Կրիշտիանո Ռոնալդուն Հայաստանի դեմ խաղից առաջ մարզվել է հավաքականի հետ

Հոդվածի առանցքում

  • Կրիշտիանո Ռոնալդուն Հայաստանի հետ խաղից առաջ մարզման է դուրս եկել նոր Nike Mercurial Superfly սև խաղակոշիկներով:
  • Պորտուգալիայի հավաքականին միացել են Տիագո Մենդեշը և Նանին:
  • 4 տարվա ընդմիջումից հետո ազգային հավաքական է հրավիրվել Չելսիի նախկին պաշտպան Ժոզե Բոսինգվան:
  • Պաշտպաններ Տիագու Գոմեշը և Ռաֆայել Գուերերոն առաջին անգամ են հրավիրվել հավաքական:

Ուշադրությանն արժանի

Եվրո 2016-ի ընտրական մրցաշարի շրջանակներում` ուրբաթ երեկոյան կայանալիք Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպման նախօրյակին, Մադրիդրի Ռեալի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն խաղընկերների հետ անցկացրած մարզման ժամանակ ևս մեկ անգամ ապացուցել է, որ գտնվում է լավ մարզավիճակում:

Ֆարո քաղաքի Algarve մարզադաշտի խոտածածկ 29-ամյա հարձակվողը դուրս եկավ իր նոր` Nike Mercurial Superfly սև խաղակոշիկներով:

Մարզմանը Ռոնալդուին միացան Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստ Տիագո Մենդեշը և Մանչեսթեր Յունայթեդի նախկին եզրային հարձակվող Նանին: Մարզումը անցավ եղանակային բարենպաստ պայմաններում:

 4 տարվա ընդմիջումից հետո ազգային հավաքական է հրավիրվել Չելսիի նախկին պաշտպան Ժոզե Բոսինգվան, որը թիմին միացավ վերջինը:

32-ամյա պաշտպանը Պորտուգալիայի նախկին մարզիչ Պաուլո Բենտոյի օրոք չէր հրավիրվում ազգային հավաքական, սակայն Ֆերնանդու Սանտուշը հայտավորել է վերջինիս ուրբաթ օրը կայանալիք Եվրո 2016-ի ընտրական փուլի Հայաստանի հետ տնային խաղին, ինչպես նաև նոյեմբերի 18-ին Մանչեսթերում կայանալիք Արգենտինայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

 Նախկինում Պորտուի, Չելսիի, Քուինս Պարկ Ռեյնջերսի, իսկ ներկայումս՝ թուրքական Տրաբզենսպորի ֆուտբոլիստը, մասնակցել է ազգային հավաքականի 24 հանդիպումներին, որոնցից վերջինը` 2010թ.-ին կայացած Պորտուգալիա-Իսպանիա ընկերական հանդիպումն էր, որտեղ պորտուգալացիները հաղթանակ տոնեցին 4:0 հաշվով:

Պաշտպաններ Տիագու Գոմեշը և Ռաֆայել Գուերերոն առաջին անգամ են հրավիրվել հավաքական, իսկ հարձակվող Հելդեր Պոշտիգան 2 խաղ բաց թողնելուց հետո գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը կրկին հրավիրել է նրան:

Կրիշտիանո Ռոնալդուն իր նոր սև խաղակոշիկներով

Հայաստանի դեմ խաղից առաջ հարձակվողը մկաններն է տաքացնում

  

Ռոնալդուն մարզման մի հատված միայնակ է անցկացնում

  

Ռոնալդուն և իր խաղընկեր Բրունո Ալվեշը խաբկեր են փորձարկում

Նանին և խաղընկերները զվարճանում են Ֆարոյի մարզաբազայում

Չելսիի նախկին պաշտպան Ռիկարդու Կառվալյուն նախաղաղային վարժանքներ է կատարում:

Հոդվածի բնօրրինակն՝ այստեղ:

Write a comment