես նշել է նա, վերամշակողը անհրաժեշտության դեպքում իր ավելցուկ էներգիան կարող է մատակարարել պետական էլեկտրաահամակարգին:

Թուրքիայի՝  նավթաքիմիական արտադրանքի ամենախոշոր արտադրող Petkim Petrokimya Holding AS-ը վերականգնել է աշխատանքը փոքրիկ դադարից հետո, հայտնել է ընկերության մամուլի խոսնակ Սերքան Աքսյույեքը:

2014 թվականի վերջին 69,520 մեգավատտ հզորություն ունեցող Թուրքիան սեփականաշնորհել է իր տարածքային բաշխիչ բոլոր ցանցերը: Պետության էներգիայի արտադրողը՝ Turkiye Elektrik Uretim AS-ը, պետական պոտենցիալի 30 տոկոսն է կազմում: Պետական փոխանցման բաշխիչ համակարգը ղեկավարվում է Turkiye Elektrik Iletisim AS-ի կողմից, որը ամբողջությամբ պետության սեփականությունն  է:

Ըստ Royal United Services Institute-ի գիտաշխատող Աարոն Սթեյնի, երկրի ամբողջ տարածքում էներգիայի խափանումները ցույց են տալիս Թուրքիայի էլեկտրական ենթակառուցվածքների խոցելիությունը: Այս մասին նա գրել էր Ստամբուլում գործող վերլուծական կենտրոն Edam-ի այս տարվա զեկույցում:

Ժնևից այսօր Սթեյնը էլեկտրոնային հաղորդագրությամբ գրել էր, որ «Թուրքիան դեռևս պետք է մշակի կրիտիկական պետական ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ քաղաքականություն: Թուրքիան երբեք չի սահմանել կրիտիկական պետական ենթակառուցվածքները և, հետևաբար, չունի ազգային ծրագիր, այս չսահմանված ցանցերի պաշտպանության համար»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment