Թե ինչպես է Պապ Ֆրանցիսկոսը դարձել նման ուժ արտաքին քաղաքականության մեջ

Թե ինչպես է Պապ Ֆրանցիսկոսը դարձել նման ուժ արտաքին քաղաքականության մեջ

Հոդվածի առանցքում

  • Սիրիայի արյունահեղությանը զուգահեռ աշխարհում ամեն օր նոր գլոբալ թեժ կետեր են առաջանում՝ Եմեն, Նիգերիա, Ուկրաինա: Ինչպե՞ս կարելի է վերջ դնել այս ճգնաժամին: Ով կարող է բազմակողմ խորհուրդ ստեղծել, որը կկարողանա լուծել Սիրիայի և Արաբական Գարունից հետո ծագող մյուս հակամարտությունները: Նրանք որոշել են, որ միայն Ֆրանցիսկոս Պապը միջազգային հեղինակություն և բարոյական իրավունք ունի՝ դիվանագիտական հրաշք կատարելու համար:
  • Նա ձգտում է դիվանագիտական ճանապարհով լուծել Սիրիայի և Իրանի միջուկային մտադրությունների հարցը: Կիրակի օրը նա իր անունով կոչեց Հայոց Ցեղասպանությունը, մի բան, ինչը այլ երկրների դիվանագետները, այդ թվում ԱՄՆ-ը, երկար ժամանակ տատանվում են անել՝ վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վրա ազդեցությունից:
  • Զարմանալի չպետք է թվա, որ Պապը ներառվել է իր ժամանակի գլոբալ խնդիրների մեջ: Ի վերջո, եկեղեցին աշխարհում միգուցե առաջին խոշորագույն և հնագույն վերազգային կազմակերպությունն է:
  • Հաճելի էր տեսնել, թե ինչպես էին Հռումում 2014 թվականին միասին աղոթում Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասն ու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, սակայն ընդամենը մեկ շաբաթ անց Գազայի վրայով կրկին անցան ցնցումներն ու սարսափը:
  • Այդ իսկ պատճառով էլ նա կշարունակի ռիսկի դիմել , ապտրաստ կլինի նոր աղոթքային ժեստեր կազմակերպել, որոնք կարող են անօգուտ և միամիտ թվալ, բայց որոնք կցանեն խաղաղ համակեցության սերմերը, որը պետք է լինի ժամանակակից աշխարհի ամբողջ արտաքին քաղաքականության նպատակը:

Ուշադրությանն արժանի

Այս շաբաթ Սիրիայի ռազմաճակատի գծից  Նյու Յորք էին այցելել երկու ճիզվիտ քահանաներ, ովքեր հույս ունեն պահպանել ճգնաժամը աշխարհի հումանիտար հորիզոնում տարածվելուց: Նրանք գիտեն, որ Սիրիայի արյունահեղությանը զուգահեռ աշխարհում ամեն օր նոր գլոբալ թեժ կետեր են առաջանում՝ Եմեն, Նիգերիա, Ուկրաինա: Ինչպե՞ս կարելի է վերջ դնել այս ճգնաժամին: Ով կարող է բազմակողմ խորհուրդ ստեղծել,  որը կկարողանա լուծել Սիրիայի և Արաբական Գարունից հետո ծագող մյուս հակամարտությունները: Նրանք որոշել են, որ միայն Ֆրանցիսկոս Պապը միջազգային հեղինակություն և բարոյական իրավունք ունի՝ դիվանագիտական հրաշք կատարելու համար:

Պապ  Ֆրանցիսկոսը, ով Կաթոլիկ եկեղեցու առջև ծառացած որոշ կրոնական հարցերում հայտնի է իր առանձնահատուկ մոտեցմամբ, դարձել է մի շարք կարևոր միջազգային հարցերի ակտիվ անդամ: Նա նույնիսկ ուղղակի կապ ուներ ԱՄՆ-ի և Կուբայի միջև տասնամյակներ տևած փակուղային իրավիճակի լուծման գործում:

Նա ձգտում է դիվանագիտական ճանապարհով լուծել  Սիրիայի և Իրանի միջուկային մտադրությունների հարցը: Կիրակի օրը նա իր անունով կոչեց Հայոց Ցեղասպանությունը, մի բան, ինչը այլ երկրների դիվանագետները, այդ թվում ԱՄՆ-ը, երկար ժամանակ տատանվում են անել՝ վախենալով Թուրքիայի հետ հարաբերությունների վրա ազդեցությունից: Վատիկանը ևս նախընտրում է Թուրքիայի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ակնհայտ է, որ Պապը նախընտրում է, որ այդ հարաբերությունները հիմնված լինեն ճշմարտության վրա:

Ֆրանցիսկոսի մարդկության  «սցենարը»  աշխարհի բոլոր մարդկանց հասնելու առումով  արտակարգ ազդեցություն է ունեցել: Երբ Պապը Սիրիայում խաղաղության կոչ է անում, պահանջում Իրաքում Իսլամական պետության ահաբեկչության նկատմամբ բազմակողմ պատասխան միջոցներ, խոսում Միջերկրականում զոհվող  միգրանտների անունից, Պապի ձայնը դողում է ու կտրատվում, նրա դեմքն արտահայտում է ցավն ու տառապանքը: Նա միջազգային հարաբերությունների ասպարեզ է բերում անկեղծությունն ու կարեկցանքը, ինչը շատ քիչ պրոֆեսիոնալ դիվանագետներ կարող են համարձակվել կրկնել, և ինչը,  սակայն, միլիոնների է ոտքի հանում:

Ոչ մի արմատական տարբերություն չկա մեր ժամանակների միջազգային որոշ հարցերի նկատմամբ  Պապ Ֆրանցիսկոսի որդեգրած դիրքորոշման մեջ: Պապ Բենեդիկտոս 16-րդը, օրինակ, այնքան քննադական էր ազատ շուկայի ազդեցության վերաբերյալ աշխարհի առավել խոցելիներին նկատմամբ, որքան որ կլիմայական փոփոխությունների նկատմամբ իրեն դրսևորում էր որպես «կանաչ Պապ»:

Զարմանալի չպետք է թվա, որ Պապը ներառվել է իր ժամանակի գլոբալ խնդիրների մեջ: Ի վերջո, եկեղեցին աշխարհում միգուցե առաջին խոշորագույն և հնագույն վերազգային կազմակերպությունն է: Նրա դիվանագիտությունը վաղուց արդեն աշխարհի խոշորագույն ուժերի գործողությունների վստահելի թիկունք է այնպիսի կնճռոտ հարցերի վերաբերյալ, որոնք նուրբ մոտեցում և շրջահայացություն են պահանջում: Սակայն եկեղեցու ցանկացած դիվանագիտական նախաձեռնություն առանց ռիսկի չի լինում:

Ֆրանցիսկոսը պատրաստ է այդպիսի ռիսկի գնալ, ինչպես նա արդեն ցույց է տվել եկեղեցում, որտեղ Հռոմի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումները զայրացրել էին եկեղեցականներին: Նա հանդես է եկել մարդկանց վաճառքի դեմ, ինչը նա անմոռանալի արտահայտությամբ անվանում է «անտարբերության գլոբալիզացիա», որը խրախուսվում է ազատ շուկայի գաղափարախոսությամբ:

Պապը պաշտպանել է փախստականների և միգրանտների իրավունքները, կոչ է արել վերագնահատել միջուկային զսպման բարոյականությունը: Նրա գործողությունները վերաբերվել են նաև իսլամական աշխարհին, երբ նա պաշտպանում էր մուսուլմանների շահերն Արևմուտքում և պահանջում քրիստոնյաների պաշտպանությունը Մերձավոր Արևելքում:

Միջազգային հարաբերություն­ների ասպարեզում Պապի՝ հզոր ուժ դառնալը կապված է նրա համար որոշակի ռիսկերի հետ: Ինչպե՞ս պետք է նա վերականգնի Թուրքիայի հետ խախտված հարաբերությունները, երբ նա այդպես ուղիղ է խոսում: Նրա «գրոհային» աղոթքները, հնարավոր է, բավականաչափ դադարի հնարավորություն  են տվել նախագահ Օբամայի դիվանագիտությանը՝ Սիրիայում քիմիական զենքի չեզոքացման  համար՝ նախքան ԱՄՆ օդային հարվածները կփորձեն նույնը անել, սակայն որոշ մարդիկ սկսել են քննադատել Պապի միջամտությունը:

Արդյո՞ք նա Սիրիայում կյանքեր է փրկել, թե՞ սոսկ նպաստել է  սարսափելի փակուղային իրավիճակի երկարաձգմանը: Հաճելի էր տեսնել, թե ինչպես էին Հռումում 2014 թվականին  միասին աղոթում Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասն ու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը, սակայն ընդամենը մեկ շաբաթ անց Գազայի վրայով կրկին անցան ցնցումներն ու սարսափը: Արդյո՞ք Պապի գործողությունները ոչ մի արդյունք չէին տվել:

Նույնիսկ այժմ, երբ շարունակվում է պաղեստին-իսրայելական հակամարտությունը, երկու կողմերին միասին աղոթքի բերելը խորհրդանշական ձեռքբերում էր, որը դեռ կարող է հաջողություն ունենալ այն ուղիով, որն այսօր մենք չենք հասկանում կամ ընկալում:

Սուրբ Հոգու իմաստությանը, տեսանելի և անտեսանելի երևույթներին հավատալով՝ Պապ Ֆրանցիոսկոսը խոստովանում է, որ շարունակում է մնալ ապագայի գործիք, նա ամբողջությամբ չի կարող կանխատեսել և հավանաբար, փորձել:

Այդ իսկ պատճառով էլ նա կշարունակի ռիսկի դիմել , ապտրաստ կլինի նոր աղոթքային ժեստեր կազմակերպել, որոնք կարող են անօգուտ և միամիտ թվալ, բայց որոնք կցանեն խաղաղ համակեցության սերմերը, որը պետք է լինի ժամանակակից աշխարհի ամբողջ արտաքին քաղաքականության նպատակը:

Հոդվածի բնօրինակն՝այստեղ

Write a comment