Պենտագոն. Ֆուջերիայում նավթային տանկերների վրա հարձակման պատասխանատուն Իրանն է
Հոդվածի առանցքում
- Ամերիկացի ռազմական պաշտոնյաները ուրբաթ հայտարարել են, որ Իրանի իսլամական հեղափոխաության պահապանների կորպուսը (IRGC) ուղղակիորեն պատասխանատու է այս ամսվա սկզբին Միացյալ Արաբական Էմիրությունների նավթային տանկերների վրա հարձակումների համար:
Ուշադրությանն արժանի
Ամերիկացի ռազմական պաշտոնյաները ուրբաթ հայտարարել են, որ Իրանի իսլամական հեղափոխաության պահապանների կորպուսը (IRGC) ուղղակիորեն պատասխանատու է այս ամսվա սկզբին Միացյալ Արաբական Էմիրությունների նավթային տանկերների վրա հարձակումների համար:
Պաշտոնյաները նշում են, որ հարձակումները Իրանի ռեժիմի «քարոզարշավի» մաս են կազմում, ինչը համար առիթ է դարձել հանգամանքը, որ ԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է տեղակայել Մերձավոր Արևելքում:
«Ֆուջեյրայում նավերի դեմ ուղղված հարձակմանը ներգրաված է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», – ասել է ադմիրալ Միքայել Գիլդեյը: Նա ավելացրել է, որ Պենտագոնը իրանական այս ուժի հետ է կապել հարձակման ժամանակ օգտագորված պայթուցիկները:
Ռազմական փորձագետները սկզբում հայտարարեցին, որ նավթային տանկերների վրա հարձակումները կատարվել են Իրանի կամ իրանամերձ ուժերի կողմից, սակայն չէր նշվում հստակ պատասխանատուի անուն:
Իսլամական հեղափոխաության պահապանների կորպուսը պաշտոնապես անցած ամիս հայտարարվել է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»` Իրանի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու նպատակով:
Պետքարտուղար Մայք Պոմպեոն, հղում անելով Իսլամական հեղափոխաության պահապանների կորպուսի և ահաբեկչական խմբավորումների կապերին, նշել է, որ այդ ձևակերպումն արտացոլում է իրականությունը:
«Մեր այս քայլն անմիջական արձագանք է անօրինական ռեժիմին և չպետք է զարմանալի լինի», – ասել նա:
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջան կուղարկի ևս 1500 զինվորական` Իրանի հետ լարվածության պայմաններում: Վաշինգտոնն արդեն հասցրել է այս ամսվա սկզբին Մերձավոր Արևելքում տեղակայել լրացուցիչ ռազմատեխնիկա՝ հակազդելու ԱՄՆ շահերի սպառնալիքներին:
Բացի այդ, Պոմպեոյի անակնկալ այցից հետո Իրաքում ԱՄՆ-ի դեսպանատան և հյուպատոսական ծառայության բոլոր երկրորդական աշխատակիցները հեռացել են երկրից:
Սրանից առաջ թոփ դիվանագետներից մեկը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը տեղեկություններ ունի, որ Իրանի հովանավորյալ զինված խմբավորումները իրենց հրթիռները տեղակայել են ամերիկյան անձնակազմի շենքերի մոտ:
Թրամփն ասել է, որ Միջին Արևելք մեկնող զորքը «հիմնականում պաշտպանիչ» դեր կունենան և սա պատասխան է Իրանի սպառնալիքներին, թեև դրա ապացույցներ և դետալներ չեն ներկայացվել:
«Մենք պատրաստվում ենք ուղարկել համեմատաբար փոքր քանակությամբ զորք, որը հիմնականում պաշտպանիչ դեր կունենա: Այժմ շատ տաղանդավոր մարդիկ գնում են Մերձավոր Արևելք, տեսնենք, թե ինչ է տեղի ունենում», – ասել է նախագահը նախքան Ճապոնիա մեկնելը:
Լրացուցիչ ուժերում ներգրավված կլինեն զինվորականներ, անօդաչուներ, կործանիչներ, Պատրիոտներ և ռազմական ինժեներներ:
Հոդվածի բնօրինակն՝ այստեղ