«Մարդիկ սովամահ» են լինում Արևելյան Ուկրաինայի հումանիտար ճգնաժամից

«Մարդիկ սովամահ» են լինում Արևելյան Ուկրաինայի հումանիտար ճգնաժամից

Հոդվածի առանցքում

  • Արևելյան Ուկրաինայում ապրող բնակչության խոցելի մասը սովի մատնվելու վտանգի տակ է, եթե Կիևի իշխանությունը չվերականգնի պետական ծառայությունների նորմալ աշխատանքը: 2014 թվականի նոյեմբերին որոշում է կայացվել դադարեցնել սոցիալական նպաստները արևելյան հատվածում:
  • Յանկովը, որը 2014-ի դեկտեմբերից մի քանի անգամ այցելել է Արևլյան տարածքներ, նշում է. «Տեղական իշխանությունները մեզ ասացին, որ Լուգանսկի 60 տոկոսը կախված է մարդասիրական օգնությունից: Եթե դա նորմալ է մեծ քաղաքներում, գյուղերում և փոքր քաղաքներում այդպես չէ »:
  • «Կան տեղեկություններ, որ ջեռուցման հարյուրավոր խողովակներ, էներգիայի մատակարարման միավորներ են ոչնչացվել, թեև դա դժվար է ստուգել: Բայց, անշուշտ հումանիտար ճգնաժամի վտանգ կա և այդ մասին խոսել է նաև ՄԱԿ-ը»:
  • «Երիտասարդ ուկրաինացիները կարող են օգտվել ինտերնետից, և այսպիսով, տեղեկություններ ստանալ, մինչդեռ Ուկրաինայում ռուսական հեռուստաալիքներն արգելելու որոշումը ազդում է հիմնականում տարեց բնակչության վրա: Երկու կողմերն էլ ցուցաբերում են կողմնակալություն»:
  • Դոնեցկը ածուխ չի մատակարարում Ուկրաինայի մնացած մասին, հետևաբար, շատ էլեկտրակայաններ լիարժեք չեն աշխատում: Մարդիկ մտածում են. «Մենք հուսահատ վիճակում ենք, ինչու պետք է ձեզ օգնություն ապահովենք, եթե դուք մեր դեմ եք պայքարում»:

Ուշադրությանն արժանի

Արևելյան Ուկրաինայում ապրող բնակչության խոցելի մասը սովի մատնվելու վտանգի տակ է, եթե Կիևի իշխանությունը չվերականգնի պետական ծառայությունների նորմալ աշխատանքը: 2014 թվականի նոյեմբերին որոշում է կայացվել  դադարեցնել սոցիալական նպաստները արևելյան հատվածում, իսկ դա նշանակում է, որ ի թիվս այլ բաների, տարեց ուկրաինացիները տարածաշրջանում  այլևս չեն ստանա իրենց կենսաթոշակները:

Կրասիմիր Յանկովը՝ Amnesty International- ի ուկրաինացի հետազոտողը, արևլքում իրավիճակը  «ծանր» է համարում՝ ասելով.

«Կիևը  Ուկրաինայի այդ շրջանները կտրել է  ֆինանսավորումից: Մարդիկ չեն կարող  գումար ստանալ բանկից, բանկոմատները չեն աշխատում, նրանք չեն կարողանում էլեկտրոնային գործարքներ կատարել: Մենք հսկայական հերթեր տեսանք  փոստային բաժանմունքներից դուրս, մարդիկ ցանկանում են ներս գնալ՝ ստանալու իրենց գումարը»:

Յանկովը, որը 2014-ի դեկտեմբերից մի քանի անգամ այցելել է Արևլյան տարածքներ, նշում է. «Տեղական իշխանությունները մեզ ասացին, որ Լուգանսկի  60 տոկոսը կախված է մարդասիրական օգնությունից:  Եթե դա նորմալ է մեծ քաղաքներում,   գյուղերում և փոքր քաղաքներում այդպես չէ »:

Նա ասել է, որ Խարկովի Մարդու իրավունքների պաշտպանության խումբն արդեն  հաղորդել է սովի հետ կապված մահվան դեպքերի մասին: Թեև դրանք չեն հաստատվել,  նա  ասել է. «Հաշվի առնելով այն փաստը, որ տուժել են առավել խոցելի մարդիկ՝ ծերերը, հաշմանդամները և միայնակները, դժվար չէ պատկերացնել, որ  սովամահության դեպքեր տեղի են ունենում»:

Յանկովը նաև նշել է, որ  Կիևի կառավարության կողմից իրականացվող այս վերջին շրջափակումը»,  սարսափելի  իրադարձությունների շղթայի մի մասն է և  արևելյան Ուկրաինայում հումանիտար աղետի ոչ  հիմնական պատճառը: Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում »:

Կիև Post անգլերեն լեզվով թերթի  խմբագիր Մաքս Թակերը, արձագանքել  է Յանկովին՝ նկարագրելով նմանատիպ տեսարաններ Արևելքում:

«Թոշակառուները ստիպված են ապստամբների վերահսկողության  տարածքից անցնել ուկրաինական կողմը, որպեսզի ստանան իրենց կենսաթոշակները: Դուք կարող եք տեսնել մարդկանց խոշոր խմբեր, որոնք անցնում են սահմանգծի երկայնքով: Բայց այդ փողը կարևոր է, քանի որ առանց դրա  նրանք չեն կարող  սնունդ գնել, և   շատ դժվար է, եթե նրանք հեռու են սահմանազատման գծից»:

Թաքերը զգուշացրել է, որ խնդիրը կարող է ավելի վատանալ: Կիրակի  Ուկրաինան փակել է Դոնբաս տանող շատ ճանապարհներ, քանի որ ռուսների կողմից հովանավորվող անջատականները  2014-ի ապրիլից  դանդաղ առաջ են շարժվում:

Թանքերը նաև նշել է, որ  փոքր քաղաքներն ավելի շատ են տառապում, քանի որ օդային հարվածներից վնասվել է ենթակառուցվածքը: «Մեծ քաղաքներն ինչ-որ ձևով ստանում են  Ռուսաստանի, որոշ չափով նաև Ուկրաինայի օգնությունը, բայց  դա չի հասնում փոքր քաղաքներ»:

«Կան տեղեկություններ, որ  ջեռուցման հարյուրավոր խողովակներ, էներգիայի մատակարարման միավորներ են ոչնչացվել, թեև դա դժվար է ստուգել: Բայց, անշուշտ  հումանիտար ճգնաժամի վտանգ կա և այդ մասին խոսել է նաև  ՄԱԿ-ը», – շարունակեց նա:

Անցյալ շաբաթ, Դենիս Կրիվոշեևը, Amnesty International- ի  Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրենն, ասել է, որ Արևելյան Ուկրաինան շարժվում է դեպի «հումանիտար աղետը»:

Reuters լրատվական գործակալության էլեկտրոնային փոստին Կրիվոշեևը գրել է, որ  Կիևին համախոհ  խմբերը փորձում են խանգարել օգնության և սննդի առաքումը անջատողականների հսկողության տակ գտնվող Դոնեցկի ու Լուգանսկի բնակիչներին: «Կյանքի անտանելի պայմաններ  ստեղծելը լրիվ նոր մոտեցում է»,- գրում է նա: «Քաղաքացիներին սովի մատնելը որպես պատերազմական մեթոդ օգտագործելը, պատերազմական հանցագործություն է»:

Ըստ Յանկովի՝ երկու կողմերում պայքարն ընթանում է  քարոզչական պատերազմով, որ  մոլեգնում է Կիևում և Մոսկվայում ու  հանգեցնում է «երկու կողմերի անջատմանը»: «Երիտասարդ ուկրաինացիները կարող են օգտվել ինտերնետից, և այսպիսով, տեղեկություններ ստանալ, մինչդեռ Ուկրաինայում ռուսական հեռուստաալիքներն արգելելու որոշումը ազդում է հիմնականում տարեց բնակչության վրա: Երկու կողմերն էլ ցուցաբերում են կողմնակալություն»:

Թաքերն ավելացրել է, որ հակամարտող կողմերը միմյանց նկատմամբ խորքային խնդիրներ ունեն: «Կիևում շատերն այն կարծիքին են, որ մարդիկ Արևելքում շատ տարբեր են, նրանք չունեն ժողովրդավարական ձգտումներ»: Այդ բաժանումը միշտ էլ եղել է և ինչ-որ չափով պայմանավորված է Արևելյան Ուկրաինայում ընդունված ռուսամետությամբ: Պարզապես  ԶԼՄ-ները և հռետորաբանությունը խորացնում են դա:

«Կառավարությունը չի օգնում  այդ մարդկանց արևելքում և նրանց կլանում է  ռուսական քարոզչությունը: Նրանց ասում են. «Ուկրաինան չի մտածում ձեր մասին, սակայն Ռուսաստանը մտածում է: Կարծում եմ,  դա է խնդիրը»:

Նա ասել է, որ Կիևում և Ուկրաինայի մեծ մասում այն վերաբերմունքն է իշխում, որ արևլյան հատվածում աճող հումանիտար ճգնաժամը իրենց խնդիրը չէ: «Կա մի այսպիսի մտածողություն.Եթե դուք պայքարում եք մեր դեմ,  ինչու պետք է մենք ձեզ սննդամթերքով  և փողով օգնենք, երբ մեր երկիրը՝  Ուկրաինայի մնացած հատվածը, տառապում է  հսկայական տնտեսական ճգնաժամից»: Նրանք էներգետիկ խնդիրներ ունեն, որովհետև  Դոնեցկը ածուխ չի մատակարարում Ուկրաինայի մնացած մասին, հետևաբար, շատ էլեկտրակայաններ լիարժեք չեն աշխատում: Մարդիկ մտածում են. «Մենք հուսահատ վիճակում ենք, ինչու  պետք է  ձեզ  օգնություն ապահովենք, եթե դուք մեր դեմ եք պայքարում»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment