Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասում է, որ իր կառավարման ժամանակը կարճ կլինի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ասում է, որ իր կառավարման ժամանակը կարճ  կլինի

Հոդվածի առանցքում

  • Ուրբաթ հրապարակված հարցազրույցում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, թե վստահ է, որ իր հովվապետությունը կարճ կլինի, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, ինչպես իր նախորդը և ոչ թե ղեկավարել ամբողջ կյանքում:
  • Ֆրանցիսկոսը, որն ըստ երևույթին, 78 տարեկանում առողջական խնդիրներ չունի, նշել է. «Ես ընդունում եմ Բենեդիկտոսի քայլը»: 2013-ին Հռոմի նախկի պապ Բենեդիկտոսը 600 տարվա պատմության մեջ դարձավ կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որը հրաժարական տվեց և ոչ թե ղեկավարեց մինչև մահ:
  • Ֆրանցիսկոսը, որը նախկինում շուկաների լրացուցիչ կարգավորման կոչ է արել, դատապարտել է «հարստության անարդարությունը», ասելով, որ մահացու մեղք է որևէ մեկին անարդար աշխատավարձ տալը կամ հարուստների կողմից աղքատների չարաշահումը:
  • «Միակ բանը, որ ես ցանկանում եմ, մի գեղեցիկ օր դուրս գալ, գնալ պիցցա ուտելու ու որ ինձ ոչ ոք չճանաչի», - ասաց նա:

Ուշադրությանն արժանի

Վատիկան, մարտի 13 (Reuters) – Ուրբաթ հրապարակված հարցազրույցում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, թե վստահ է, որ իր հովվապետությունը կարճ կլինի, որ ինքը պատրաստ է հրաժարական տալ, ինչպես իր նախորդը և ոչ թե ղեկավարել ամբողջ կյանքում:

Մեքսիկական Televisa հեռուստաընկերությանը տված երկար հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է պապի անակնկալ ընտրության երկրորդ ամյակի կապակցությամբ,  Ֆրանցիսկոսն ասել է.

«Ես դեմ չեմ պապ լինելուց, բայց կցանկանայի, որ ինձ չճանաչեին, երբ Հռոմում պիցա ուտելու գնամ»: «Ես այնպիսի զգացում ունեմ, որ իմ հովվապետությունը կարճ կլինի, չորս կամ հինգ տարի, նույնիսկ երկու կամ երեք: Երկուսն արդեն անցել է: Դա մի քիչ տարօրինակ զգացում է», – ասել է նա, ըստ Վատիկանի իսպաներեն թարգմանության:

«Ես զգում եմ, որ Տերն ինձ այստեղ կարճ ժամանակով է նշանակել»,-ասել է Արգենտինայում ծնված հովվապետը:

Ֆրանցիսկոսը, որն ըստ երևույթին, 78 տարեկանում առողջական խնդիրներ չունի, նշել է. «Ես ընդունում եմ Բենեդիկտոսի քայլը»: 2013-ին  Հռոմի նախկի պապ Բենեդիկտոսը 600 տարվա պատմության մեջ դարձավ կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարը, որը հրաժարական տվեց և ոչ թե ղեկավարեց մինչև մահ:

 «Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Բենեդիկտոսը խիզախություն ցուցաբերեց դուռ բացելով հրաժարականի համար: Բենեդիկտոսին պետք է ոչ թե բացառություն համարել, այլ նոր կառույց ստեղծող», – ասել է Ֆրանցիսկոսը: Բայց նա նաև ընդգծել է, որ չի ընդունում Հռոմի պապերի համար կենսաթոշակային տարիքի, օրինակ  80  տարեկանի հաստատման գաղափարը:

17 էջանոց հարցազրույցում Ֆրանցիսկոսը նշել է, որ ինքն առաջին Հռոմի պապն է Լատինական Ամերիկայից և այդ փաստը պարտավորեցրել է նրան խոսել ներգաղթյալների ու աղքատների անունից, քանի որ նրա նախնիները ստիպված են եղել աշխատանք գտնելու համար Իտալիայից տեղափոխվել Արգենտինա:

 «Մարդիկ անտեսվում են ու ստիպված են լինում աշխատանք փնտրել այլ վայրերում», – ասել է Ֆրանցիսկոսը, որն ընտրվելուց հետո առաջինն ուղևորվեց  իտալական Լամպեդուզա կղզի հարգանքի տուրք մատուցելու հազարավոր ներգաղթյալներին, որոնք մահացել են փորձելով հասնել Եվրոպա:

Ֆրանցիսկոսը, որը նախկինում շուկաների լրացուցիչ կարգավորման կոչ է արել, դատապարտել է  «հարստության անարդարությունը», ասելով, որ մահացու մեղք է որևէ մեկին անարդար աշխատավարձ տալը կամ հարուստների կողմից աղքատների չարաշահումը:

Ինչ վերաբերում է հարցազրույցի ավելի լուսավոր կողմին, Ֆրանցիսկոսն ասել է. «Ես դեմ չեմ», երբ հարցրեցի, թե արդյոք նրան դուրը գալիս է Հռոմի պապ լինել:

«Միակ բանը, որ ես ցանկանում եմ, մի գեղեցիկ օր դուրս գալ, գնալ պիցցա ուտելու ու որ ինձ ոչ ոք չճանաչի», – ասաց նա, հավելելով, որ բաց է թողել այդ օրերը, երբ եպիսկոպոս էր Բուենոս Այրեսում և կարող էր ազատ տեղաշարժվել քաղաքում:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment