Պոմպեոն կոչ է անում Թուրքիային չկիրառել ռուսական S-400-ը «գործնականում»
Հոդվածի առանցքում
- Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կոչ է արել Թուրքիային «Ս-400» հրթիռային պաշտպանության համակարգերին, որոնք ձեռք է բերվել Ռուսաստանից, չկիրառել գործնականում և չդաչձնել պաշտպանական համակարգի մաս, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է օրենքով պահանջվող նոր պատժամիջոցների կիրառումից:
Ուշադրությանն արժանի
Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն կոչ է արել Թուրքիային «Ս-400» հրթիռային պաշտպանության համակարգերին, որոնք ձեռք է բերվել Ռուսաստանից, չկիրառել գործնականում և չդաչձնել պաշտպանական համակարգի մաս, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվում է օրենքով պահանջվող նոր պատժամիջոցների կիրառումից:
«Կարող են լինել հավելյալ պատժամիջոցներ, սակայն իրականում մենք չենք ուզում, որ Ս400 դառնա գործնականում կիրառել»,- ասել է Պոմպեոն հինգշաբթի Bloomberg Television- ին տված հարցազրույցում:
Պոմպեոն ստիպված է ներգարվվել Թրամփի և ամերիկացի օրենսդիրների միջև պայքարում ռուսական համակարգերի գնման Թուրքիայի որոշմանը արձագանքելու հարցի շուրջ: ԱՄՆ-ն երկար ժամանակ հայտարարում է, որ Թուրքիայի քայլը անհամատեղելի է ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ F-35 ռեակտիվ ինքնաթիռների ծրագրի հետ, թեև Թրամփը նաև ակնարկել է, որ ինքը չի ցանկանում, որպեսզի ավելի շատ պատժամիջոցներ կիրառվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության վրա:
Պոմպեոյի ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիայի կողմից ռուսական համակարգերին գործնական կիրառում տալու հարցը: Այս մոտեցումը կարող է ազդարարել Անկարայի նկատմամբ ամերիկյան դիրքորոշման մեղմացում քանի որ նախկինում ԱՄՆ հերքում էր որևէ փոխզիջում այս հարցի շուրջ: Թուրքիան դեռևս չի ստացել համակարգի համար նախատեսվող հրթիռներները:
Այնուամենայնիվ, անցյալ ամիս ԱՄՆ – ը հայտարարել էր, որ Թուրքիայի մասնակցությունը դադարեցվում է Lockheed Martin Corp. F – 35 համատեղ արտադրության և դրանց գնման համաձայնագրում: Թուրքիան ակնկալում էր գնել ավելի քան 100 նոր սերնդի կործանիչներ:
Պոմպեոն հրաժարվեց մեկնաբանել Defense One-ում ավելի վաղ հրապարակված տեղեկությանը, ըստ որի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը ՝ Թրամփի մերձավոր դաշնակիցը, կոչ է արել Թուրքիայի արտգործնախարարին քննարկել այդ հարցը: Համաձայն զեկույցի, Գրեհեմն ասել է, որ նա Թուրքիային խնդրել է չակտիվացնել Ս-400- ը ՝ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու և հնարավոր ազատ առևտրի համաձայնագիր կնքելու դիմաց:
Թրամփն ասում է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման չի թողել Թուրքիային այլ ճանապարհ, բացի ռուսական համակարգեր գնելուց, քանի որ ԱՄՆ-ը երբեք լավ առաջարկ չի տրամադրել ՝ ամերիկյան համակարգեր վաճառելու համար:
Իրականում, ԱՄՆ-ը ձգտում է առնվազն 2013 թվականից վաճառել Անկարային «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության հրթիռները, բայց Էրդողանը պնդում է, որ դրա հետ պետք է փոխանցվեն տեխնոլոգիական մանրամսները, որպեսզի Թուրքիան կարողանա զարգացնել և կառուցել իր սեփական հրթիռները: Օբամայի վարչակազմը հրաժարվեց:
Կոնգրեսի մի քանի անդամներ սպառնացել են ընդունել պատժամիջոցներ նոր օրենսդրության միջոցով, որով կպատժեն Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակցին, եթե Թրամփը ինքը պատժամիջոցներ չկիրառի:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ