Հռոմի պապ Ֆրանցիսկոսին են վերագրում ԱՄՆ-Կուբա համաձայնագրի կարևոր դերակատարումը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին են վերագրում ԱՄՆ-Կուբա համաձայնագրի կարևոր դերակատարումը

Հոդվածի առանցքում

  • Ֆրանցիսկոսին է վերագրվում այս բեկման հարթեցման աջակցությունը, ով սկզբնական շրջանում նամակներ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Օբամային և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյին, ապա` հոկտեմբերին կողմերին դիվանագիտական հանդիպման շրջանակներում հյուրընկալել Վատիկանում:
  • Վատիկանի խոսնակը հրաժարվեց Ֆրանցիսկոսի նամակների բովանդակության մանրամասները հրապարակելուց, բացառությամբ այն բանի, որ Պապը երկու կողմերին քաջալերել է խնդիրը լուծել «մարդասիրական նկատառումներից» ելնելով:
  • Ֆրանցիսկոսը դարձել է աշխարհի առաջատար դեմքերից մեկը, և նրա դերը ԱՄՆ-Կուբա հարաբերությունների բեկման մեջ անկասկած բարձրացրեց իր կարգավիճակը` որպես Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու առաջին լատինամերիկյան Պապ:
  • Վատիկանի ետին պլանում գտնվելը օգնեց իրեն դիվանագիտության մեջ վերադիրքավորվել որպես անկախ գործող ուժ` հեռվից կառավարելով եվրոպական կամ ամերիկյան աշխարհայացքները:

Ուշադրությանն արժանի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը նշում էր իր 78-րդ տարեդարձը: Չորեքշաբթի հոգևոր առաջնորդն իր օրը սկսեց աղոթքով. ծննդյան արարողությունը տանգո պարողների հետ միասին տեղի ունեցավ սուրբ Պետրոսի հրապարակի մերձակայքում: Նրա օրն ավարտվեց Կուբա-ԱՄՆ հարաբերություններում պատմական դիվանագիտական բեկումով` բացահայտելով մի հանգամանք, ըստ որի արգենտինացի Պապն ունեցել է իր առանցքային դերն այդ գործընթացում:

Ֆրանցիսկոսին է վերագրվում այս բեկման հարթեցման աջակցությունը, ով սկզբնական շրջանում նամակներ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Օբամային և Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյին, ապա` հոկտեմբերին կողմերին դիվանագիտական հանդիպման շրջանակներում հյուրընկալել Վատիկանում: «Հայր Սուրբը ցանկանում է արտահայտել իր ջերմ շնորհավորանքները պատմական որոշման վերաբերյալ»,- Ֆրանցիսկոսն ասաց չորեքշաբթի գիշերը Վատիկանում տեղի ունեցած հայտարարության ժամանակ:

Վատիկանի խոսնակը հրաժարվեց Ֆրանցիսկոսի նամակների բովանդակության մանրամասները հրապարակելուց, բացառությամբ այն բանի, որ Պապը երկու կողմերին քաջալերել է խնդիրը լուծել «մարդասիրական նկատառումներից» ելնելով` լուծելով քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը` ներառյալ Ալան Պ. Գրոսին, ինչպես նաև «հարաբերություններում նոր փուլի նախաձեռնումը»:

Վատիկանի ամենաբարձր պաշտոնը Պապից հետո զբաղեցնող Կարդինալ և պետքարտուղար Պիետրո Պարոլինը զբաղեցնում է հոկտեմբերին Վատիկանում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում երկու պետությունների բանակցությունների եզրակացությունները վավերացնող միջնորդի դերը:

Ֆրանցիսկոսի համար չորեքշաբթին բեկումնային էր, քանզի Վատիկանի` համաշխարհային դիվանագիտական միջնորդի դերի վերականգնմանն էին ուղղված նրա ջանքերը: Նա արդեն իսկ իր միջնորդությունն է իրականացրել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող դեպքերին, ինչպես նաև հաշտեցնող աղոթք է կարդացել Իսրայելի և Պաղեստինի նախագահների հետ միասին, որը, սակայն, որևէ արդյունք չի տվել, քանզի դրանից անմիջապես հետո Իսրայելը սկսեց իր ռազմական գործողությունները:

Ֆրանցիսկոսը դարձել է աշխարհի առաջատար դեմքերից մեկը, և նրա դերը ԱՄՆ-Կուբա հարաբերությունների բեկման մեջ անկասկած բարձրացրեց իր կարգավիճակը` որպես Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու առաջին լատինամերիկյան Պապ:

Ջիաննի Լա Բելլան` նորագույն պատմության պրոֆեսորը և Լատինամերիկյան կաթոլիկության փորձագետը, ով նաև անդամակցում է Սուրբ Էգիդիոյի համայնքին` միջազգային հարաբերություններում լիբերալ կաթոլիկ խմբի գործունեությանը, ասաց. «Նա սրտով գիտի Կուբայի կարգավիճակը: Նա Կուբա է այցելել դեռևս այն ժամանակ, երբ կարդինալ էր և լավ հարաբերություններ ուներ Հավանայի արքեպիսկոպի հետ, ով իրապես ունի ռազմավարական կարևոր նշանակություն»:

Ապրիլին նշվում է Վատիկանի և Կուբայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 79-ամյակը, որի մասին ֆոտոշարքը ցուցադրվեց Հռոմի եկեղեցիներից մեկում: Չնայած այն հանգամանքին, որ Վատիկանը խնդիրներ ունի Հավանայի հետ, այնուամենայնիվ, դա միանշանակ դեմ է ամերիկյան էմբարգոյին, իսկ դիվանագիտական ուղիները մնում են բաց:

1996 թվականին Ֆիդել Կաստրոն Վատիկան կատարած իր այցի ժամանակ հանդիպում ունեցավ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի հետ: Հանդիպումից երկու տարի անց Պապը պատասխան այց կատարեց Կուբա, որտեղ նա քննադատեց էմբարգոն, որը դժվարություններ է ստեղծում հասարակ ժողովրդի համար` կոչ անելով չեղյալ հայտարարել այն: Նրա իրավահաջորդ Պապ Բենեդիկտոս XVI-ը Կուբա այցելեց 2012 թվականին:

«Երկու տարի անցկացրել եմ Կուբայում և լավ եմ հասկանում, թե ի՞նչ է էմբարգոն նշանակում այս կղզու համար: Կուբացիների համար այն նոր հնարավորություններ է բացում` մեծ հույսեր առաջացնելով: Էմբարգոյի դադարեցումը կխրախուսվի և կվերակենդանացնի կղզու հնարավորությունները, առաջին հերթին` տնտեսությունը»,- նշել է Կուբայում Վատիկանի դեսպան Անջելո Բեչիուն:

2013 թվականին դառնալով Հռոմի Պապ` Ֆրանցիսկոսից ակնկալվում էր Հյուսիսային կիսագնդում եկեղեցու դերի վերակենդանացում: Սակայն Վատիկանի ետին պլանում գտնվելը օգնեց իրեն դիվանագիտության մեջ վերադիրքավորվել որպես անկախ գործող ուժ` հեռվից կառավարելով եվրոպական կամ ամերիկյան աշխարհայացքները:

Ֆրանցիսկոսի կողմից Կարդինալ Պարոլինին պետքարտուղարի պաշտոնում նշանակելը ևս էական դերակատարում ունեցավ: Երկար ժամանակ համարվելով Վատիկանի ամենատաղանդավոր դիվանագետներից մեկը` Պարոլինը ծառայում էր որպես Վենեսուելայի առաքելական նվիրակ, ինչը Կուբայի ամենամերձավոր դաշնակիցն է: Պրոֆեսոր Լա Բելլայի խոսքով, Պարոլինն այդ ժամանակ ձեռք բերեց Կուբայի իրավիճակին և տարածաշրջանային դինամիկային վերաբերող կարևոր պատկերացումներ: «Վատիկանի կողմից Լատինական Ամերիկայի իրավիճակին վերաբերող տեղեկատվությունը բավականին բարձր մակարդակի վրա է գտնվում»:

Եպիսկոպոս Բեչիուն, ով այժմ Վատիկանում Պետքարտուղարության անդամ է, չորեքշաբթի` Ֆրանցիսկոսի ծննդյան օրն ասել է, որ «տեղի ունեցածն իրոք հիանալի նվեր էր Սուրբ Հոր համար»:

Հոդվածի բնօրինակն` այստեղ:

Write a comment