Սայմոն Հեֆֆեր . Քիմ Քարդաշյանն ու Ֆրանցիսկոս Պապը Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքային թողել են PR աղետի մեջ

Սայմոն Հեֆֆեր . Քիմ Քարդաշյանն ու Ֆրանցիսկոս Պապը Հայոց Ցեղասպանության հարցում Թուրքային թողել են PR աղետի մեջ

Հոդվածի առանցքում

  • Մենք նախընտրում ենք տեսնել նացիստների կողմից կազմակերպված ցեղասպանությունը ժխտողներին որպես ապուշներ, քան թե ավելի ուժեղ մի բան և շատ բրիտանական ձևով սահմանափակվել, թե վիրավորանքը, ատելությունն ու ծաղրանքը այսպիսի մարդիկ կուտակում են իրենց վրա՝ արտահայտելով իրենց վիրավորական հայացքները, ինչը ինքնին պատիժ է ու անվճար կերպով է կայացվում:
  • Պատկերացրեք, թե ոնց կզգային հրեաները, եթե ներկայիս Գրեմանիան ասեր, որ Գերմանիայի կողմից կառավարված հրեական ցեղասպանություն չի եղել, և դուք կհասկանաք, թե հայերն ու նրանց համակիրները ինչ են զգում Թուրքիայի հանդեպ, մի երկրի, ով տոնում է 100 տարվա ժխտողականությունը:
  • Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակման արարողության ժամանակ, որին ներկա էին մեծ թվով հայեր, անդրադառնալով զանգվածային կոտորածներին՝ Ֆրանցիսկոսը օգտագործեց մի հռետորաբանություն, որը նման էր վերջին 70 տարվա ընթացքում նացիստների չարագործությունները երբեք չմոռանալու կոչին:
  • Ամերիկան պաշտոնապես տերմինը չի օգտագործում, ոչ թե որովհետև չի հավատում որ դա ճիշտ կլիներ, այլ որովհետև չի ցանկանում վշտացնել այդքան կարևոր դաշնակցին, ինչպիսին Թուրքիան է, երբ Մերձավոր Արևելքի մնացած մասը այնքան փոթորկոտ ու թշնամական է:
  • Քարդաշյանների ու Պապի համադրությունը ավելացնում է Թուրքիայի համար PR-ի աղետը, այն ժամանակ, երբ մնացած բոլոր հարաբերություններում այն փորձում է իրենց ներկայացնել որպես քաղաքակիրթ աշխարհի պատասխանատու ու զարգացած անդամ:
  • Լավ փաստաթղթավորված է, որ Օսմանյան կայսրությունը 1914 թվականի վերջերին բանտից ազատել է հիմնականում դաժան հանցագործներին, որպեսզի ջոկատներ կազմի հայկական տարածքներ ուղարկելու ու այդտեղ բնակվողներին կոտորելու համար: Պատրաստված մարդասպաններին ասել էին, թե հայերը համագործակցում են ռուսների հետ ընդդեմ Թուրքիայի:
  • Բազմաթիվ թուրքեր՝ քաջատեղյալ կատարվածից, ամաչում են իրենց երկրի քաղաքական առաջնորդների ապուշ դիրքորոշումից: Հարյուրամյակը իդեալական պահ կլիներ մեղքի ու ներողության պատմական ճանաչման համար: Եվ այս անգամ Գերմանիան կարող է ձևանմուշն ապահովել:

Ուշադրությանն արժանի

Որոշ երկրներ այնքան են վշտանում Հոլոքոստի ժխտման պատճառով, որ նույնիսկ սկսում են դա քրեականացնել: Նույնը կոչ էր արվում անել Բրիտանիայում, սակայն մենք, ի ուրախություն, ունենք ծանրակշիռ ու ցուցադրական մոտեցում ապուշների խոսքի ազատության նկատմամբ:

Մենք նախընտրում ենք տեսնել նացիստների կողմից կազմակերպված ցեղասպանությունը ժխտողներին որպես ապուշներ, քան  թե ավելի ուժեղ մի բան և շատ բրիտանական ձևով սահմանափակվել, թե վիրավորանքը, ատելությունն ու ծաղրանքը այսպիսի մարդիկ կուտակում են իրենց վրա՝ արտահայտելով իրենց վիրավորական հայացքները, ինչը ինքնին պատիժ է ու անվճար կերպով է կայացվում:

Ցավոք չկա կինոքրոնիկա այն մասին, թե մեկ դար առաջ ինչ է կատարվել հայերի հետ թուրքերի ձեռքով՝ համեմատելու համար այն ամենի հետ, ինչ մենք տեսել ենք նկարահանված Auschwitz, Belsen և այլ նացիստական մահվան ճամբարների նկարահանումներում: Այս իսկ պատճառով էլ այժմ Թուրքիան վիճարկում է օսմանյան նախնիների կողմից հայերի ցեղասպանության կազմակերպելը:

Ժխտման հարյուր տարի

Հայերը սա դիտարկում են որպես իրենց Հոլոքոստ և երբ ամբողջ ազգը ժխտում է, թե դա չի պատահել, այդ ժխտումը այնքա՛ն մեծ ու հսկայական մասշտաբների է: Պատկերացրեք, թե ոնց կզգային հրեաները, եթե ներկայիս Գրեմանիան ասեր, որ Գերմանիայի կողմից կառավարված հրեական ցեղասպանություն չի եղել, և դուք կհասկանաք, թե հայերն ու նրանց համակիրները ինչ են զգում Թուրքիայի հանդեպ, մի երկրի, ով տոնում է 100 տարվա ժխտողականությունը:

Եռակի «ուռա» Ֆրանցիսկոս Պապին, ով ապրիլի 12-ին, կիրակի օրը, մատնացույց արեց թուրքերի կազմակերպած հայերի «ցեղասպանությունը»՝ իմանալով, որ G-բառը կառաջացնի թուրքերի կատաղությունը: Թուրքերը ոչ միայն ժխտում են  կատարվածը, այլ նաև իրենք են մեղադրում հայերին սպառնալիքներով լի վերաբերմունքի մեջ:

Պատմական կոնսեսուն այն է, որ 1.5 միլիոն հայեր են սպանվել: Բազմաթիվ երկրներ սա ճանաչել են որպես ցեղասպանություն: Նույնը արել է նաև Հովհաննես Պողոս 2-րդ պապը, ով 2001 թվականին հռչակագիր է տվել այդ մասին: Ֆրանցիսկոսը որոշեց հղել նրան, ինչն էլ վշտացրեց թուրքերին և նրանք ետ կանչեցին Վատիկանի իրենց դեսպանին և պահանջեցին Անկարայում Վատիկանի դեսպանին ներկայանալ ու բացատրություն տալ:

Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակման արարողության ժամանակ, որին ներկա էին մեծ թվով հայեր, անդրադառնալով զանգվածային կոտորածներին՝ Ֆրանցիսկոսը օգտագործեց մի հռետորաբանություն, որը նման էր վերջին 70 տարվա ընթացքում նացիստների չարագործությունները երբեք չմոռանալու կոչին:

Նա ասաց. «Մենք ոգեկոչում ենք այդ ողբերգական իրադարձության հարյուրամյակը, այդ մեծ և անիմաստ կոտորածը, որի դաժանությանը ձեր նախնիները ստիպված են եղել դիմանալ: Անհրաժեշտ, և պարտադիր է նրանց հիշատակը հարգելը, որովհետև երբ հիշողությունը անհետանում է, նշանակում է չարը թույլ է տվել, որ վերքը թարախոտվի»:

Թուրքիան առաջվա նման հեռու է պատմական մեղքը ընդունելուց: Երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերն օգտագործել է նկարագրելու համար Ֆրանցիսկոսի հայտարարությունը որպես «հեռու օրինական ու պատմական իրականությունից» և ասել է, որ Պապը «անհիմն պդումներով զայրույթ ու ատելություն» է հրահրում:

Սա, կարծես թե մի քայլ դեպի ետ է 2014 թվականին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած հայտարարությունից, երբ նա ցավակցություն հայտնեց ներկայիս հայերի այն սերնդին, որի նախնիները սպանվել են: Թուրքիան ոչ միայն հաստատում է հայերի սպանությունը Մեծ պատերազմի ժամանակ, որի ընթացքում թուրքեր ևս սպանվել են, այլ նաև ասում է, որ սպանվածների թվի պատմական կոնսենսուսը չափազանցված է:

Ապուշ դիրքորոշում

Թուրքիան առաջվա նման լոբբինգի անդադար քայլեր է կատարում ՝ փորձելով համոզել պետություններին Հայաստանում 1915-1916 թվականներին տեղի ունեցածը չընդունել որպես ցեղասպանություն, սակայն նրանք ձախողվել են շատերի դեպքում:

Ամերիկան պաշտոնապես տերմինը չի օգտագործում, ոչ թե որովհետև չի հավատում որ դա ճիշտ կլիներ, այլ որովհետև չի ցանկանում վշտացնել այդքան կարևոր դաշնակցին, ինչպիսին Թուրքիան է, երբ Մերձավոր Արևելքի մնացած մասը այնքան փոթորկոտ ու թշնամական է: Վատիկանը, որը նույնպես ցանկանում է տեսնել այս տարածաշրջանում հակամարտության նվազում, Թուրքերի հետ նույնպես ցանկանում է լավ հարաբերություններ, սակայն ոչ այսպես:

Հայաստանը պաշտոնապես պատրաստվում է ապրիլի 24-ին ցեղասպանության հիշատակմանը: Անցած շաբաթ Քիմ Քարդաշյանն ու նրա քույր Քլոեն Երևանում էին՝ ծաղիկներ դնելու համար զոհերի հուշարձանին. ամբողջ ներկայացումը նկարահանվել է քույրերի reality TV show-ում, այնպես որ ով էլ որ չգիտի այդ ոճրագործության մասին, շուտով կտեղեկանա:

Քարդաշյանների ու Պապի  համադրությունը ավելացնում է Թուրքիայի համար PR-ի աղետը, այն ժամանակ, երբ մնացած բոլոր հարաբերություններում այն փորձում է իրենց ներկայացնել որպես քաղաքակիրթ աշխարհի պատասխանատու ու զարգացած անդամ:

Նրանք, ում հետաքրքրությունը խթանվել է Քարդաշյանների ու Ֆրանցիսկոս Պապի կողմից, համացանցում մի քանի րոպե որոնումներից հետո կգտնեն ոչ միայն մուսուլմանական կայսրության մեջ քրիստոնյա հայերին խաչող անհամար թուրքերի, այլ նաև վայրագությունների որոշ նկարներ՝ ներառյալ նաև շարքերով կախաղան բարձրացված հայերի, ու դժվար թե այդ մարդիկ սպանված լինեն պատերազմում, կռվի դաշտում:

Լավ փաստաթղթավորված է, որ Օսմանյան կայսրությունը 1914 թվականի վերջերին բանտից ազատել է հիմնականում դաժան հանցագործներին, որպեսզի ջոկատներ կազմի հայկական տարածքներ ուղարկելու ու այդտեղ բնակվողներին կոտորելու համար: Պատրաստված մարդասպաններին ասել էին, թե հայերը համագործակցում են ռուսների հետ ընդդեմ Թուրքիայի:

Հայ մտավորականները ձերբակալվել են ու տանջանքների են ենթարկվել մահապատժից առաջ. ոտքերի ու ձեռքերի եղունգների պոկելը, որը հաջորդում էր կուրացմանը, սովորական երևույթներ էին:

Եղել են զանգվածային բռնագաղթեր, սպանություններ ու հարկադրված սովամահություն: Հազարավոր մարմիններ են թողնվել հովիտներում ու կենդանի նորածիններ են նետվել ժայռերից: Կարծես թե Հիտլերը գտել է այդ ձևանմուշը: Եթե Թուրքիան չի ցանակնում տեսնել, ինչ հիմար կերպով է իր պետությունը այսօր երևում՝ շարունակելով ժխտել վայրագությունները, ապա ոմանք վհատվում են, թե երբ է իրենց երկիրը միանալու քաղաքակիրթ աշխարհին:

Բազմաթիվ թուրքեր՝ քաջատեղյալ կատարվածից, ամաչում են իրենց երկրի քաղաքական առաջնորդների ապուշ դիրքորոշումից: Հարյուրամյակը իդեալական պահ կլիներ մեղքի ու ներողության պատմական ճանաչման համար: Եվ այս անգամ Գերմանիան կարող է ձևանմուշն ապահովել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment