Պոմպեոն Ռուսաստանում է. ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ուզում

Պոմպեոն Ռուսաստանում է. ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմ չի ուզում

Հոդվածի առանցքում

  • Ռուսաստանում բարձր մակարդակի բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ կոնֆլիկտ չի փնտրում: Նախագահ Պուտինի և ռուս բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո Պոմպեոն հայտարարել է, որ քննարկել են ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարգավորելու ուղիները:

Ուշադրությանն արժանի

 

Ռուսաստանում բարձր մակարդակի բանակցություններից հետո ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը Թեհրանի հետ կոնֆլիկտ չի փնտրում: Նախագահ Պուտինի և ռուս բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո Պոմպեոն հայտարարել է, որ քննարկել են ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները կարգավորելու ուղիները:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներում փորձել է մեղմել Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության բարձրացման շուրջ մտահոգությունները: Կարծիքներ կային, որ այդ լարվածությունը կարող էր վերածվել հակամարտության:

«Մենք հիմնավորապես Իրանի դեմ պատերազմ չենք ուզում», – ասել է Պոմպեոն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ փակ բանակցություններից հետո: «Բայց մենք նաև հստակեցրել ենք, որ եթե ամերիկյան շահերը հարձակման ենթարկվեն, ապա մենք անպայման պատասխանելու ենք համապատասխան ձևով», – հավելել է պետքարտուղարը:

Ցանկացած հնարավոր հարձակման հակազդելու համար ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկել B-52 ռմբակոծիչներ և ավիակիր, որոնք ավելացրեցին Վաշինգտոնի և Թեհրանի միջև պատժամիջոցների վերականգնումից հետո բռնկված լարվածությունը:

«Եվրոպային պետք է խաղաղ և կայուն Մերձավոր Արևելք», – հայտարարել է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց դեսպան Բրայան Հուկը: «Իրանը սպառնում է հարձակումներ իրականացնել, այնպես որ մենք պաշտպանական միջոցներ ենք ձեռնարկել:

Խնդիրն այն է, որ դժվար է պատկերացնել խաղաղ Մերձավոր Արևելքը առանց Իրանի հետ խաղաղության, և մենք խնդրում ենք, որ Իրանը ավելի շատ նորմալ վարք դրսևորի և գործի պակաս հեղափոխական»:

Ռուսաստանը և ԱՄՆ-ն հայտարարեցին, որ ցանկանում են ամրապնդել հարաբերությունները, սակայն ընդունում են, որ մի շարք հարցերում ունեն հակասություններ:

Պոմպեոն նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի «շահերն իսկապես համընկնում են» և, որ «երկու երկրները կարող են հարաբերություններ կառուցել, և ամենակարևորը՝ նախագահ Թրափմը շատ է ուզում դա անել»:

«Մենք, մեր կողմից, բազմիցս ասել ենք, որ կցանկանայինք լիովին վերականգնել հարաբերությունները: Հույս ունեմ, որ այժմ ստեղծված իրավիճակը, երբ այդ հարաբերություններն անհրաժեշտ են, պայմաններ կստեղծվեն», – ասել է Պոմպեոն:

Միաժամանակ, Պոմպեոյի հետ ասուլիսում Լավրովը զգուշացրեց՝ անվստահությունը, որ առկա է Ռուսաստանի և ԱՄՆ միջև, խոչընդոտում է երկու երկրների անվտանգությանը:

Միլլերի զեկույցը ազդել է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների վրա

Պուտին-Պոմպեո հանդիպումը երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակի առաջին հանդիպումն էր անցած ամիս հրապարակված հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցից հետո: Հանդիպմանը Պուտինը չի անդրադարձել Մյուլերի եզրակացությանը, որ Ռուսաստանը ակտիվորեն միջամտել է ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին:

«Պետք է ասեմ, որ Մյուլլերն ամբողջովին օբյեկտիվ քննություն է անցկացրել և հաստատել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ գործող վարչակազմի միջև կապի հետքեր չկան», – ասել է Պուտինը` Սոչիում Պոմպեոյի հետ հանդիպումը:

«Ինչպես նախկինում մենք ասել էինք, մեր իշխանության պաշտոնյաներից որևէ մեկը կապ չի ունեցել այդ ամենի հետ  և չէր կարող ունենալ, սակայն դա մեր միջպետական հարաբերություններում որոշակի ընդմիջման պատճառներից մեկն էր: Հուսով եմ, որ այսօր իրավիճակը փոխվում է», – ասել է Պուտինը:

Պոմպեոն չի արձագանքել, ասել է, որ Թրամփի ադմինիստրացիան «պաշտպանելու է ամերիկացիների շահերը»:

Լավրովի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Պոմպեոն ասել է, որ եթե Ռուսաստանը փորձի ազդել 2020-ի ԱՄՆ ընտրությունների վրա, ապա «հարաբերությունները կհայտնվեն ավելի վատ վիճակում, քան հիմա են»: Լավրովը հերքել է մեղադրանքները:

Պոմպեոն կոչ է անում չաջակցել Մադուրոյին

Մամուլի ասուլիսի ընթացքում Պոմպեոն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել աջակցությանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ ավելացնելով. «Մենք ուզում ենք Վենեսուելա վերադարձնել ժողովրդավարությունը»:

«Մադուրոն վենեսուելացիների համար ոչինչ չի արել: Հուսով ենք, որ Ռուսաստանը կդադարեցնի նրան ուղղված աջակցությունը», – ասել է Պոմպեոն:

Լավրովը հակադարձել է՝ ասելով, որ «ԱՄՆ վարչակազմի սպառնալիքները ժողովրդավարության հետ կապ չունեն»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment