Կարող է արդյո՞ք Հայաստանի վարչապետ դարձած բանտարկյալը կառավարել

Կարող է արդյո՞ք Հայաստանի վարչապետ դարձած բանտարկյալը կառավարել

Հոդվածի առանցքում

  • Հակառակորդների համար Նիկոլ Փաշինյանն էքսցենտրիկ, անխոհեմ և ինքնահավան անձնավորություն է: Աջակիցների համար նա սկզբունքային է և իր երկիրն ու ժողովրդին միշտ իր շահերից վեր է դասում: Մի բան կա, սակայն, որի հետ երկու ճամբարներն էլ համամիտ են. Հայաստանը նորագույն ժամանակակից ժողովրդավարության ուղու վրա դրած մարդը խիստ խարիզմատիկ է: Լրագրող, հեղափոխական և ընդդամիդիր առաջնորդը վարչապետ դարձավ անցած մայիսին: Հիմա նա առերեսվում է ամենաբարդ խնդրին՝ կառավարմանը:

Ուշադրությանն արժանի

Ինչո՞ւ ենք Անդրադարձել ԱՅՍ թեմային․ Խաղաղ իշխանափոխության համար The Economist-ը Հայաստանը 2018 թվականի «տարվա երկիր» ճանաչեց: Սակայն կարո՞ղ է արդյոք ընդդիմության առաջնորդն իր երկրին տևական փոփոխություն ապահովել:

Հակառակորդների համար Նիկոլ Փաշինյանն էքսցենտրիկ, անխոհեմ և ինքնահավան անձնավորություն է: Աջակիցների համար նա սկզբունքային է և իր երկիրն ու ժողովրդին միշտ իր շահերից վեր է դասում: Մի բան կա, սակայն, որի հետ երկու ճամբարներն էլ համամիտ են. Հայաստանը նորագույն ժամանակակից ժողովրդավարության ուղու վրա դրած մարդը խիստ խարիզմատիկ է:

Լրագրող, հեղափոխական և ընդդամիդիր առաջնորդը վարչապետ դարձավ անցած մայիսին: Հիմա նա առերեսվում է ամենաբարդ խնդրին՝ կառավարմանը:

Քննադատների մեծ մասը թերահավատ է, որ Փաշինյանին կհաջողվի միավորել այս դեռևս փխրուն ազգը: Այդուհանդերձ, մյուս մասն էլ հավատում է, որ նա ունի տեսլական և բնազդային հմտություն, որի շնորհիվ Հայաստանին երկարատև փոփոխություն կբերի՝ երկիրը դարձնելով մոդել՝ ժամանակակից ժողովրդավարությանն անցնելու համար պայքարող հետխորհրդային մյուս պետությունների համար:

«Նա գիտի՝ ինչ չգիտի և ընդունում է իր գիտելիքները խորացնելու անհրաժեշտությունն այն ոլորտներում, որտեղ թույլ է», – ասում է քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: «Սա շատ կարևոր հատկություն է»:

Գուցե խելամիտ չէ դատավորին ճշտի ու սխալի մասին դասեր տալ, հատկապես, երբ այդ դատավորը պետք է որոշի՝ վերադառնալո՞ւ ես բանտախուց, թե՝ ոչ:  Հայաստանյան հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, սակայն, որը հանկարծակի և անհավանականորեն վարչապետ դարձավ, հայտնի է իր համարձակ քայլերով:

2008 թվականին, երբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում քաղաքական բողոքի ակցիաների ժամանակ 10 մարդ զոհվեց, իշխող կուսակցությունը պրն. Փաշինյանին քավության նոխազ դարձրեց զանգվածային անկարգություններ հրահրելու համար և ձգտում էր նրան բանտ նետել: Նա ավելի քան մեկ տարի ընդհատակ անցավ ու գլխավորեց երկրում հետախուզվողների ցուցակը: Փաշինյանն ի վերջո հայտնվեց, երբ քաղաքական բանտարկյալների նկատմամբ ընդհանուր համաներում հայտարարվեց: Այդուհանդերձ, թեև Փաշինյանը համաներման չափանիշներին համապատասխանում էր, նրա անունը համաներում ստացածների ցուցակում չկար:

Ընդդիմության առաջնորդն իր գործը դատարանում ներկայացնելիս ներկաների ուշադրությունը հրավիրեց դատավորի պատի նկարին, որի վրա մի քանի Կալաշնիկով ինքնաձիգ էր պատկերված: Պատկերված էին նաև ավելի փոքր նկարներ, զենքի ներքին կառուցվածքով ու մեխանիզմով: Փածինյանը զգացմունքային ելույթ ունեցավ՝ մատնանշելով, թե որքան անտեղին է նման պոստերի առկայությունը դատավորի սենյակում: Փաշինյանի փաստաբանը նրա հանդգնությունից ցնցված էր: Այդ դրվագը Փաշինյանի դասական օրինակ է: Արդյունքում, դատավորը պոստերը պատից հանեց ու Փաշինյանին մասնակի համաներում հայտարարեց: Փաշինյանը գրեթե երկու տարի բանտում անցկացրեց:

Լրագրող Հայկ Գևորգյանը Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ հանդիպել է 1994թվականին, երբ երկուսով աշխատում էին թերթում: Պրն. Գևորգյանը պատմում է, որ այն ժամանակ տպավորված էր իշխանությանը քննադատելու քաղաքացու իրավունքով Փաշինյանի ոգևորությամբ: Դա Խորհրդային Միության տապալումից ընդամենը մի քանի տարի առաջ էր ու պաշտոնյային քննադատելը համեմատաբար նոր ազատություն էր:

«Նիկոլը մյուս լրագրողների հետ թրեյնինգներ էր անցկացնում», – ասում է Գևորգյանը, – «Նա առաջիններից էր, ով մարդկանց կասկածել էր սովորեցնում»: Փաշինյանն այն ժամանակ 20 տարեկան էր:

4 տարի անց Փաշինյանը որոշեց իր սեփական թերթը հիմնել: Գևորգյանը գնաց նրա հետ, քանի որ, ինչպես ինքն է ասում, – «Ես գիտեի, որ նա կարևոր քայլեր է անելու և ցանկանում էի շարունակել աշխատել նրա հետ»։

1999 թվականի խորհրդարանական ընտրություններին օրաթերթը խսիտ քննադատության էր ենթարկում կառվարությունը, թերթը տուգանվեց զրպարտության համար, սակայն Փաշինյանը հրաժարվեց վճարել:

Կառավարությունը առգրավեց թերթի սարքավորումը և սառեցրեց բանկային հաշիվը: Փաշինյանը դատապարտվեց մեկ տարվա պայմանական ազատազրկման:

Դատական քաշքշուկից հետո նույն թիմով, որի մեջ էր նաև Փաշինյանի կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը, ձեռք բերեց մեկ այլ փերթ հիմնելու լիցենզիա: Հայկական ժամանակը տարիների ընթացքում դարձավ Հայաստանի ամենահաջող և գնահատված թերթերից մեկը:

Խաղաղ հեղափոխությունից հետո Հայաստանը դեռ կոլեկտիվ խելագարության մեջ է, Փաշինյանն էլ, որպես առաջնորդ, վայելում է երկարաձգված մեղրամիսը:

Նրա հիմնած «Իմ քայլը» դաշինքը վերջին ընտրություններին ստացավ ընտրողների 70.4 տոկոսի ձայները: Նրա հանդեպ սերը սակայն դուրս է եկել քաղաքական դաշտի սահմաններից ու քննադատներից շատերի կարծիքով, վերածվել է անձի պաշտամունքի, ինչը կարող է էապես թուլացնել Թավշյա Հեղափոխության հիմնկան գաղափարի հիմքերը:

«Մեր սիրելի վարչապետ»-ի պատկերն ամենուր է՝ սմարթֆոնների պատյանների, շապիկների վրա: «Կարծում եմ ապրանքի ու անձի պաշտամունքի միջև մի նուրբ սահման կա ու այդ սահմանը հատել են», – ասում է IT մասնագետ Ռուբեն Մուրադյանը: Նա Փաշինյանի մասին Ֆեյսբուքյան հոդվածների հավաքածու է կազմել:

Փաշինյանը խոստացավ հրաժարվել անցյալի ավտորիտարիզմից, շարժվել առաջ՝ դեպքի լիբերալ դեմոկրատիա, սակայն Ռուբեն Մուրադյանի նման բազմաթիվ հայեր կարծում են, որ մեկ մարդուց չափազանց շատ սպասելիքներ կան: Դեկտեմբերին ընտրությունից անմիջապես հետո մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրեցին, արդյոք ինքն իր անձի փառաբանումը խնդիր է համարում: Փաշինյանը ծիծաղեց ու ասաց, – Շատերը փողոցում ցանկանում են  ինձ հետ սելֆի անել, ես չեմ կարող նրանց մերժել պարզապես մեր ժողովրդավարությունը չվտանգելու պատճառով:

Մուրադյանի խոսքով Փաշինյանը լավ մտադրությամբ է դա ասել, այդուհանդերձ,- <Նա չի հասկանում, որ անձի կուլտը կարող է վտանգավոր լինել և սա շատ մտահոգիչ է>:

Գրեթե մեկ տարի անց մթնոլորտը երկրում դեռ հուսադրող է: Սակայն նոր կառավարության թուլությունը նույնպես ակնհայտ է:

Փաշինյանը հավատարիմ մարդ է. այս տարիների ընթացքում իր կողքին կանգնած շատերին նա կառավարություն է բերել: «Նա իր շուրջն իր տեսակի քաղաքական գործիչներ է հավաքել: Նա երբեք մասնագետներով շրջապատված չի եղել», – ասում է IT մասնագետ Մուրադյանը:

Քաղաքական վերլուծաբան Կիրակոսյանն էլ է համամիտ: Նա Փաշինյանի կաբինետում շատ քիչ փորձ է տեսնում, հատկապես, երբ խոսքը տնտեսական հարցերին է վերաբերվում: Միևնույն ժամանակ նա նշում է, որ Փաշինյանը նաև պատրաստ է օգնություն խնդրել:

Վարչապետը, բազմաթիվ քաղաքական գործիչների նման, խուսափում է պիտակներից: Ընտրություններից հետո միջազգային լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսում նա ասել է. «Քաղաքական գաղափարախոսությունների միջև այլևս հստակ գծեր չկան …. 21-րդ դարում այդ գծերն անհետացել են»: Նա նախընտրում է «հայամետ» լինելու պիտակը:

Արտաքին քաղաքական մարտահրավերները նույնպես վախեցնող են: Հայաստանի 4 սահմաններից երկուսը փակ են: Հարավային հարևանի հետ առևտուրն էլ գնալով ավելի է բարդանում ամերիկյան պատժամիջոցների պատճառով: Իսկ Ադրբեջանի հետ հակամարտությունը կարող է ամեն րոպե պայթել:

Միաժամանակ Հայաստնը դեռ մեծ կախում ունի Ռուսաստանից: «Ռուսաստանն ամեն րոպե կարող է գալ ու հիշեցնել,-«Ստոպ: Մենք ցանկանում ենք հիշեցնել սահմանափակումների մասին: Այն մասին, թե ինչ կարող ես անել, ինչ՝ ոչ: Եվ սա խնդիր է», -ասում է Կիրակոսյանը:

«Նա գիտի՝ ինչ չգիտի և ընդունում է իր գիտելիքները խորացնելու անհրաժեշտությունն այն ոլորտներում, որտեղ թույլ է», – ասում է քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: «Սա շատ կարևոր հատկություն է»:

Հոդվածի բնօրինակն՝ այստեղ

Write a comment