Պապը հայ միստիկ Սուրբ Գրիգորին շնորհել է եկեղեցական բարձր պարգև

Պապը հայ միստիկ Սուրբ Գրիգորին շնորհել է եկեղեցական բարձր պարգև

Հոդվածի առանցքում

  • Ֆրանցիսկոս Պապը Օսմանյան թուրքերի իրականացրած կոտորածների 100-րդ տարելիցը հիշատակող հայ կաթոլիկներին շնորհել է հատուկ պարգև` 10-րդ դարի միստիկ և բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակելով եկեղեցու ուսուցիչ:
  • Ֆրանցիսկոսը համաձայնել է Վատիկանի սրբացման գրասենյակի որոշմանը, որի համաձայն, Գրիգոր Նարեկացուն շնորհվել է եկեղեցական մեծագույն պարգևներից մեկը: Միայն 35 մարդ է ստացել այս տիտղոսը`ներառյալ Սուրբ Ավգուստինոսը, Սուրբ Ֆրանցիսկոս դե Սալեսը և Սուրբ Թերեզա Ավիլացին:
  • Աղոթողների գիրքը, որը հայտնի է «Մատյան Ողբերգության» անունով, նրա ամենահայտնի աշխատանքն է, դա միստիկ պոեմ է, բաղկացած է 95 բաժիններից, ներկայացնում է «Սրտի խորքից Աստծո հետ խոսքը»:
  • Ֆրանցիսկոսը հարուցել էր Թուրքիայի տագնապը, երբ 2013-ի հունիսին, ընդունելով հայ քրիստոնյաների պատվիրակությանը, ասել էր, որ հայերի կոտորածը եղել է «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը»:

Ուշադրությանն արժանի

Ֆրանցիսկոս Պապը Օսմանյան թուրքերի իրականացրած կոտորածների 100-րդ տարելիցը հիշատակող հայ կաթոլիկներին շնորհել է հատուկ պարգև` 10-րդ դարի միստիկ և բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակելով եկեղեցու ուսուցիչ:

Երկուշաբթի Վատիկանը հայտարարել է, որ Ֆրանցիսկոսը համաձայնել է Վատիկանի սրբացման գրասենյակի որոշմանը, որի համաձայն, Գրիգոր Նարեկացուն շնորհվել է եկեղեցական մեծագույն պարգևներից մեկը:

Այն ամբողջությամբ արտահայտել է Ֆրանցիսկոսի ցանկությունը, որը, որպես կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիո, մոտ է եղել Բուենոս Այրեսի հայ համայնքի հետ: Եկեղեցու ուսուցիչ կոչումը շնորհվում է մարդկանց, որոնց ստեղծագործությունները ծառայում են ամբողջ եկեղեցուն: Միայն 35 մարդ է ստացել այս տիտղոսը`ներառյալ Սուրբ Ավգուստինոսը, Սուրբ Ֆրանցիսկոս դե Սալեսը և Սուրբ Թերեզա Ավիլացին:

Նարեկացին ապրել է 950-ից 1005 թվականներին, նա համարվում է հայկական միջնադարյան հոգևոր մտքի և գրականության կարևորագույն ներկայացուցիչներից մեկը: Աղոթողների գիրքը, որը հայտնի է «Մատյան Ողբերգության» անունով,  նրա ամենահայտնի աշխատանքն է, դա միստիկ պոեմ է, բաղկացած է 95 բաժիններից, ներկայացնում է «Սրտի խորքից Աստծո հետ խոսքը»:

Նարեկացուն այս կոչմանն արժանացնելուց մի քանի շաբաթ առաջ Ֆրանցիսկոսը պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի տաճարում` նվիրված հայկական կոտորածների 100-րդ տարելիցի մեկնարկին:

Եվրոպական մի քանի երկրներ կոտորածները ճանաչել են Ցեղասպանություն, Թուրքիան, սակայն, հրաժարվում է հայերի սպանությունները ընդունել որպես այդպիսին` պնդելով, որ հայերի կորուստները ուռճացրած են, սպանվածներն էլ եղել են քաղաքացիական պատերազմի և անհնազանդության զոհեր:

Ֆրանցիսկոսը հարուցել էր Թուրքիայի տագնապը, երբ 2013-ի հունիսին, ընդունելով հայ քրիստոնյաների պատվիրակությանը, ասել էր, որ հայերի կոտորածը եղել է «20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment