Հռոմի պապը Ստամբուլ է բերում միջկրոնական խաղաղության ուղերձ

Հոդվածի առանցքում

  • Ստամբուլի պատմական թաղամասում Հռոմի պապի անվտանգությունն ապահովում էին 7. 000 ոստիկաններ:
  • Թուրքիայի 74 միլիոն բնակչությունից միայն 100 հազարն են քրիստոնյաներ`այդ թվում հայեր, ուղղափառներ և կաթոլիկներ:
  • Ստամբուլահայ Թաթիոս Բեբեկի խոսքով՝ կարևոր է տարբեր հավատքների հոգևոր առաջնորդները այցը Թուրքիա։
  • Պապի այցը ենթադրում է համերաշխության ուղերձ Ուղղափառ եկեղեցու հետ, որը ներկայացնում է մոտ 300 միլիոն ուղղափառ քրիստոնյաների ամբողջ աշխարհում:

Ուշադրությանն արժանի

Հռոմի Ֆրանցիսկոս պապի թուրքական այցի երկրորդ փուլը մեկնարկեց շաբաթ օրը, նրան ընդունեցին հետաքրքրասեր անցորդներն ու աշխարհի տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկները, քանի որ պապն այցելեց Ստամբուլի պատմական թաղամաս` իր հետ բերելով հանուն խաղաղության միջկրոնական երկխոսության մասին ուղերձը:

Ստամբուլը, որն ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների համար մշակույթների հանդիպման վայր է, պապին կատարյալ հնարավորություն տվեց իր ուղերձը հղելու համար:

77-ամյա պապ առաջին անգամ այցելեց Սուլթան Ահմեդի մզկիթ, հետո` Այա Սոֆիա, որն այժմ թանգարան է, բայց ժամանակին Արևելյան ուղղափառ քրիստոնեության գլխավոր տաճարն էր: Մոնումենտալ երկու շինությունների դռները դուրս են բերում մեկ ընդհանուր բակ:

Սուլթան Ահմեդի մզկիթում, որը նաև հայտնի է Կապույտ Մզկիթ անվամբ, պապը չծալեց իր ձեռքերը կրծքին, ինչպես ընդունված է իսլամական ավանդույթում, բայց այդպես արել էր իր նախորդը` Բենեդիկտոս 16-րդը 2006-ին:

Փոխարենը պապը  խոնարհեց գլուխը և ծալեց ձեռքերը քաղաքի գլխավոր իմամի` երկու րոպե տևողությամբ լուռ աղոթքի ժամանակ, որի ընթացքում երկուսն էլ թեքվեցին դեպի Մեքքա:

Ստամբուլի գլխավոր մուֆթի Ռահմի Յարանը աղոթքների ավարտին ասաց. «Թող Ալլահն ընդունի դա»:

Դրսում փոքր, բայց ոգևորված մարդկանց խումբը ծածանում էր Թուրքիայի և Վատիկանի դրոշները, մարդիկ կիթառ էին նվագում և ողջունում «Papa Francesco»-ին, որը ժպտում և ողջունում էր հավաքվածներին Այա Սոֆիա մտնելիս, որն, ի դեպ, 6-րդ դարի կառույց է:

Եկեղեցին վերածվել է մզկիթի 1453 թվականին, երբ քաղաքը գրավեցին օսմանցիները, այնուհետև այն դարձել է թանգարան` արդեն 1935 թվականին: Այդ ժամանակ ծայրահեղ որոշ ազգայնականներ բողոքել էին` պահանջելով, որ այն գործարկվի որպես մզկիթ:

Պապի այցը Թուրքիա հեռարձակվում էր ուղիղ եթերով, կադրերից երևում էր, թե ինչպես է նա լսում թանգարանի տնօրեն Հայրուլլահ Ջենգիզին, ով ներկայացնում էր իսլամական գրությունները և դրանց հետ զուգահեռ պատկերված, Հիսուսին գրկած Մարիամ Աստվածածնի նկարները:

Ստամբուլի պատմական թաղամասում, որը, սովորաբար, լիքն է զբոսաշրջիկներով, տրամվայներով և բանուկ մայթերով, անվտանգությունն ապահովում էին 7. 000 ոստիկաններ:

Թուրքիայի 74 միլիոն բնակչությունից միայն 100 հազարն են քրիստոնյաներ`այդ թվում  հայեր, ուղղափառներ և կաթոլիկներ:

Ստամբուլահայ Թաթիոս Բեբեկի խոսքով «Խորհրդանշական իմաստով կարևոր է, որ տարբեր հավատքների հոգևոր առաջնորդները այցելում են Թուրքիա` խթանելու քաղաքակրթությունների միջև խաղաղությունը»:

Ուրբաթ օրը Անկարայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և կրոնական հարցերի գլխավոր պատասխանատուի հետ կայացած հանդիպումների ընթացքում պապը կրկնել է իր կոչը միջկրոնական երկխոսության մասին` նշելով, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները, հատկապես Իրաքում և Սիրիայում, կարելի է լուծել ոչ միայն ռազմական գործողություններով:

Շաբաթ Իսլամական պետության զինյալները երկու հարձակում են կազմակերպել, մահապարտ ահաբեկիչները պայթյուններ են իրականացրել թուրքական Մուրսիթպինարի սահմանային անցակետի մոտ, որը մոտ է սիրիական Կոբանիին,   որտեղ իսլամական պետությունն ու քրդական փեշմերգան կռվում միմյանց դեմ դեռ սեպտեմբերինց: CNN Turk-ի տվյալով` Փեշմերգայի չորս անդամ է զոհվել, 18-ը վիրավորվել են: Ականատեսները պատմել են, որ ահաբեկչություններից հետո ԱՄՆ ղեկավարությամբ գործող կոալիցիոն օդուժը ռմբակոծել է ծայրահեղականների հենակետերը այդ տարածքում:

Հունիսին, երբ իսլամիստները գրավեցին Մոսուլը, տեղի քրիստոնյաները հեռացան: Տեսնելով պապին Ստամբուլում` նրանք շատ ոգևորվեցին:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնաժողովին կարգավիճակի համար դիմած Թոնի Քուտան նշեց. «Մուսուլմաններն ու քրիստոնյաները զոհվում են Իրաքում, ես  եկել եմ պապին տեսնելու համար, շնորհակալություն էրդողանին»:

Թուրքիան ընդունել է առնվազն 1.6 միլիոն սիրիացի փախստական և բացել է սահմանը Իրաքի ու Սիրիայի քաղաքացիական բնակչության համար, որոնք հեռացել են` փրկվելով բռնություններից:

Պապի այցը ենթադրում է համերաշխության ուղերձ Ուղղափառ եկեղեցու հետ, որը ներկայացնում է մոտ 300 միլիոն ուղղափառ քրիստոնյաների ամբողջ աշխարհում: Այն հիմնվել է Կոստանդնուպոլսում` 6-րդ դարում: Ու չնայած դրան, Թուրքիան Պատրիարքարանը չի ճանաչել:

Պատրիարք Բարդուղեմեոսը շաբաթ օրը խոսելով լրագրողների հետ` օրհնել է եկեղեցիների միջև գործակցությունը և ասել, որ ինքն ու Ֆրանցիսկոս պապը կշարունակեն միասին աղոթել «Քրիստոնեական բաժանված աշխարհի եկեղեցների միության, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում խաղաղության համար»:

Պատրիարքարանի ներկայացուցիչների խոսքով` սպասվում էր, որ երկու առաջնորդները կքննարկեն քրիստոնեության ծննդավայրում քրիստոնեության մարման շուրջ ծագած անհանգստությունը և Մերձավոր Արևելքում իրենց համայքններին սպառնացող վտանգները:

Ստամբուլի Սուրբ Հոգու կաթոլիկ տաճարում կայացած քարոզում Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասաց. «Մեր հավատքի և եղբայրության այցի ընթացքում որքան շատ  հնազանդվենք Տիրոջ կամքին, այդքան ավելի շատ խոչընդոտներ կհաղթահարենք` կապված փոխադարձ չհասկացվածության, բաժանումների և անհամաձայնությունների հետ և կդառնանք միասնության ու խաղաղության վստահելի օրինակ»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment