Պապն ընդունել է Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևորականներին
Հոդվածի առանցքում
- Կրկնազատկին (ապրիլի 12-ին) Ֆրանցիսկոս պապը պատարագ կմատուցի հայ քրիստոնյաների համար` հիշատակելով «Մեծ Եղեռնի»` Օսմանյան կառավարության (այժմ` Թուրքիա) կողմից հայերի կոտորածի 100-րդ տարելիցը: Պատարագի ընթացքում պապը մեծ հայ, սուրբ Գրիգոր Նարեկացուն կդասի Եկեղեցու ուսուցիչների շարքը:
- Ֆրանցիսկոս պապը ողջունել է ոչ միայն այն հայերին, որոնք Հռոմ են ժամանել իրենց եպիսկոպոսներով, այլև ամբողջ աշխարհի հայկական սփյուռքին: Նա հատկապես հիշատակել է այն վայրերը, որոնք Մեծ Եղեռնի ժամանակ դարձել են ապաստան քրիստոնյա հայերի համար:
- Ավարտելով իր դիտարկումները, Ֆրանցիսկոս պապը հարգանքի տուրք է մատուցել նրանց, ովքեր ջանք են գործադրել Մեծ Եղեռնի ժամանակ հայ ժողովրդի տառապանքները մեղմելու համար: Խոսքը նաև Բենեդիկտոս XV պապի մասին է, նա միջամտել է Օսմանյան կառավարության գործերին`փորձելով դադարեցնել կոտորածը։
Ուշադրությանն արժանի
Կրկնազատկին (ապրիլի 12-ին) Ֆրանցիսկոս պապը պատարագ կմատուցի հայ քրիստոնյաների համար` հիշատակելով «Մեծ Եղեռնի»` Օսմանյան կառավարության (այժմ` Թուրքիա) կողմից հայերի կոտորածի 100-րդ տարելիցը: Պատարագի ընթացքում պապը մեծ հայ, սուրբ Գրիգոր Նարեկացուն կդասի Եկեղեցու ուսուցիչների շարքը:
Կիրակի սպասվող միջոցառումներին ընդառաջ Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի հանդիպել է Հայ կաթողիկե եկեղեցու Հայրապետական սինոդի անդամների հետ, ովքեր ներկա կգտնվեն կիրակնօրյա պատարագին։
Պատրաստված ելույթում Պապը կաղոթի, որ «Աստծո բարեգթությունը կարողանա օգնել բոլորին հանուն ճշմարտության ու արդարության սիրով բուժել բոլոր վերքերը և արագացնել ազգերի հաշտեցմանն ու խաղաղությանն ուղղված հստակ քայլերը, որոնք դեռ փոխհամաձայնության չեն հասել ցավալի դեպքերի ընթերցման հարցում»։
Ֆրանցիսկոս պապը ողջունել է ոչ միայն այն հայերին, որոնք Հռոմ են ժամանել իրենց եպիսկոպոսներով, այլև ամբողջ աշխարհի հայկական սփյուռքին: Նա հատկապես հիշատակել է այն վայրերը, որոնք Մեծ Եղեռնի ժամանակ դարձել են ապաստան քրիստոնյա հայերի համար, իսկ այսօր այդ նույն տարածաշրջանում քրիստոնեությունն ինքնին վտանգված է:
Հովվապետը նշել է Հայաստանի քրիստոնեության երկար պատմությունը և այդ երկրի հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությունը, որը գալիս է դեռ 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ քրիստոնյա առաջին երկիրը:
Պապը եպիսկոպոսներին կոչ է արել «միշտ քարոզել Աստծուն շնորհակալ լինելու զգացումը» ամենադժվար ժամանակներում հավատքը պահպանելու կարողության համար: Նա հիշեցրել է, որ հայ ժողովուրդը ինչ-որ իմաստով կիսել է Տիրոջ չարչարանքները, նրա տառապանքը պարունակել է հարության սերմեր։
Ավարտելով իր դիտարկումները, Ֆրանցիսկոս պապը հարգանքի տուրք է մատուցել նրանց, ովքեր ջանք են գործադրել Մեծ Եղեռնի ժամանակ հայ ժողովրդի տառապանքները մեղմելու համար: Խոսքը նաև Բենեդիկտոս XV պապի մասին է, նա միջամտել է Օսմանյան կառավարության գործերին`փորձելով դադարեցնել կոտորածը։
Ֆրանցիսկոս պապը Հայ կաթողիկե և Հայ առաքելական եկեղեցու միջև էկումենիկ երկխոսությունը վստահել է սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ ընդունելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ընդհանուր տառապանքներն արդեն ստեղծել են որոշակի «արյան էկումենիզմ»։
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ