Տեղական քաղաքականությունը բաժանում է Եվրոպական միությունը

Տեղական քաղաքականությունը բաժանում է Եվրոպական միությունը

Հոդվածի առանցքում

  • Եվրոպական առաջնորդները «հույս ունեն, որ դրամական միությունը կնպաստի պատերազմներից ցնցվող մայրցամաքում ավելի մեծ ներդաշնակություն և խաղաղություն հաստատել»: Այն «շատ ավելի հավանական է կհանգեցնի հակամարտություններին», - գրել է պարոն Ֆելդշտեյնը, նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին գլխավոր տնտեսական խորհրդականը:
  • Այն ժամանակ նա նկատի ուներ, որ եվրոն, որն ուժի մեջ մտավ 1999-ին, կարող էր խորացնել լարվածությունը անդամ երկրների միջև՝ բերելով թեժ հակամարտության, բայց ոչ իրական զինված պատերազմի: Բոլոր բացթողումների հետ մեկտեղ, վերջին հինգ տարիների ընթացքում իր կանխատեսումները ավելի քան արդարացված են:
  • Հուսահատ հունական ընտրողները ընդգծեցին խուճապը Եվրոպայում ճգնաժամի ընթացքում: Անցյալ շաբաթ նրանք ընտրեցին պոպուլիստական նոր կառավարություն, որը խոստացել է վերջ տալ կտրուկ բյուջեի կրճատմանը՝ պարտադրված Եվրոպայի կողմից ֆինանսական աջակցության դիմաց: Բայց Հունաստանը դժվար թե միակ խնդիրը լիներ: Խնդիրը տարածվում է: Իսպանիայում, Պոդեմոս ձախակողմյան կուսակցությունը, որը ի հայտ է եկել անցյալ տարի հակաեվրոպական հենքի վրա:
  • Գերմանիան, ամենամեծ պարտատեր երկիրը, որը նաև Եվրոպական Միության ռազմավարության գլխավոր ճարտարապետն է, պնդում է, որ նման գործելաոճը անփոխարինելի է, երբ Հունաստանում, Իռլանդիայում և Իսպանիայում կան մասնավոր հատվածի ցածր տոկոսադրույքներ: Բայց ավանդական այս մոտեցումը չի աշխատում. պարտական տնտեսությունները ավելի արագ են թուլանում, քան նվազում է նրանց պարտքը:
  • Այս խնդրի կարգավորումը անհնարին չէ: Ամենակարճ ճանապարհն այն է, որ Եվրոպայի հյուսիսի պարտատերերը մեղմեն ծանր պայմանները պարտապան երկրների համար, օժանդակեն իրենց և թույլ տան, որ նրանք ավելի շատ ծախսեն աճ ապահովելու համար:
  • Financial Times-ի տնտեսագետ Մարտին Վոլֆը իր վերջերս հրապարակած սյունակում պնդում է, որ եվրոգոտու ստեղծումը իր անդամների երկրորդ վատագույն գաղափարն է: Սակայն դրա վերացումը վատագույն տարբերակն է: Եթե եվրոն գոյատևի, ապա ընտրողները և ոչ միայն Հունաստանում և Իսպանիայում, այլև ամենից շատ Գերմանիայում և Հոլանդիայում կհամոզվեն, որ անհրաժեշտ են փոխզիջումներ:

Ուշադրությանն արժանի

Եվրոն ամրագրվեց պայմանագրով, բայց դեռ կյանքի չէր կոչվել 1997-ի աշնանը, երբ լույս տեսավ Մարտին Ֆելդշտեյնի՝ Տնտեսական հետազոտությունների ազգային բյուրոյի ազդեցիկ նախագահի հրապարակումը, ուր նա պնդում էր, որ եվրոպական առաջնորդները «հույս ունեն, որ դրամական միությունը կնպաստի պատերազմներից ցնցվող մայրցամաքում ավելի մեծ ներդաշնակություն և խաղաղություն հաստատել»:

Այն «շատ ավելի հավանական է կհանգեցնի հակամարտություններին», – գրել է պարոն Ֆելդշտեյնը, նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախկին գլխավոր տնտեսական խորհրդականը:

Պատերազմը Եվրոպայում «կլինի քիչ հավանական, բայց ոչ անհնար», – հավելել է նա: «Կոնֆլիկտներ տնտեսական քաղաքականության և ազգային սուվերենության միջամտությամբ կարող են ամրապնդել երկարամյա թշնամանքը՝ հիմնված պատմության, ազգությունների և դավանանքի վրա»:

Ավելորդ է ասել, որ պարոն Ֆելդշտեյնի սթափեցնող կանխատեսումները լայնորեն ծաղրուծանակի ենթարկվեցին Եվրոպայում և նույնիսկ մի շարք տնտեսական մեկնաբանների կողմից գնահատվեցին Միացյալ Նահանգներում, այդ թվում The Wall Street Journal-ի խմբագրականում, որպես «բոլոր սահմաններն անցած»:

Դա  այժմ այդպես չի դիտարկվում: Չնայած ոչ բոլոր դիտարկումներն են եղել ճշգրիտ: Նա կանխատեսել էր, որ Եվրոպայի դրամական միությունը պետք է ավելի խորացնի միավորումը, այդ թվում միասնական արտաքին և պաշտպանական քաղաքականության և նույնիսկ միասնական ռազմական քաղաքականության ասպարեզներում: Հետաքրքրական է, որ նա վախենում էր, որ ավելի հաստատակամ Եվրոպան կարող է պատերազմի գնալ Ռուսաստանի դեմ, եթե այն ներխուժի Ուկրաինա:

Անցյալ շաբաթ մի զրույցի ընթացքում նա պարզաբանեց, որ Foreign Affairs-ի խմբագիրները, որտեղ հայտնվել էր հրապարակումը, հիշել են այն: Այն ժամանակ նա նկատի ուներ, որ եվրոն, որն ուժի մեջ մտավ 1999-ին, կարող էր խորացնել լարվածությունը անդամ երկրների միջև՝ բերելով թեժ հակամարտության, բայց ոչ իրական զինված պատերազմի:

Բոլոր բացթողումների հետ մեկտեղ, վերջին հինգ տարիների ընթացքում իր կանխատեսումները ավելի քան արդարացված են: Միասին կապելով մի շարք տարբեր տնտեսություններ խիստ հասարակ կանոններով, որոնց արգելվում էր վարել անկախ պետական ծախսերի կամ տոկոսադրույքների քաղաքականություն՝ այն դատապարտված էր ձախողման իրավիճակի փոփոխության պարագայում: Ոչ մի ժողովրդավարական քաղաքական համակարգ չի կարող դրան դիմանալ:

Արդարության համար պետք է նշել, որ շատ տնտեսագետներ վաղուց հասկացել էին եվրագոտում դրամական դասավորության սխալները:

Սակայն հույսը կապելով Եվրոպական համերաշխության հետ՝ եվրոյի քարոզիչները չնկատեցին կարևոր, անխուսափելի հանգամանք իրենց տնտեսական ծրագրում, որոնք ընդգծում էր պարոն Ֆելդշտեյնը. քաղաքականությունը շարունակում է մնալ տեղային:«Նրանք սխալվում էին՝ մտածելով, որ լուծումը պետք է փնտրել եվրագոտու մակարդակում, այլ ոչ թե՝ երկրի մակարդակում»,- ասաց պրոֆեսոր Ֆելդշտեյնը: «Այն, ինչ իրենք կարող էին անել, դա եվրոպական համերաշխության մեծացումն էր, որը շատ լավ բան կլիներ »:

Հուսահատ հունական ընտրողները ընդգծեցին խուճապը Եվրոպայում ճգնաժամի ընթացքում: Անցյալ շաբաթ նրանք ընտրեցին պոպուլիստական նոր կառավարություն, որը խոստացել է վերջ տալ կտրուկ բյուջեի կրճատմանը՝ պարտադրված Եվրոպայի կողմից ֆինանսական աջակցության դիմաց:

Բայց Հունաստանը դժվար թե միակ խնդիրը լիներ: Խնդիրը տարածվում է: Իսպանիայում, Պոդեմոս ձախակողմյան կուսակցությունը, որը ի հայտ է եկել անցյալ տարի հակաեվրոպական հենքի վրա, առջևում է հարցումներում, որոնք կապված են ավելի ուշ այս տարի կայանալիք ընտրությունների հետ: Ընտրվելու դեպքում այն խոստանում է վերացնել Իսպանիայի պարտքի մեծ մասը:

«Այն քաղաքականությունը, որ մենք տեսնում ենք այժմ, դա արդյունք է տնտեսական ռազմավարության», – ասել է Պոլ դե Գրաուին՝ Բելգիայի խորհրդարանի նախկին անդամ, ով այժմ աշխատում է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում: «Երբ դուք ստիպում եք երկրներին իրականացնել ծանր ցավալի քաղաքականություն, չպետք է զարմանալ, որ գործազուրկները մղվում են դեպի ծայրահեղ կուսակցություններ»:

Տնտեսագիտությունը բավականին պարզ բան է:

Եվրագոտին տուժում է, սկզբունքորեն, աճի բացակայությունից: Եվրոպայի սահմաններում պարտապան երկրները, որը ներառում է ոչ միայն Հունաստանը և Իսպանիան, այլ նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան և Իռլանդիան, նվազեցնում են իրենց բյուջեները, կրճատում աշխատատեղեր և աշխատավարձեր՝ հուսալով մեղմացնել իրենց պարտքի բեռը:

Գերմանիան, ամենամեծ պարտատեր երկիրը, որը նաև Եվրոպական Միության ռազմավարության գլխավոր ճարտարապետն է, պնդում է, որ նման գործելաոճը անփոխարինելի է, երբ Հունաստանում, Իռլանդիայում և Իսպանիայում կան մասնավոր հատվածի ցածր տոկոսադրույքներ:

Բայց ավանդական այս մոտեցումը չի աշխատում. պարտական տնտեսությունները ավելի արագ են թուլանում, քան նվազում է նրանց պարտքը: «Ամենամեծ խնդիրը այն է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը ավելի բարձր է այժմ, քան մինչև ճգնաժամը», – ասում է Ջեֆրի Ֆրենկելը Հարվարդի համալսարանի Քենեդու դպրոցից: «Նույնիսկ եթե ձեզ չի հետաքրքրում աղետալի և ծայրահեղական կառավարությունները, դուք չեք կարողանում նույնիսկ վերականգնել ֆինանսական կայունությունը»:

Այս խնդրի կարգավորումը անհնարին չէ: Ամենակարճ ճանապարհն այն է, որ Եվրոպայի հյուսիսի պարտատերերը մեղմեն ծանր պայմանները պարտապան երկրների համար, օժանդակեն իրենց և թույլ տան, որ նրանք ավելի շատ ծախսեն աճ ապահովելու համար: Կամ նրանք կարող են պարզապես ավելի շատ ներդնել, որը կարող է հանգեցնել բարձր աշխատավարձերի՝ խրախուսելով իրենց աղքատ հարևանների արտադրողականությունը:

Այս ուղին, սակայն, ունի որոշակի քաղաքական բարդություններ: Ընտրողները Գերմանիայում և այլ հարուստ հյուսիսային երկրներում պատրաստ չեն փոխանցել միջոցներ Եվրոպայի իրենց խոցելի հարևաններին: Բացի այդ, լինելով հարմարավետ մեկուսացված իրենց սեփական բարգավաճման մեջ և հիշելով հիպերինֆլյացիան Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ նրանք դեռևս վախենում են ավելի բարձր սղաճից: Նույնիսկ ուղղակի նախազգուշացումները անխուսափելի կործանման մասին կարծես քիչ են ազդում հանրային տրամադրությունների վրա:

Եվ սա բերում է քաղաքական նոր բարդությունների: «Ճիշտ քաղաքականությունը մեղմելու է քաղաքական ճգնաժամը ծայրամասային երկրներում՝ փոխարենը սրելով իրավիճակը Գերմանիայում», – ասում է դե Գրաուին: «Դա կկանխի կոմունիստների իշխանության գալը հարավում, բայց կգրգռի ծայրահեղ աջերին հյուսիսում»:

Եվրոգոտին պետք է այլ կերպ կառուցվեր: Սիմոն Ռեն-Լուիսը Օքսֆորդի համալսարանից պնդում է, որ եթե կառավարություններին թույլատրեին կիրառել հակացիկլիկ հարկաբյուջետային քաղաքականություն՝ այսինք՝ կրճատել բյուջեն, երբ տնտեսությունը կայուն ընդլայնվում է և ակտիվորեն ծախսել ավելի շատ, երբ տնտեսական զարգացումը դանդաղում է, հնարավոր կլիներ խուսափել ներկայիս տնտեսական ճգնաժամից:

Գերմանիայում բյուջետային պակասորդը գերակշռում է

Դա թողնում է գնդակը ամբողջությամբ Եվրոպական կենտրոնական բանկի դաշտում, որը ինստիտուցիոնալապես պաշտպանված է պոպուլյար ժողովրդավարությունից, թեև, իհարկե անտեղյակ չէ քաղաքական միջավայրից:

Վերջին երկու տարիների ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկը պահպանում էր եվրոն կրախից որպես վերջին ատյան իր վարկատու ամենաթույլ անդամների համար: Այն այժմ հույս ունի խթանել աճը պարտատոմսեր գնելու միջոցով, որը կնվազեցնի երկարաժամկետ տոկոսադրույքները, ինչպես դա արեց Ֆեդերալ ռեզերվը Միացյալ Նահանգներում: Բայց պարտատոմսերի գնումը, ըստ պարոն Ֆելդշտեյնի, պետք է քիչ ազդեցություն ունենա: Երկարաժամկետ տոկոսադրույքները արդեն ցածր են:

Առկա են այլ տարբերակներ քաղաքական խոչընդոտների պարագայում:

Պարոն Ֆրենկելը առաջարկում է, որ Կենտրոնական բանկը գնի Միացյալ Նահանգների գանձապետական արժեթղթերը, որոնք հետագայում կարժեզրկեն եվրոն և կխթանեն եվրոտարածքի արտահանմանը: Պարոն Ֆիլդշեյնը առաջարկում է եկամուտներից չեզոք հարկային խթաններ՝ արագացված ամորտիզացիա նոր ներդրումների, որոնք կուղեկցվեն բարձր կորպորատիվ հարկերով: Կառավարությունները կպարտավորվեն մեծացնել ավելացված արժեքի հարկը՝ կապված եկամտահարկի նվազեցման հետ, որպեսզի խթանեն ծախսերը:

Կարո՞ղ են այս գաղափարները դուրս քաշել Եվրոպան այս ճահիճից: Հնարավոր է, սակայն, վերջին ուսումնական առաջարկությունները կարծես մի քիչ նման են հուսահատ գործողությունների: «Նրանք կարող են չփորձել դրանք կամ դրանք կարող են չաշխատել», – ասում է պարոն Ֆելդշտեյնը: «Եթե այդպես է, ապա կարող է եվրոյի ճգնաժամի  լուծում չլինել»:

Ապա ի՞նչ: Financial Times-ի տնտեսագետ Մարտին Վոլֆը իր վերջերս հրապարակած սյունակում պնդում է, որ եվրոգոտու ստեղծումը իր անդամների երկրորդ վատագույն գաղափարն է: Սակայն դրա վերացումը վատագույն տարբերակն է: Եթե եվրոն գոյատևի, ապա ընտրողները և ոչ միայն Հունաստանում և Իսպանիայում, այլև ամենից շատ Գերմանիայում և Հոլանդիայում կհամոզվեն, որ անհրաժեշտ են փոխզիջումներ: Դեռևս ոչինչ չի հուշում, որ իրենք պատրաստ են դրան:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment