Հարցումը ցույց է տալիս բարձր, սակայն նվազող աջակցություն Հայաստանի կառավարությանը

Հարցումը ցույց է տալիս բարձր, սակայն նվազող աջակցություն Հայաստանի կառավարությանը

Հոդվածի առանցքում

  • Նոր հարցումը ցույց է տալիս նվազում, չնայած աջակցությունը Հայաստանի նոր իշխանություններին դեռևս ուժեղ է, աճել է նաև հոռետեսությունը Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարի հարցում: Միջազգային հանրապետական ինստիտուտի մայիսի 8-ին անցկացրած և հուլիսի 8-ին հրապարակած հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչության մոտ 28 տոկոսն էր «շատ դրական» համարում անցած տարի կառավարության փոփոխությունը, համեմատած 2018 թ. հոկտեմբերի 48 տոկոսի հետ:

Ուշադրությանն արժանի

 

Տարբեր հարցերի վերաբերյալ IRI- ի նոր հարցումը ցույց է տալիս, որ անցյալ տարվա «թավշյա հեղափոխության» առաջացրած լավատեսական տրամադրությունը մարում է:

Նոր հարցումը ցույց է տալիս նվազում, չնայած աջակցությունը Հայաստանի նոր իշխանություններին դեռևս ուժեղ է, աճել է նաև հոռետեսությունը Ադրբեջանի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարի հարցում:

Միջազգային հանրապետական ինստիտուտի մայիսի 8-ին անցկացրած և հուլիսի 8-ին հրապարակած հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչության մոտ 28 տոկոսն էր «շատ դրական» համարում անցած տարի կառավարության փոփոխությունը, համեմատած 2018 թ. հոկտեմբերի 48 տոկոսի հետ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ ժողովրդականություն վայելեց, երբ անցյալ տարի գարնանը իր բնորոշմամբ «թավշյա հեղափոխության» շնորհիվ կարողացավ տապալել ատելի դարձած նախկին իշխանությունը, իսկ նրա « Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակ տարավ ու ստացավ Փաշինյանի խոստացած խոշոր փոփոխությունները հնգամյա ժամկետում իրականացնելու հնարավորությունը:

«Հայ ժողովրդի կողմից բարի կամքի դրսևորումը Հայաստանի իշխանություններին ընձեռում է աննախադեպ հնարավորություն հիմնարար բարեփոխումներ իրականացնելու համար, որոնք ամրապնդում են երկրի ժողովրդավարությունը և բարելավում ժողովրդի բարեկեցությունը», – ասել է Եվրասիայում IRI տարածաշրջանային տնօրեն Ստեֆեն Նիքսը: «Կառավարության կողմից բարեփոխումների արագ իրականացումը կարևոր է հանրության հզոր աջակցությունը ստանալու և օրակարգն ուժեղացնելու գործում»:

Նոր հարցումը ցույց է տալիս, որ մի շարք միջոցառումների շնորհիվ նոր կառավարության առաջացրած լավատեսությունը դարձյալ բարձր է, բայց զգալիորեն նվազել է անցյալ տարվա համեմատ:

Հոկտեմբերի 72 տոկոսից մինչև 60 տոկոս նվազել է այն հայերի թիվը, որոնք ընդունում են, որ երկիրը ճիշտ ուղղու վրա է: Նրանց թիվը, որոնք կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում, գրեթե կրկնապատկվել է՝ 11-ից հասնելով 20 տոկոսի: «Բնակչության գերակշռող տրամադրության» մասին հարցին պատասխանողների 29 տոկոսը նշում է, որ ապագան «անպայման» ավելի լավն է լինելու: Հոկտեմբերին այն 44 տոկոս էր:

Հարցին, թե արդյոք «Հայաստանում ձեզ նման մարդիկ կարող են ազդել որոշումների վրա», ինչը Փաշինյանի առանցքային թեմաներից է, 20 տոկոսն ասել է «այո», հոկտեմբերի 31 տոկոսի փոխարեն: Երիտասարդները, սակայն, զգալիորեն ավելի հավանական են համարել, որ իրենց նման մարդիկ կարող են ազդեցություն ունենալ, 18-29 տարեկանների 29 տոկոսն է դրական  պատասխանել հարցին, մինչդեռ 50-ից բարձր տարիքի մարդկանց՝ 14 տոկոսը:

Համեմատաբար ապահովվածները դրական են վերաբերվում երկրում կատարված փոփոխություններին: Հարցին, թե ինչպես են փոխվել իրենց ֆինանսական միջոցները վերջին 6 ամսվա ընթացքում, 250 հազար դրամ կամ ավելի եկամուտ ունեցողների 29 տոկոսը (մոտ 530 ԱՄՆ դոլար) ասում է, որ բարելավվել են, իսկ 150.000 դրամ ($ 320) կամ ավելի քիչ եկամուտ ունեցողների միայն 16 տոկոսն է այդ կարծիքին:

Հարցին, թե «որն է նոր կառավարության ամենամեծ հաջողությունը», ամենատարածված պատասխանը եղել է «կոռուպցիայի նվազումը», հարցվողների 27 տոկոսով: Դրանից հետո գալիս են  «մարդկանց հոգեբանական վիճակի բարելավումը», «Հանրապետական կուսակցության ձախողումը» (նախկին իշխող կուսակցությունը) և« ժողովրդավարության ձեռք բերումը»:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի հետ հակամարտությանը, վերջին մի քանի ամիսների ընթացքում զգալիորեն նվազեցել է այն հայերի թիվը,որոնք կարծում են, որ հակամարտությունը կարելի է լուծել առանց ուժի կիրառման: Հոկտեմբերին 27 տոկոսը հայտարարում էր, որ դա «անպայման» կլուծվի, մինչդեռ վերջին շրջանում այն նվազել է մինչև 16 տոկոս:

Անվտանգության հարցերը հայերի մտահոգությունների ցանկում  առաջին տեղում էին: Հարցին, թե երկրին վերաբերող ինչն է իրենց ավելի շատ մտահոգում, առաջին երեք պատասխանն էր՝        «պատերազմը»,« ղարաբաղյան հակամարտությունը» և  «ազգային անվտանգության խնդիրները»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

 

Write a comment