Արդյո՞ք Պապ Ֆրանցիսկոսի ամերիկյան առաջին այցելությունը կօգնի նրա պրոգրեսիվ օրակարգին

Արդյո՞ք Պապ Ֆրանցիսկոսի ամերիկյան առաջին այցելությունը կօգնի նրա պրոգրեսիվ օրակարգին

Հոդվածի առանցքում

  • Հռոմի Պապը մասնակցելու է Ընտանիքների համաշխարհային 8-րդ հանդիպմանը, որը նրա առաջին պաշտոնական այցն է լինելու ԱՄՆ։
  • Պապի այցը կկայանա սինոդից հետո, որում քննարկվելու են Ֆրանցիսկոս պապին հուզող սոցիալական թեմաները, այդ թվում համասեռամոլների ամուսնության թեման։
  • Վատիկանին անհանգստացնում է ԱՄՆ-ում կաթոլիկության նվազման փաստը. կաթոլիկները դառնում են բողոքական ավետարանականներ։

Ուշադրությանն արժանի

Պապ Ֆրանցիսկոսն, ով ծնունդով արևմտյան կիսագնդից առաջին հովվապետն է, իր առաջին պաշտոնական այցը կկատարի ԱՄՆ այս վճռական պահին իր պրոգրեսիվ օրակարգի համար, որը ներառում է օժանդակության առավել բացահայտ հովվական տոն բաժանված ու համասեռական կաթոլիկների համար:

Ռիչմոնդում Վիրջինիայի Ընկերակցություն համալսարանի Կաթոլիկության ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ Էնդրյու Չեսնութը նշեց. «Ֆրանցիսկոս պապի գալիք այցը ԱՄՆ վճռական է նրա պապության համար: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ԱՄՆ-ում նա որքան հեռուն կգնա իր օրակարգով՝ հաշվի առնելով այն  հանգամանքը, որ բազմաթիվ պահպանողական հակառակորդների ի դեմս ԱՄՆ եպիսկոպոսների»:

Երկուշաբթի առավոտյան Վատիկանում ընտանեկան արժեքների վերաբերյալ ճառի ժամանակ պապը հայտարարեց, որ ինքը ծրագրում է մասնակցել Ընտանիքների համաշխարհային  8-րդ հանդիպմանը, որը տեղի կունենա Ֆիլադելֆիայում հաջորդ սեպտեմբերին:

Կոնֆերանսը, որն առաջին անգամ կազմակերպվել է 1994 թվականին Ջոն Պոլ II  պապի կողմից, որպեսզի ֆորում ստեղծի ընտանիքներին նետված մարտահրավերների խնդիրների համար, վերջին անգամ տեղի է ունեցել Միլանում 2012 թվականին:

Պապի այցելությունը տեղի կունենա մեկ այլ խոշորագույն «սինոդից» մեկ ամիս առաջ, որը կայանալու է Հռոմում հաջորդ հոկտեմբերին, երբ աշխարհի տարբեր մասերից կաթոլիկ եպիսկոպոսներ դարձյալ կքննարկեն այն սոցիալական թեմաները, որոնք հուզում են եկեղեցուն Ֆրանցիսկոսի պապ դառնալուց ի վեր:

Ֆրանցիսկոսի այցը ԱՄՆ նաև կարևոր նշանակություն ունի՝ հաշվի առնելով ողջ Ամերիկայում կաթոլիկության նվազման փաստը, նշում են փորձագետները:

Անցյալ շաբաթ Pew Research Center-ի կողմից հրապարակված Լատինական Ամերիկայում Կաթոլիկության վերաբերյալ խոշորագույն ուսումնասիրության արդյունքների համաձայն± Լատինական Ամերիկայի միլիոնավոր բնակիչներ, ովքեր պատմականորեն կաթոլիկ էին, դառնում են Բողոքական ավետարանականներ կամ ընդհանրապես հրաժարվում են որևէ կազմակերպված կրոնից:

Pew-ի ուսումնասիրությանը մասնակցած պրոֆեսոր Չեսնութը նշեց. «Այն գլխավոր պատճառը, որ մենք պետք է ունենայինք մեր առաջին լատինամերիկացի պապին, 1970-ական թվականներից ի վեր Ամերիկաներում եկեղեցու զանգվածային արյունահեղություններն են: Սա վճռական նշանակություն ունի Ամերիկյան եկեղեցու ապագայի համար, որտեղ լատինամերիկացիների աճը իսկապես Ամերիկյան կաթոլիկության ապագան է»:

Լատինական Ամերիկայում և Միացյալ Նահանգներում պապի պրոգրեսիվ հովվական տոնը լայն տարածում է ստացել աշխարհիկների շրջանում: Ըստ Pew-ի ուսումնասիրության լատինամերիկացի կաթոլիկների երկու երրորդը դրական կարծիք ունի պապի  վերաբերալ:  Իսկ ամերիկացի կաթոլիկների 68 տոկոսը նրան բարյացակամ է համարում՝ համաձայն այն հարցման, որ անց է կացրել CBS News-ը մարտ ամսին:

Բայց քանի որ Ֆրանցիսկոս պապը ձգտում է եկեղեցին ղեկավարել դեպի հովվական ուղղություն, որn ավելի շատ կենտրոնացած է աղքատների ու ճնշվածների վրա, և ավելի քիչ աբորտների ու համասեռականների դեմ դոկտրինի, բազմաթիվ ամերիկյան ուժեղ եպիսկոպոսներ ահազանգով են պատասխանում դրան:

Այս հոկտեմբերին նախնական սինոդի ժամանակ կաթոլիկ հիերարխիայում խորը տարաձայնություններ ծայր առան, քանի որ պապն ու նրա դաշնակիցները ընթացիկ թեոլոգիական ռեֆլեկցիային կոչ արեցին ամուսնալուծված ու առանց պաշտոնական լուծարման դարձյալ ամուսնացածների հաղորդությունը մերժելու վերաբերյալ:

Պրոգրեսիվ թևը նաև ասաց, որ եկեղեցին պետք է հաստատի, որ գեյ-հարաբերությունները, թեև բարոյապես խնդրահարույց են, այնուամենայնիվ հաճախ ներառում են «փոխօգնություն զոհի տեսակետից» և իրենցից ներկայացնում են «թանկագին աջակցություն կողմերի կյանքում»:

Ամերիկացի պահպանողական եպիսկոպոսները ամենաբացահայտն էին քննադատողների մեջ հոկտեմբերյան հանդիպումից հետո: Նրանց թվում է կարդինալ Ռայմոնդ Բերկը, որը Առաքելական սիգնատուրայի կամ Վատիկանի բարձրագույն դատարանի ղեկավարն էր: Նա սինոդից հետո  նշեց, որ եպիսկոպոսները «ծովային հիվանդություն են զգում, երբ նկատում են, որ եկեղեցու նավը կորցրել է իր ուղղությունը»:

Դրանից հետո Ֆրանցիսկոսը կարդինալ Բերկի վատիկանյան պաշտոնը ցածրացրել է՝ նշանակելով նրան հիմնականում ծիսակարգային դերում որպես  ոչ մեծ կրոնական օրդենի  կապելլան, որի գրասենյակը Հռոմում է: Այս քայլը սպասելի էր:

Պապը նաև փոխել է պահպանողական եպիսկոպոս կարդինալ Ֆրանցիսկոս Ջորջին, ով Չիկագոյի ազդեցին թեմի ղեկավարն էր, որը երկրում իր մեծությամբ երկրորդն է: Նրա փոխարեն նշանակվել է Վաշինգթոնի նահանգի Սպոկանից պրոգրեսիվ եպիսկոպոս Բլեյզ Քյուփիչին, ում պապը դեռ պետք է հանդիպի:

Ինչպես Չեսնութն է նշել. «եթե նա կարողանա աջակցություն ստանալ ԱՄՆ հողում առավել բարեհաճ եկեղեցի ստեղծելու իր պրոգրեսիվ օրակարգի համար, Ֆրանցիսկոսը կհասնի իր ամենամեծ նպատակներից մեկին: Հենակետային վերանշանակումները ամրացրել են նրան, սակայն դա չի նշանակում, որ նա կհաղթի»:

Հոդվածի բնօրինակն այստեղ։

Write a comment