Պենտագոնը դադարեցնում է F-35 –ի մատակարարումը Թուրքիային ռուսական ՀՕՊ համակարգ ձեռք բերելու որոշման պատճառով

Պենտագոնը դադարեցնում է F-35 –ի մատակարարումը Թուրքիային ռուսական ՀՕՊ համակարգ ձեռք բերելու որոշման պատճառով

Հոդվածի առանցքում

  • ԱՄՆ կառավարության անդամները բազմիցս սպառնացել էին դադարեցնել օդանավերի վաճառքը եթե Անկարան չհրաժարվի ռուսական S-400 համակարգից: «Նահանգները հստակ հասկացրել էին, որ Թուրքիայի կողմից S-400-ի ձեռքբերումն անթույլատրելի է», - ասել է Պենտագոնի խոսնակ Չարլզ Սամերսն ու հավելել, որ Քանի դեռ նրանք չեն հրաժարվել S-400-ի գործարքից, Միացյալ Նահանգները կդադարեցնեն Թուրքիային F-35 մատակարարելու գործընթացը: S-400 գնելով` Թուրքիան վտանգում է F-35-ի ծրագիրը:

Ուշադրությանն արժանի

ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը երկուշաբթի հայտարարել է Թուրքիային F-35-ի մատակարարումը դադարեցնելու մասին: Պատճառը Թուրքիայի կողմից հակաօդային պաշտպանության ռուսական համակարգի ձեռբերումն է`Վաշինգտոնի առարկությանը հակառակ:

ԱՄՆ համաձայնել էր Թուրքիային վաճառել 5-րդ սերնդի 100 հատ F-35 կործանիչ: Ըստ նախնական պայմանավորվածության, կործանիչների առաջին մատակարարումը Թուրքիա պետք է իրականացվեր հունիսին:

ԱՄՆ կառավարության անդամները բազմիցս սպառնացել էին դադարեցնել օդանավերի վաճառքը եթե Անկարան չհրաժարվի ռուսական S-400 համակարգից:

«Նահանգները հստակ հասկացրել էին, որ Թուրքիայի կողմից S-400-ի ձեռքբերումն անթույլատրելի է», – ասել է Պենտագոնի խոսնակ Չարլզ Սամերսն ու հավելել, որ

Քանի դեռ նրանք չեն հրաժարվել S-400-ի գործարքից, Միացյալ Նահանգները կդադարեցնեն  Թուրքիային F-35 մատակարարելու գործընթացը: S-400 գնելով` Թուրքիան վտանգում է F-35-ի ծրագիրը:

Միացյալ Նահանգներն այս քայլին են դիմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի արտգործնախարարի`ռուսական ՀՕՊ համակարգը գնելու պատրաստակամության մասին հայտարարությունից երեք օր անց: Մեվլութ Չավուշողլուն ասել է, որ հիմա համաձայնեցվում են մատակարարման ժամկետները:

«Երկու երկրների միջև համաձայնությանը հակադրվող երրորդ երկիրը խախտում է միջազգային իրավունքը», – ասել է Մեվլութ Չավուշողլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին: «Մենք հակված ենք այս պայմանագրի իրագործմանը, երրորդ երկրին վաճառելու մասին խոսք չի կարող լինել: Մենք այդ համակարգերը գնում ենք սեփական կարիքների համար»: Չավուշողլուն նաև նշել է, որ Թուրքիան F-35-ի ծրագրի շրջանակում բոլոր պարտավորություններն իրականացրել է:

ԱՄՆ և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել այդ գործարքի կապակցությամբ: Նրանք պնդում են, որ  գործարքը դաշինքի այլ համակարգերի հետ անհամատեղելի է ու սպառնալիք է F-35-ի համար:

Ռազմական փորձագետները մտահոգություն են հայտնել Թուրքիայի կողմից և՛ ամերիկյան, և՛ ռուսական համակարգեր ձեռք բերելու մտադրության կապակցությամբ, ասելով, որ այդ պարագայում Մոսկվանյին հասանելի կդառնան ամերկկայն բարդ տեխնոլոգիաներն ու ռուսները F-35-ին հակազդելու ուղիներ կգտնեն:

ԱՄՆ ղեկավարությունը Թուրքիային ստիպել էր ամերիկյան արտադրության ՀՕՊ մարտկոց գնել, որից հետո պետքդեպը թույլատրեց US Patriot համակարգի վաճառքն Անկարային:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment