Էշթոն Քարտերը կարո՞ղ է սանձել վերահսկողությունից դուրս եկած Պենտագոնին

Հոդվածի առանցքում

  • Էշթոն Քարտերը Օբամայի թեկնածուն է Պաշտպանության նախարարի պաշտոնում։
  • Վերլուծաբանի բնորոշմամբ՝ Քարտերի լավագույն հատկություններից այն է, որ նա հասկանում է՝ պետք է սանձել Պենտագոնը:
  • ԱՄՆ ՊՆ-ը աշխարհի ամենախոշոր պետական ապարատն է, որը տարեկան մոտ 600 մլրդ դոլար է ծախսում է:
  • Պենտագոնին խիստ քննադատության է ենթարկում հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը:

Ուշադրությանն արժանի

Չակ Հեյգելը չկարողացավ աշխատել երբեւէ ամենահզոր Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի հետ, բայց այստեղ անձերի քննարկում չի նախատեսվում: Պաշտպանության նախարարի հաջողության բանալին այսօր ոչ թե Սպիտակ տան խորհրդականներին, այլ Պենտագոնը կառավարելու ունակությունն է, քանի որ այն աշխարհի առավել բարդ ու անգործունակ համակարգն է:

Էշթոն Քարտերը` նախագահի ենթադրյալ թեկնածուն պաշտպանության նախարարի պաշտոնում, փայլուն անձնավորություն է եւ, հավանաբար, արդեն հասցրել է ընկերներ ձեռք բերել 1600 Փենսիլվանիա պողոտայում: Քարտերի լավագույն հատկություններից մեկն այն է, որ նա թվում է, թե հասկանում է, որ պետք է սանձել Պենտագոնը:

Այն այնքան է դուրս  եկել հսկողությունից, որ շատ դժվար է դա լիովին հասկանալ կամ բացատրել:

Հանրապետականներին անհանգստացնում է կառավարության անգործունակությունը: Նրանք հետաքննություն են սկսել` պարզելու, թե ինչու  է անիմաստ մի քանի հարյուր միլիոն դոլար ծախսվել եւ պահանջում է,  որ գերատեսչությունները քիչ ծախսերով շատ գործ անեն:

Պաշտպանության նախարարությունն աշխարհի ամենախոշոր պետական ապարատն է, որը տարեկան մոտ 600 մլրդ դոլար է ծախսում է:

Դա ավելին է, քան Լեհաստանի ՀՆԱ-ն: Այնտեղ աշխատում 1. 4 մլն զինվորական համազգեստով տղամարդ եւ կին, 700. 000 քաղաքացիական անձինք եւ 700. 000 լրիվ դրույքով պայմանագրայիններ: Պենտագոնի հաշիվներն այնքան մեծ են, որ, հավանաբար, հնարավոր չէ մանրակրկիտ ստուգում անցկացնել:

Ինչեւէ, վերջերս կառավարության հաշվետվության գրասենյակը մեծ ջանք է գործադրել հանգելու եզրակացության, ըստ որի ներկա սպառազինությունների համակարգերի համար ընդհանուր բյուջեի գերածախսը կազմում է 500 մլրդ. դոլար: Միայն The F-35 Joint Strike Fighter ծրագիրը բյուջեից պահանջել է160 մլրդ դոլար: Այլ կերպ ասած, զենքի մի համակարգի համար գերածախսն ավելին է, քան Բրիտանիայի եւ Ֆրանսիայի պաշտպանական բյուջեները միասին վերցրած: Վերանայվել է նոր նախագահական ուղղաթիռի շարժակազմից հրաժարվելու հարցը, երբ պարզվել է, որ մեկ ուղղաթիռի նորգումն այնքան ծախս է պահանջում, որքան բոինգ 747-ինքնաթիռը: Եւ այսպես շարունակ:

1961 թ.-ին Դուայթ Էյզենհաուերը զգուշացրել էր «ռազմարդյունաբերական համալիրի անհիմն ազդեցության» մասին: Հիսուն տարի անց` 2011-ի դեկտեմբերի 15-ին` Էյզենհաուերի ուղերձի տարեդարձին, պաշտպանության փորձագետը պնդել է, որ իրավիճակը շատ ավելի վատ է ու ավելի կոռումպացված:

Նա ասել է, որ Կոնգրեսն էլ է ներգրավված այդ համակարգում, որը պետք է անվանել  «ռազմական արդյունաբերական Կոնգրեսի համալիր»: Փորձագետը խոսել է գումարների օգտագործման տարածված ձեւի մասին. «Կոնգրեսի սիրելի ծրագրերը, որոնք անցանկալի են վարչակազմի համար, տարեկան միլիարդավոր դոլարներ են կազմում, որը տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ հարկատուի ռեսուրսների վատնում է» : Նա դատապարտել է  Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների եւ լոբբիստների միջև կապն ու  անմրցունակ, ոչ շուկայական մեթոդով կատարվող զենքի գնումները: «Վերջին տասնամյակում,- եզրակացնում է փորձագետը,- «այն, ինչ ես այստեղ նկարագրել եմ, արդյունաբերության համար ապահովել է հսկայական լրացուցիչ եկամուտներ»:

Պենտագոնին խիստ քննադատության է ենթարկում հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը (Արիզոնայի նահ.): Նա համախմբել է իր համախոհներին, այդ թվում պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսին:

Իր վերջին հուշերում Գեյթսը Պենտագոնը նկարագրում է, որպես «Գարգանտյուա, բյուրոկրատիայի լաբիրինթոս», որին ինքը պատերազմ հայտարարեց: Գեյթսն իր գրքում նշում է, որ Պենտագոնի ծախսերի քառասուն տոկոսը գնում է վերադիր ծախսերին, աշխատակազմի 30 շերտերն էլ տեղավորվել են քարտուղարի ու գործող սպայի միջև:

Հաջորդը Պենտագոնի կենսաթոշակային ծրագիրն է, որը գրեթե եզակի է իր առատաձեռնությամբ: 20 տարվա ծառայությունից հետո կարելի է հեռանալ մի ամբողջ կենսաթոշակով, որն ինդեքսավորվում է ըստ գնաճի եւ  բարձրորակ առողջապահական ծառայությամբ, ինչի համար ընտանիքը վճարում է տարեկան մոտ 550 դոլար: Այնպես որ, զինվորական ծառայություն անցած մարդը կարող է թոշակի գնալ 38 տարեկանում, նոր աշխատանք գտնել, եւ իր կյանքի մնացած մասը ստանալ կառավարության առատաձեռն նպաստները:

2012 թ.-ին զինվորական թոշակառուի եւ վերապրածի նպաստի ծախսերը կազմել են  52 մլրդ. դոլար: Դա ավելի է, քան Պետդեպարտամենտի ամբողջ բյուջեն:

Պենտագոնը նման է հսկայական սոցիալիստական ձեռնարկության, որը ղեկավարվում է իր սեփական սկզբունքներով, պաշտպանված է շուկայական կարգ ու կանոնից եւ հաշվետու չէ որեւէ մեկին: Ինչպե՞ս շարունակել աշխատել. Այնպես, ինչպես սոցիալիստական բյուրոկրատիան է անում: Եթե դուք  բավականաչափ գումար. տաղանդավոր, եռանդուն ու վճռական մարդիկ ունեք,  պետք է աշխատեք, քանի դեռ փողերը չեն վերջացել:

2013 թ. ամենաբարձր ռազմական ծախսեր ունեցող  15 երկրների մեջ  Միացյալ Նահանգներն առաջին տեղում  էր: Այն ավելի շատ է ծախսել պաշտպանության վրա, քան առաջին ութ պետությունները, այդ թվում` Չինաստանն ու Ռուսաստանը միասին:

Լավ նորություն է այն, որ Քարտերը արդեն բարեփոխիչ է եւ պաշտպանության նախարարի տեղակալ եղած ժամանակ փորձել է պարզել գնումների գործընթացը: Մաքքեյնը շուտով  կդառնա Սենատի Զինվորական ծառայությունների հանձնաժողովի նախագահ: Հանրապետական Մաք Թորնբերին, որը կղեկավարի Ներկայացուցիչների պալատի նմանատիպ հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, բարեփոխումների կողմնակից է: Խնդիրն այնքան մեծ է, որ պետք է հուսալ ավելի փոքրիկ հաղթանակներ: Պաշտպանության քարտուղարները կգան ու կգնան, բայց ռազմական արդյունաբերական Կոնգրեսի համալիրը կշարունակի գործել:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ։

Write a comment